Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն ու Ալիևը միասի՞ն են խաղում. ավելի ճիշտ այդ ֆիգուրներով են խաղում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru–ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի անջատումը Հայաստանից Փաշինյանի գործողությունների նպատակն ու գործունեությունն է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի կեսերին երկու ամպագոռգոռ հայտարարություններով պայթեցրել է Անդրկովկասի տեղեկատվական տարածքը։ Ապրիլի 12-ին նա հայտարարել է, որ իբր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքների ստորագրման պատճառով Լեռնային Ղարաբաղը կորցրել է ինքնորոշման իրավունքից օգտվելու հնարավորությունից դեռ 2007 թվականին, և հիմա, իբր, ոչինչ հնարավոր չէ անել: Իսկ դրանից անմիջապես հետո՝ ապրիլի 18-ին, կրկին անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, որը իբր դրանք այլ ելք չեն թողնում, Հայաստանի կառավարության ղեկավարը խոստովանել է, որ դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, ապա Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել է Ալմա-Աթայի հռչակագրի սահմաններում ճանաչել Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 
Բայց եկեք ավելի ուշադիր նայենք Ալմա-Աթայի հռչակագրին և Մադրիդյան սկզբունքներին: Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրը, որին Ալիևն ու Փաշինյանը հաստատել են իրենց հավատարմությունը, իսկապես Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման ավելի շատ հնարավորություններ է տալիս, քան Մադրիդյան սկզբունքները, ինչպես պնդում է Փաշինյանը։
1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի տեքստից հետևում է, որ ստորագրողները ճանաչում են «միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղը չի եղել Ալմա-Աթայի փաստաթղթի ստորագրողների թվում, չնայած այդ ժամանակ արդեն իսկ հռչակել էր իր անկախությունը։ Բայց Փաշինյանը դրա փոխարեն հայտարարում է, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումն իբր բացառել է նման հնարավորությունը։ Ըստ նրա «Մադրիդյան սկզբունքներում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։ Բայց Մադրիդյան սկզբունքների հենց առաջին պարբերությունում է նկարագրում Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհը պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, այն պարզաբանումը, որ դրան մասնակցում են բոլոր նրանք, ովքեր 1988 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրել են նույն էթնիկ համամասնություններով, գործնականում երաշխավորում է ընտրությունը հօգուտ հայ բնակչության։ Բայց... Փաշինյանը հրաժարվում է նկատել այդ էական հավելումը։ Տարօրինակ է, այնպես չէ՞:
Իսկ ի՞նչ է արել գրեթե հինգ տարի իշխանության ղեկին գտնվող Հայաստանի վարչապետը ԼՂ կարգավիճակն ու ինքնորոշումն ապահովելու համար։ Փաստորեն, պարզվում է, որ նրա գործողությունները միայն հանգեցրել են նման հնարավորությունների կորստի։ Ընդ որում, դա հաճախ տեղի է ունեցել ադրբեջանական կողմի հետ ձեռք ձեռքի տված աշխատելով։
2019 թվականի ամռանը, ելույթ ունենալով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Նիկոլ Փաշինյանը հռչակեց «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը։ Ամեն տեղ անմիջապես նկատեցին այս հայտարարության սադրիչ և Արցախի համար վնասակար բնույթը։ Որովհետև դա ոչ միայն զրկում էր Արցախին սուբյեկտիվությունից և վերջնականապես փակում նրա գոնե որպես դիտորդ, բանակցային գործընթացի կողմերից մեկը լինելու հնարավորությունը, ինչպես նշված է Մադրիդյան սկզբունքներում, այլ նաև ընդհանրապես խնդրահարույց էր դարձնում հետագա բանակցությունները։
Փաշինյանի այդ հայտարարությունը շատ նման է ադրբեջանական կողմի հետ համակարգված խաղալու լավ ծրագրված գործողության։  Փաշինյանի նվերը Ադրբեջանին միանգամից երեք անհրաժեշտ բան տվեց: Նախ, ցույց տվեց, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը փակուղի է մտցվել: Երկրորդ կարևոր հետևանքը ադրբեջանցիների մոբիլիզացումն էր ղարաբաղյան նոր պատերազմի համար: Եվ վերջապես, 44-օրյա պատերազմը բուն Լեռնային Ղարաբաղում, որը հաղթական էր Ադրբեջանի համար, և որի ժամանակ Փաշինյանը, հակառակ իր կարգախոսին, որ Արցախը Հայաստանի մաս է, չօգտագործեց Հայաստանի զինված ուժերը ամբողջ ուժով, այլ ի սկզբանե ապավինեց կամավորներին և Արցախի պաշտպանության բանակի սեփական ուժերին։ Այդ ամենը անբացատրելիության աստիճան տարօրինակ է, և փաստացի դատապարտեց Արցախին պարտության։
Իսկ հետո Փաշինյանը ամեն կերպ ձևացնելով, որ մտածում է Արցախի մասին հայտարարեց «խաղաղության դարաշրջանի» մոտենալու մասին, բայց դրա գինը թաքցնելով: Արցախցիները դարձել են «ազգային առաջնորդի» տարօրինակ քաղաքականության պատանդը։ Չնայած արդարության համար պետք է խոստովանել, որ այդ «տարօրինակ պատերազմը» պետք է որ ինչ-որ բան սովորեցներ հայ ժողովրդին և արտացոլվեր հետագա ընտրությունների արդյունքներում, բայց դա էլ չեղավ: Արդյունքում 2023 թվականի ապրիլին վարչապետը արդեն հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն Լեռնային Ղարաբաղը գործնականում տալիս է Ադրբեջանին։ Եվ անմիջապես Ադրբեջանի նախագահը, կարծես սպասելով այդ ճանաչմանը, նույն օրը հայտարարեց, որ Ղարաբաղի բնակիչները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը կամ լքեն իրենց հայրենիքը։
Այստեղ ևս կարելի է տեսնել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը համակարգված խաղում Ադրբեջանի հետ, քանի որ մադրիդյան սկզբունքներում ամրագրվածը ակնհայտորեն անշահավետ է Ադրբեջանի համար, որքան էլ Փաշինյանը փորձի նսեմացնել դրանք։ Ո՞րն է հայկական պետության ղեկավարի նպատակը: Մի թե՞ այս ամենը նրա սեփական ֆանտազիաներն են: Իսկ գուցե՞ նա հետևում է MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի խորհուրդներին։
Մադրիդյան սկզբունքները նման էին Դոնբասի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածություններին։ Նրանք ակնհայտորեն ձեռնտու չէին Ադրբեջանին, և Փաշինյանը օգնեց Ալիևին ազատվել դրանցից։ Նախ ապահովելով պատերազմի համար Ադրբեջանի մոբիլիզացիա, հետո հաջողությամբ   պարտվեց, իսկ հետո այդ սկզբունքները Արցախի համար վնասակար անվանեց։ Մինչդեռ Մադրիդյան սկզբունքների իրականացումը կարող էր Լեռնային Ղարաբաղին միջազգային ճանաչում ապահովել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված