Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվում է՝ ամեն ինչ հիանալի է, իսկ ոչ մեկս այդ մասին չգիտենք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման ներքո ու շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր, իսկ Մաշտոցի պողոտայով էլ կաթի գետեր են հոսում՝ կիսելային ափերի արանքում: Չէ, լուրջ: Նիկոլ Փաշինյանը կա՛մ «Հ1-ի Հայաստանից» էր եկել, կա՛մ «Հ1-ի Հայաստանի» նախաեթերային կարգավորումներն էր անում: Գործազրկությունը, ըստ Փաշինյանի նվազել է: Այն էլ՝ կտրուկ, կարելի է ասել: Պետք է ենթադրել, որ գործազուրկները արդեն ինչոր հունարով հասցրել են փախչել Փաշինյանի ձեռքով կործանվող երկրից: Կամ էլ լծված են կատաղի թափով մոլեգնող ու, անհասկանալի է, թե ում համար իրականացվող բնակարանաշինարարությանը: Արտաքին պարտքը...

Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում ասի, թե Հայաստանն իր հմուտ ղեկավարման շնորհիվ արդեն ոչ էլ արտաքին պարտք ունի: Բայց նա մի փոքր համեստություն արեց և ասաց, որ իր կառավարությունը արտաքին պարտքի կառավարման ռազմավարություն ունի: Այսինքն, պարզվում է, որ, ի տարբերություն պետության տարածքային անձեռնմխելիության ու անվտանգության, արտաքին պարտքի հարցում Փաշինյանի կառավարությունն ինչ-որ ռազմավարություն ունի: Ֆանտաստիկա...

Ու ո՞րն է այդ «ռազմավարությունը», թույլ տվեք հետաքրքրվել: Փաշինյանն ասում է. «Կառավարության ծրագրով արձանագրել ենք, որ մինչև 2026 թվականը պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք»: Ո՞ւ... Որքա՞ն ցածր: Ի վերջո, 59 տոկոսն էլ է 60-ից ցածր, 48 տոկոսն էլ, 38,7 տոկոսն էլ: Ո՞ր մեկն է լինելու «60 տոկոսից ցածր»: Մի՞թե որևէ հարցում ռազմավարություն ունեցողը նման լղոզված բան կասեր: Ռազմավարությունը ինչ-որ կոնկրետություն է ենթադրում, որը չնկատվեց ու չզգացվեց Փաշինյանի «բյուջետային կատարողական» ելույթում բոլոր առումներով, դե, իսկ պարտքերի ու արտաքին պարտքի պահով՝ մասնավորաբար: Եվ հետո, ինչ ասել է՝ մինչև 2026 թիվը՝ 60 տոկոսից ցածր:

Օրինակ՝ 2022-ին այդ ցուցանիշը, պայմանով, եթե հալած յուղի տեղ ընդունենք Փաշինյանի բերած վիճակագրությունը, կազմել է 46,7 տոկոս: Երբ ասում է, թե մինչև 26 թվականը 60 տոկոսից ցածր պիտի լինի, էհ, հնարավոր է, 54 տոկոս է լինում: Դա նշանակում է՝ արտաքին պարտքի բեռը, որ ոչ այնքան վաղուց ռեկորդային 10 միլիարդ դոլարի սահմանը տվել-անցել էր, միայն ավելի է ծանրացել: Դրա ի՞նչն է լավ, դրա ինչի՞ վրա են պաշտոնյաներն ու գործադիրի թիվ 1 պաշտոնյայի կարգավիճակ ունեցողն ուրախանում: Գուցե նրա վրա, որ իրե՞նք չեն պարտքը մարելու:

Փաստը մնում է փաստ. Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում արտաքին պարտքը միայն ավելանում է ու ավելանում, անկախ այն բանից, թե ինչ զանազան-զարմանազան վիճակագրական մանիպուլ յացիաներ են անում այդ պարտքի, դրա դոլարային ու դրամային արտահայտությունների հետ կապված: Ի դեպ, պարտքերի մասին: Այս դեպքում՝ հիպոթեքային: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հիփոթեքային վարկի գծով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 197 անձ, ինչը 2018-ի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: Թվում է՝ հպարտությունից ծուլծուլ լինելու բան է ասում, ապա մեկնաբանում. «Սա նշանակում է, որ 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս պահին Հայաստանում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան:

Մեկը նախագծման փուլում է, մեկը՝ կառուցման, մյուսը հարդարման աշխատանքների փուլում է: Սա շատ կարևոր ցուցանիշ է, սա նշանակում է, որ մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ»: Նման մեկնաբանությունները սովորաբար բնորոշվում են որպես ցանկալին իրականության տեղ մատուցել: Նախ՝ հիպոթեքային վարկառուների կամ շահառուների կտրուկ ավելացման մասին: Դեռ հարց է, թե դրանից որքանով արժե ոգևորվել: Ամեն դեպքում, դա պարտք է, պարտքային բեռ: Ու դա՝ մի երկրում, որն ինքը ահռելի պարտքի տակ է, որը վերջին 5 տարվա մեջ ունեցել է խայտառակ ու ահռելի տարածքային կարուստներ, մարդկային կորուստներ, սոցիալական ու տնտեսական խեղումներ, էլ չենք խոսում՝ բարոյահոգեբանական վիճակի մասին: Երկրորդը՝ դեռ հարց է, թե նշված 25 հազար վարկավորումներից որքա՞նն է եղել նախքան պատերազմը և որքա՞նն է հիմա:

Երրորդը՝ վարկային փուչիկը մի օր կարող է պայթել ու բավականին ցավոտ կերպով, երկրին թողնելով բազմաթիվ կիսակառույցներ և կիսասեփականատերեր: Նման մի բան արդեն եղել է 2009-10 թվականներին, ըստ որում, Հայաստանից անկախ հանգամանքներով պայմանավորված: Չորրորդը՝ շատ հնարավոր է, որ նշված թափով վարկառությունը ոչ այնքան Հայաստանի ապագայի նկատմամբ լավատեսության դրսևորում է, այլ պարզապես արտաքին ազդակներով պայմանավորված (ռուսաստանցիների ներհոսք) անշարժ գույքի գների աճի պայմաններում, քանի դեռ հնարավոր է, ինչ-որ կերպ տնավորվելու բնական մղում: Իսկ, ընդհանուր առմամբ, պետք է իսկապես Նիկոլ Փաշինյան լինել՝ Հայաստանը նման վիճակի հասցնելու, Արցախն ու Արցախի հայությանը թշնամու ողորմածությանը թողնելու և հայտարարելու համար, թե մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ: Այո, փաշինյանական այդ «լավատեսությունից» ՀՀ յուրաքանչյուր երկրորդ բնակչի սիրտը ճաքում է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ
Ամենադիտված