Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետական շահերի դեմ գործող առաջին խաղացողը Հայաստանի կառավարությունն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի նախագահը նախօրեին հայ ժողովրդին նոր ագրեսիայով սպառնալուց բացի պահանջել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լուծարումը, բոլոր պաշտոնյաների հրաժարականը։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի խոսքով, կա երկու փուլ, որոնց արդյունքում էլ Ալիևն այսօր նման հայտարարություններ է անում։

«Առաջին փուլը 2020-2021 թվականներն են՝ ոչ հայկական կառավարության վերընտրվելը, երկրորդը՝ 2021-ից մինչ օրս վարվող արտաքին քաղաքականությունը, Հայաստանի վերաբերյալ յուրաքանչյուր ուղղությամբ տարվող գործընթացները, որոնք ստեղծել են մի իրավիճակ, երբ Ալիևն արդեն նման վերջնագիր է ներկայացնում։ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մեջ արտաքին ուժերի գործոնը կա, բայց Հայաստանի պետական շահերի դեմ գործող առաջին խաղացողը Հայաստանի այսօրվա կառավարությունն է։ 2021-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան տարբեր մակարդակներում իրենց հայտարարություններով արժեզրկել են Արցախի ոչ միայն պատմական, այլև քաղաքական անցյալը։ Այսօրվա ոչ հայկական կառավարության ընդհանուր բառապաշարը և մարտավարությունը բերել է նրան, որ Ալիևն արդեն տեսնում է Արցախը վերջնականապես կլանելու հնարավորությունը»,-ասաց Գ. Դավթյանը՝ շեշտելով, որ այդ հայտարարությունների հիմքում ընկած է Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Անդրադառնալով Փաշինյանի երեկվա արձագանքին, որը Բրյուսել յան բանակցությունների համատեքստում ասաց, թե Ալիևի վերոնշյալ հայտարարությունները պարզաբանման կարիք ունեն, Գ. Դավթյանը շեշտեց. «Նախ՝ այն, ինչ առկա է, ո՛չ բանակցություն է, ո՛չ քաղաքական գործընթաց։ Այն զուտ պայմանավորվածություն է Հայաստանի ոչ հայկական կառավարության ու Ալիևի միջև։ Բանակցում են այն պարգայում, երբ փորձում են փոխշահավետ լուծումներ գտնել, բայց նման որևէ գործընթաց չունենք։ Միշտ եղել են զիջումներ՝ մեր շահերի հաշվին։ Հետևաբար, այս ամենը բանակցություն, արտաքին քաղաքականություն անվանելը սխալ է։ Ինչ վերաբերում է Ալիևի խոսքերի պարզաբանմանը, ապա Փաշինյանը պետք է պարզաբանման նախարարություն հիմնի ու փորձի ոչ միայն դրսի ուժերի, այլև հենց ինքն իրեն պարզաբանել»։

Դավթյանի խոսքով, պայմանավորվածությունների այս փուլը, մեծ հաշվով, հայրենազրկման է տանելու։ «Էթնիկ զտում՝ ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ սահմանամերձ և մնացած բնակավայրերի նկատմամբ։ Այդ պայմանավորվածությունները տանելու են նոր պատերազմի։ Հայ-ադրբեջանական ընդհանուր գործընթացները ոչ միայն դուրս են քաղաքական տրամաբանությունից, այլև դավաճանական են։ Ինչո՞ւ, որովհետև ունենք իրավիճակ, երբ երկրի ղեկավարն անտեսում է Ադրբեջանի կողմից օրեր առաջ դիվերսիոն ներթափանցումը, մեր սեփական տարածքից մեր զինվորների առևանգումը, ինչը փաստում է, որ Ադրբեջանն ու Ալիևը խաղաղություն չեն ցանկանում։ Պատերազմական հանցագործություններն անտեսվում են, մենք դեռ գերիներ ունենք, որոնց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Մինչ օրս ադրբեջանական զինվորականները չեն դատապարտվել իրենց գործողությունների համար։ Ալիևի կողմից «հայերի գլուխը ջարդելու կամքի» մասին բազմիցս է հայտարարվել, սակայն հակադարձ պատասխան նա այդպես էլ չի ստացել։Այս պայմաններում գործընթացների մեջ միայն դավաճանական տրամաբանություն եմ տեսնում»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետը։

Նա զուգահեռներ անցկացրեց 1915 թվականի ու այսօրվա իրականության մեջ։ «Երբ օսմանյան Թուրքիան Արևմտյան Հայաստանում ցեղասպանության էր ենթարկում մեր հայրենակիցներին, այլ բնակավայրերում, որոնցում դիմադրություն չի եղել, ժողովուրդն ուղղակի հանձնվել է։ Գյուղապետը հավատացել է, որ իրեն բան չի լինի, քանի որ մոտ է եղել թուրք վեզիրի հետ, բայց առաջինն իրեն են սպանել։ Իսկ այն բնակավայրերում, որտեղ դիմադրություն է եղել, բնակչության առնվազն մի հատված փրկվել է, կամ կարողացել են թուրքին ցույց տալ, որ հայի տեսակն իր սեփական հողի համար անձնուրաց պայքարող է։ Նրանք կարողացել են ինչ-որ ձևով փրկվել՝ հետագա սերունդներին հնարավորություն տալով արդարադատություն իրականացնել, որի դրվագներից է «Նեմեսիսը»։

Ինչ վերաբերում է այսօրվա իրականությանը՝ որպես անցյալի զուգորդում. բնականաբար, արտաքին ուժերը կարող են խոչընդոտել որևէ պետության կործանումը, ցեղասպանումն այն դեպքում, երբ տվյալ պետության ժողովուրդն ունենում է արժանապատվություն ու թույլ չի տալիս, որ իր հետ որպես խաղաքարտ կամ մանրադրամ վարվեն։ Երբ համաժողովրդական պայքարի դուրս գան նաև մարդիկ, ովքեր հասկացել են իրենց սխալ ընտրությունը, վստահեցնում եմ՝ դրսի ուժերը ևս մեզ հետ հաշվի կնստեն՝ հաշվի առնելով առնվազն համաժողովրդական պայքարի սկզբունքը։ Սա ազդակ կլինի դրսին, որ ՀՀ իշխանությունը որոշում է ոչ թե ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը, այլ միայն իր սեփականը։ Այդ պայքարը նոր ուժերին իշխանություն դառնալու դեպքում որոշակի հարցերում սեփական զրոյական կետից սկսելու, Փաշինյանի բանավոր պայմանավորվածություններն առոչինչ անելու հնարավորություն կտա»,-եզրափակեց Գ. Դավթյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ
Ամենադիտված