Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սորոսական Փաշինյանը հանձնում է Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի 2018 թվականի նարնջագույն հեղափոխությունից հետո սկսված գլոբալիստական ​​խամաճիկային կառավարման պատմությունը հասնում է իր տրամաբանական ավարտին։ Ամերիկացիների խնդիրն էր ոչնչացնել հայկական պետականությունը, հանձնել ազգային բացարձակապես բոլոր շահերը և երկիրը վերածել քաոսի տարածքի, որտեղ չկա քաղաքական կայունություն, անընդհատ հանրահավաքներ ու հեղաշրջումներ են տեղի ունենում։ Այսինքն ստանալ Վրաստանին 2.0։

Բայց գլխավոր նպատակը, իհարկե, չնայած Անդրկովկասյան տարածաշրջանում իր բարենպաստ աշխարհագրական դիրքին Հայաստանը չէ, որը քիչ է հետաքրքրում գլոբալիստներին։ Հիմնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունից զրկելն է, այսպես կոչված «սանիտարական» արգելապատնեշի կառուցումը, որպեսզի կանխվի ռուսական աշխարհաքաղաքականության ինտենսիվ ներթափանցումը Մերձավոր Արևելք։

Ունենալով Հայաստանին որպես դաշնակից Ռուսաստանը զգալիորեն ամրապնդում է իր բանակցային դիրքերը թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ։ Մեր աշխարհաքաղաքական ազդեցության տարածքը դուրս է եկել հարավային իրավական սահմաններից։ Մյուս կողմից Հայաստանը Ռուսաստանի հետ ուղիղ դաշինքով ստանում է գլխավորը, որն է սեփական անվտանգության ապահովումը։ Կասկածից վեր է, որ առանց Մոսկվայի պաշտպանության Հայաստանը վաղուց վերածված կլիներ Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի։

2018 թվականին դասական նարնջագույն հեղափոխություն իրականացնելով գլոբալիստներն ավանդաբար օգտվեցին Հայաստանի նախորդ ղեկավարության սխալներից։ Դրանից հետո երկիրը զգալիորեն թուլացել է, ամոթալի պարտություն է կրել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում։ Եվ, որ ամենակարևորն է, բնակչությունը կորցրել է կայունության զգացումն ու վստահությունը ապագայի նկատմամբ։

Փաշինյանի վերջին հայտարարությունները վերը նկարագրված գործընթացի պսակն է։ Հայաստանի վարչապետը բացարձակապես բացահայտ հնչեցրել է այն, ինչ ծրագրված էր հենց սկզբից: Այսպիսով, Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղը (կամ այն, ինչ մնացել է նրանից) Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ նա, իհարկե, հավելել է, որ այս տարածքում ապրող հայերի իրավունքները պետք է առանձին քննարկվեն:

Սակայն ոչ ոք պատրանքներ չունի Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի վերաբերյալ։ Բոլորն էլ հիանալի հասկանում են, թե ինչ է լինելու նրանց հետ։ Հայաստանը լավագույն դեպքում կարող է կազմակերպել քաղաքացիների վերաբնակեցումն իր տարածքում։ Սակայն, ինչպես միշտ է լինում գլոբալիստների ու նրանց խամաճիկների դեպքում, նրանք մեծ հաշվով թքած ունեն այդ մարդկանց վրա։

Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե համարի, որ կազմակերպությունն անգործունակ է։

Սա չպետք է դիտարկել որպես ՀԱՊԿ-ի շանտաժ։ Փաշինյանը բարձրաձայնում է իր տերերի առաջադրած խնդիրը. Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, ըստ էության, Ռուսաստանի դուրս գալ է Անդրկովկասի իր առանցքային հենակետից։ Տեսականորեն Փաշինյանը կարող է իրականացնել այդ որոշումը։

Արդյո՞ք պետք է դժգոհել Հայաստանի վարչապետի խոսքերի անհեթեթությունից։ Իհարկե ոչ: ՀԱՊԿ-ի միջամտության պատճառներ չեն եղել: Այո, Հայաստանի հյուսիսային մասում վաղուց սահմանային իրավիճակ է, սակայն Ղարաբաղից դուրս լայնամասշտաբ ռազմական գործողություններ ինչպես չեն եղել, այնպես էլ չկան։

Ավելին, Երևանը երբեք չի ճանաչել Ղրիմը որպես ռուսական, էլ չխոսենք մնացած մարզերի մասին։ Արևմտյան պատժամիջոցների քաղաքականության մեջ, հետևելով Ղազախստանին, Փաշինյանը հայտարարել է, որ կկատարի դրանք։ Այդ ի՞նչ դաշնակից է, ով Ռուսաստանից ինչ-որ բան է պահանջում, բայց ընդհառաջ գնալու շարժումներ չկան։

Դե, իսկ ՀԱՊԿ-ի անարդյունավետության մասին վարկածը սկզբունքորեն է աբսուրդային։ Բոլորն են հիշում 2022 թվականի հունվարը, երբ ՀԱՊԿ-ը քաոսից փրկեց Ղազախստանին և Տոկաևին։ Սակայն, ընդհանուր առմամբ, Փաշինյանի խոսքերում զարմանալի ոչինչ չկա: Գրված սցենարը երեկ չի սկսվել կյանքի կոչվել, և այն ամենը, ինչ տեղի է ունենում, շատ տրամաբանական է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված