Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին մեծ աղմուկ հանեց ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջանի քրեականի պետի հետ կապված խայտառակ տեսանյութը: Ապրիլի 10-ին ոստիկանության տվյալ, ի դեպ, ոչ շարքային աշխատակիցը Դիլիջանի հյուրանոցներից մեկում ինչ-որ վեճի արդյունքում ձեռքերով, բռունցքներով ու աքացիներով հարձակվել է անպաշտպան անչափահասի վրա, նրան ենթարկել ծեծի, ինչը կատարվել է այլ աշխատակիցների ներկայությամբ, այսինքն՝ կրել է նաև տուժողի արժանապատվությունը նվաստացնող բնույթ: Տուժողը դիմել է իրավապահ մարմիններին: Բայց, արի ու տես, որ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ ծեծի գործը «քննել, քննել» են ու որոշել են... քրեական հետապնդում չիրականացնել: Բա թե՝ զղջացել է...

Պարզ ու հասկանալի ասած՝ Տավուշի քննչական վարչությունում, ըստ էության, ծածկադմփոց են արել ու ակնհայտ հանցագործություն արած «յուրայինին» ազատել են պատասխանատվությունից: Այ, եթե նման բան արած լիներ ոչ թե իշխանության հենարան իրավապահ համակարգի ներկայացուցիչը, այլ որևէ այլ անձնավորություն, որի բաջանաղի քեռու տղան ընդդիմադիր է, այն ժամանակ ոչ միայն քրեական հետապնդում կիրականացնեին, այլև «սպեցնազով», «կարմիր բերետավորներով», եղած-չեղածով կհարձակվեին տվյալ անձնավորության վրա, կփռեին ասֆալտին, մի մեծ աղմուկ կսարքեին, վերջում էլ կնստեցնեին:

Ավելին, ըստ ՔԿ-ի պատմած պաշտոնական «հեքիաթի», 2023 թ. մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ Արսեն Ղ.-ի նկատմամբ «ՀՀ քրեական օրենսգրքի 195րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»: Այսինքն, ծածկադմփոցին ներգրավվել է նաև հսկող դատախազը: Ուժեղ «հսկող» է, ոչինչ չես ասի: Այսինքն, եթե տողերիս հեղինակը փողոցում բռնի մեկին ու, կներեք, գցի քացու տակ, ապա «գործուն զղջա», չի՞ ենթարկվի քրեական հետապնդման: Մանավանդ, եթե հանկարծ պարզվի, որ «տուժողը» 2018-ի ապրիլին Փաշինյանի հետ, օրինակ՝ Բանգլադեշի մի հատվածում քայլել է 200 մետր ու 4 անգամ «դմփ-դմփ-հու» արել: Է, հետո՞...

Քիչ է մնում հայտարարեն, որ քրեականի պետը պետք է «Բարեխիղճ ծառայության համար» մեդալով պարգևատրվեր: Էլ ինչպե՞ս ծաղրեն հասարակությանը, որ այն նարկոզից դուրս գա: Չէ, ո՛չ Մարսից ենք իջել, ո՛չ էլ Լուսնից, հիանալի գիտենք, որ նման բան կարող էր պատահել ցանկացած ժամանակ, ցանկացած այլ երկրում: Բայց այստեղ հարցը ոչ միայն այն է, որ ոստիկանության աշխատակիցը այլանդակություն է արել, անչափահասի նկատմամբ բռնություն է գործադրել, այլև այն, թե նույն իրավապահ համակարգը ինչ ռեակցիա է տալիս նման դեպքին, ինչպես են վարվում նման խայտառակ պահվածք դրսևորածի հետ: Իսկ այս առումով չափազանց ուշագրավ է, որ ծածկադմփոցը փաստացի կիսատ մնաց միայն մամուլով եղելությունը ջրի երես հանելուց հետո: Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց հիշատակված «քրեականի պետի» կողմից հյուրանոցի անչափահաս աշխատակցին ծեծելու տեսագրությունը, այնպիսի կրքեր բորբոքվեցին, որ մնում էր միայն ափսոսալ, որ ծեծողին համացանցով դատելու տարբերակ դեռ չկա:

Դրանից հետո համապատասխան կառույցները սկսեցին ինչ-որ անհանգիստ շարժումներ անել: Եվ մեկ էլ, հո՛պ, Փաշինյանի ընտանեկան քարոզչամիջոցը հաղորդեց, որ... իրենց տեղեկություններով, «դատախազը հանձնարարություն է տվել վերացնել ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը...»: Սա կարելի է համարել գրեթե պաշտոնական հաղորդագրություն: Դե, հասկանալի պատճառներով: Բնականաբար, սրան հետևեց նաև պաշտոնական հաստատումը: Այսինքն, ստացվում է, որ նախօրեին Հայաստանի ժողովրդավարական նվաճումների ու չգիտես, թե էլ ինչերի մասին հեքիաթներ պատմող փաշինյանական իշխանության վերնամասում տեսան, որ իրենց վրա մի լրացուցիչ դժգոհության ալիք է գալիս, անմիջապես որոշեցին «հանձնել» իրենց կարգազանց ոստիկանին, գլխավոր դատախազը «հանկարծ» հիշեց, թե այդ պաշտոնն ինչի համար է, և ծեծողին քրեական հետապնդման չենթարկելու մասին որոշումը վերացվեց:

Այսինքն, որևէ բան տեղից թեթևակի շարժվեց միայն այն բանից հետո, երբ հանրային արձագանք եղավ, ու իշխանությունը հերթական խայտառակության մեջ հայտնվեց: Բայց, մեծ հաշվով, միանգամայն օրինաչափ է, որ անչափահասին ծեծելու համար հիշյալ «քրեականի պետին» ծածկադմփոցով ազատել էին պատասխանատվություն կրելուց: Փաշինյանի իշխանության պայմաններում դա օրինաչափ է: Նախ՝ իրավապահ համակարգը նրա հենարանն է: Կարելի է ասել՝ միակ հենարանը: Երկրորդ՝ եթե պատերազմում զոհվածների ծնողներին քաշքշող, ծնողներին բռնության ենթարկող ոստիկանները չեն պատժվում, ավելին՝ ցուցադրաբար պարգևատրվում են, ապա ինչո՞ւ պիտի ինչ-որ քրեականի պետ պատասխանատվություն կրի «ինչ-որ» անչափահասի ծեծելու համար: Եվ նման օրինակները քիչ չեն... Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ
Ամենադիտված