Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առևտրային ուղիների համար համաշխարհային պայքարը ազդում է Հայաստանի ու Ադրբեջանի վեճի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ մատակարարման շղթաների գլոբալացման շնորհիվ երկրները հետաքրքրվում են ամենաանսպասելի վայրերով։ Հարավային Կովկասում Իսրայելն ու Պակիստանն աջակցում են Ադրբեջանին, իսկ նրանց մրցակիցներ Իրանն ու Հնդկաստանը օգնության ձեռք են մեկնում Հայաստանին։

Ապրիլի 20-ին առաջին եռակողմ գագաթնաժողովում Հայաստանը Երևանում հյուրընկալել էր Հնդկաստանի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին, որտեղ քննարկվել են առևտրային հարցեր որոշակի ռազմավարական համատեքստում։

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին, ընդ որում Հայաստանը այդ ենթադրյալ միասնական շուկայի միակ անդամն է, ով ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքը Իրանից անցնում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Սև ծովով դեպի Եվրամիություն: Ռուսաստանի և Հնդկաստանի միջև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏԿ) ունի երեք երթուղի. արևմտյան երթուղի Կովկասից Պարսից ծոց, կենտրոնական երթուղի Կասպից ծովի ռուսական և իրանական նավահանգիստների միջև և արևելյան երթուղի Կենտրոնական Ասիայից դեպի Պարսից ծոց:

Իր հարևան և մրցակից Պակիստանին հաղթելու համար Հնդկաստանը ապրանքներ է ուղարկում իրանական Չեհբահար նավահանգիստ, որտեղից դրանք ցամաքով տեղափոխվում են եվրոպական և այլ երկրներ: Անավարտ է մնում Ռեշտ-Աստարա գիծը, որը իրանական գոյություն ունեցող ուղիները կապելով Ադրբեջանի հետ կավարտի Չեխբահարի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապը։ Բայց Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները արագորեն վատթարացել են Թեհրանի երդվյալ թշնամի Իսրայելի հետ Բաքվի սերտ կապերի և Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիների ծանր վիճակի պատճառով: Այդ լարվածությունը հետաձգել է երկաթուղու կառուցումը, թեև մարտին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարել են շինարարությունն ավարտելու մտադրության մասին։

Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման և երկաթուղու շինարարության ձգձգումների լույսի ներքո, ՄՏԿ-ն և Հայաստանով Պարսից ծոց-Սև ծով ցամաքային  բեռնափոխադրման ուղիներն էլ ավելի կարևոր են դարձել Իրանի համար, որպես իր մրցակից Թուրքիային և Ադրբեջանին շրջանցելու միջոց:

Ադրբեջանը, սակայն, ունի իր սեփական շահերը: Քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը մնում է փակ, ցամաքային փոխադրումները Ադրբեջանի էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի մնացած տարածքների միջև անցնում են Իրանի տարածքով։ Բաքուն կարծում է, որ 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմի ավարտի պայմանագրով իրավունք ունի Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզով, հայ-իրանական սահմանով արտատարածքային միջանցք ստանալ, որը կկապի երկիրը Նախիջևանի հետ։

Այդ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կբացի Միջին միջանցքի շարունակական առևտրային ուղին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամների միջև, և որը Թուրքիային կմիացնի Կենտրոնական Ասիան Ադրբեջանի և Կասպից ծովի միջոցով:

Բայց դա կարող է արգելափակել Իրանի մուտքը Հայաստան:

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնում էր «ուժով» ստեղծել «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտատարածքային միջանցքը «բացառված» է, դա «կարմիր գիծ» է։

Ի նշան Հայաստանին աջակցության, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հոկտեմբերին այցելել է Սյունիքի մարզի Կապան քաղաք և այնտեղ հյուպատոսություն բացելով ասել, որ սահմանի ցանկացած փոփոխություն «սահմանագիծ» է, որը Իրանը «կպաշտպանի իր ամբողջ ուժով»։

ՄՏԿ-ով ապրանքների առաքումն ավելի արագ և էժան է, քան Սուեզի ջրանցքով, ուստի Հնդկաստանը շահագրգռված է, որ իրանա-հայկական սահմանով առևտուրը չդադարի։

Պակիստանն աջակցում է Ադրբեջանին և նրա հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում։ Պակիստանը չի ճանաչում Հայաստանը և այն եզակի երկրներից է, որը 1992 թվականին Խոջալուում հայկական զինված խմբավորումների կողմից ադրբեջանցի խաղաղ բնակիչների կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Իսկ Հնդկաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ի հակառակ Պակիստանի, հատկապես, որ նրանք ունեն ընդհանուր պատմություն. հայ ռազմիկներն ու վաճառականները Հնդկաստանում են եղել դեռ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից, Հնդկաստանը զգալի հայկական համայնք ունի առնվազն 16-րդ դարից, Ագրայի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1562 թվականին։ Երևանում եռակողմ գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ Հնդկաստանում Հայաստանի բանագնաց Յուրի Բաբախանյանն անդրադարձել է այդ ընդհանուր պատմությանը ասելով. «Մենք (Հնդկաստանը և Հայաստանը) շատ երկար պատմական կապեր ունենք։ Ես դա անվանում եմ քաղաքակրթական գործընկերություն... Մի օր մենք դա կվերածենք ռազմավարական գործընկերության, և կարծում եմ, որ այդ օրը մոտ է։ Մենք ընդհանուր շահեր ունենք, և մեր միջև հակասություններ չկան։ Դա անհրաժեշտ է ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության տեսքով»:

Հնդկաստանը 2021 թվականին Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել և աստիճանաբար դառնում է զենքի կարևոր մատակարար։ Թեև 2015- 2019 թվականներին Հայաստանի զենքի ներմուծման 94%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, սակայն 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո այն դադարեցվել է Ադրբեջանի ճնշման և ուկրաինական իրադարձությունների պատճառով։ Հայաստանը աջակցության համար դիմել է Արևմուտքին, նա զգուշանում է Իրանից զենք գնելուց՝ ԱՄՆ-ին չբարկացնելու համար։ «Հայաստանն իրեն լքված է զգում Արևմուտքի և Ռուսաստանի կողմից, քանի որ հրադադարի հասնելու Թրամփի վարչակազմի կիսատ ջանքերը շատ ուշ եղան»,- ասել է Բաբախանյանը։ Բայց ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը կարծես թե դեմ չեն, որ Հայաստանը զենք գնի Հնդկաստանից: Հայաստանը Հնդկաստանից արդեն գնել է հարյուր միլիոնավոր ԱՄՆ դոլարի հակամարտկոցային ռադարներ, հրթիռներ, արկեր, զինամթերք և հաուբիցներ, իսկ հիմա, ըստ տեղեկությունների, դիտարկում է MRSAM միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հնարավորությունը: Հաղորդվում է, որ ռադարները Իրանի օդային տարածքով Հայաստան են առաքվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում
Ամենադիտված