Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմեն Գասպարյանը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ քաղաքագետ, հրապարակախոս, հեռուստառադիոհաղորդավար և ՌԴ Հանրային պալատի անդամ Արմեն Գասպարյանը հարցազրույց է տվել Ukraina.ru-ին:

Հարց.- Արմեն, մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, իսկ Վլադիմիր Պուտինն առաջարկել է կրկին հանդիպել բոլոր նրբությունները ճշտելու համար։ Ինչո՞ւ է Փաշինյանը գնում Ղարաբաղի բացահայտ հանձնման, և արդյո՞ք Հայաստանը այլ ելք չունի:

Արմեն Գասպարյան.-Ինձ թվում է պարոն Փաշինյանին հենց դրա համար էլ այնտեղ հրել են իշխանության։ Ես սա ասել եմ 2018 թվականի մայիսին, և ժամանակի ընթացքում իմ բոլոր տխուր կանխատեսումները իրականություն դարձան, փաստորեն, բոլորի աչքի առաջ։ Ես այն ժամանակ ասել եմ, որ առաջին փուլը լինելու է Ղարաբաղի կորուստը, քանի որ պատերազմող երկրում բլոգերը չի կարող վարչապետ լինել, ուղղակի, ըստ սահմանման, չի կարող։ Ավելին, եթե բլոգերը, կներեք արտահայտությանս, սորոսի կառույցներից է։ Կարծում եմ, որ հաջորդ փուլը լինելու է այն, որ նրանք կսկսեն ժխտել 1915 թվականի ցեղասպանությունը, և դա ինձ նույնպես չի զարմացնում։ Դե լսեք, նրանք բացարձակապես զարմանալի մարդիկ են, երեսուն տարի դա նրանց համար եղել է ազգային գաղափար։ Այդ տեսակետից  Հայաստանը դժբախտ պետություն է, նրան միայն լիակատար փլուզում է սպասվում։

Ցեղասպանություն, պառակտված ազգ, ամենատարբեր խնդիրների մի ամբողջ փունջ, հանրապետություն թշնամիների օղակում, և միակ լուսավոր կետը Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակն էր։ Հիմա դա էլ չկա: Հիանալի կառավարվում է: Պարզապես տեսարան է: Եվ ամենակարևորը, որ ոչ մեկին ոչինչ չի հետաքրքրում։ Այս օրերին մտածում էի, լա՛վ, գոնե միանձնյա պիկետ կլինի՞ այդ հարցով։ Ոչ, նրանց ամեն ինչ ձեռք է տալիս: Ես կասեմ ոչ սիրված խոսքեր, որոնց համար ինձ հավանաբար ոտից գլուխ թքեն, բայց ինչ-որ մեկը պետք է դա ասի։ Հասկանո՞ւմ եք, հին հույներ են եղել, հին հռոմեացիներ են եղել, որտե՞ղ են նրանք, եղել են կելտեր, կելտական ​​խորհրդանիշները հիմա էլ արգելված են, բայց իրենք՝ կելտերը, չկան։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանն էլ է գնում այնտեղ, այդ ուղղությամբ, այդ թվում պետականության կորստի։ Որովհետև, իհարկե, այդպես վարվելու համար, ես չգիտեմ, թե մարդ ի՞նչ պետք է ունենա հոգում, սրտում: Եվ որ ամենակարևորը, հասկանում եք, անհնար է պատկերացնել, թե իրականում ի՞նչ է մտածում նա՝ Փաշինյանը։ Մեկ նա դուրս է գալիս ու հրապարակավ կոպտում Զախարովային, իբր թե իրեն պետք չէ մեկնաբանել: Հաջորդ օրը նա գոհ ու երջանիկ նստում է Մոսկվայում ու ինչ-որ բանի մասին խոսում։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել:

Հարց.-Վերջերս ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ կազմակերպությունն իբր անգործունակ է։ Ի՞նչ կկորցնի այդ դեպքում Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին։

Արմեն Գասպարյան.- Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել Հայաստանի քաղաքական ղեկավարության մտքերն ու նպատակադրումները։ Կներեք, ես չեմ կարող այնքան շատ խմել, որպեսզի նրանց հետ հոգեֆիզիկական խանգարման նույն ալիքի վրա հայտնվեմ: Որովհետև սթափ վիճակում ես չեմ կարող նման բանը հասկանալ:

Նա՝ Փաշինյանը, դուրս կգա ՀԱՊԿ-ից, հետո ի՞նչ: Բոլորն արդեն 2020 թվականի աշնանը տեսել են, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական բանակը: Երբ պատերազմ էր ընթանում, հայկական բանակը խորոված էր ուտում, կոնյակ խմում, իրեն հիանալի էր զգում։ Նա պարզապես ընդհանրապես չկար պատերազմում, չնայած Ռուսաստանից հնչող  հարցերին. Հե՜յ, այնտեղ, երկաթի տուփի վրա, միգուցե՞ ինչ-որ կերպ հավաքեք ձեր մտքերը այս ամենի մասին: Չեղա՛վ:

Ես չեմ պատրաստվում Փաշինյանին բացատրել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների տնտեսական նախապատվությունները, որովհետև նախ պետք է դեֆեկտոլոգի հրավիրել, ով կկարողանա այդ անձին հասանելի բառեր գտնել, իսկ դա շատ դժվար է։ Հետևաբար, ես չգիտեմ: Ինձ համար դա փակուղի է։ Իրականում դա միայն ինձ համար չէ փակուղի։ Եթե ​​խոսենք խնդրով զբաղվող փորձագետների հետ, այդ թվում Հայաստանի, նրանք բոլորը ձեզ նույն բանի մասին կասեն։

Կաստրյուլիզմը (կաթսաիզմ) ինտերնացիոնալ միջազգային  հասկացություն է, դա միայն ինչ որ խուտորում (Կիևի ռեժիմ) չի լինում, ամենուր է լինում։ Պարզապես Փաշինյանի մոտ դա արդեն ինչ-որ, գիտեք, պրեմիում դասի է հասել, ես չեմ վախենում այդ բառից (խոսքը վերաբերվում է ուկրաինական մայդանի ժամանակ կաթսաներին խփելը, Հայաստանում դա դըմ-դըմ-հուն էր): 

Բայց թող հայ ժողովուրդն ինքը որոշի։ Տեսեք, միշտ մի տարօրինակ պատմություն է ստացվում։ Օրինակ հորդորում ես սթափ նայել տեղի ունեցածին, մտածել դրա մասին, իսկ նրանց դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Դե, ի սեր Աստծո, հաջորդ բոլոր գեղեցիկ արդյունքները պետք է լվանան տանեն հին վատ բաները, իսկ այն, որ լավ կլինի, ասում են նրանք՝  կասկած չկա: Չնայած արդեն ասում են, որ ինչ որ հայտնի մեկը արդեն Կանադայում անշարժ գույք ունի, եթե ինչ-որ բան այնպես չլինի՝ կգնա այնտեղ... բայց մնացածները, հավանաբար, կմնան և  «ինչպե՞ս այսպես եղավ» հարցը կտան։ Չգիտեմ ինչ ցանկանամ նրանց։ Երջանկություն։ Ամենայն բարիք և լավ տրամադրություն։ Ահա միակ բանը, որը կարող եմ մաղթել նրանց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբ
Ամենադիտված