Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում հաղթելուց հետո «Ապրելու երկիրը» իշխանափոխության կգնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը բավականին ակտիվ է պատրաստվում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և վստահեցնում՝ ավագանու ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգն ավելի առարկայական կդառնա։

Մինչ խորհրդարանական և տիտղոսային ընդդիմությունն ու ընդդիմադիր այլ ուժեր օրեցօր կորցնում են իրենց ընտրազանգվածն ու վստահությունը հանրության մեջ, «Ապրելու երկիրը» բավականին լուրջ և կոշտ քարոզարշավ է իրականացնում՝ իսկական գլխացավանք դառնալով «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելայնը երեկ հայտարարել է, թե Երևանի ավագանու ընտրությունները 2021 թվականի նման չի լինի, երբ հասարակությունը ստիպված էր երկու բևեռներից ընտրել մեկին, և ընտրություններին ընտրապայքարը կգնա դրական ուղղվածությամբ։ Լրագրողների ճեպազրույցում Առաքելյանը հույս է հայտնել, որ հասարակությունը պետք է ընտրություն կատարի հանուն Երևանի, ոչ թե, որ ուժերից մեկն ընտրապայքարում չհաղթի։

Կուսակցությունը թեև փորձում է ինտրիգ պահել, թե ով է գլխավորելու նախընտրական ընտրացուցակը, թերևս կասկած չկա, որ «Ապրելու երկիրը» ընտրություններին կգնա Մանե Թանդիլյանի գլխավորությամբ։ Թանդիլյանը օրեցօր ավելացնում է իր հանրային վստահությունը և արդեն իսկ համարվում Երևանի քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկը։

Ի դեպ, ի տարբերություն գործող իշխանությունների և նրանց ընդդիմության, երբ քննադատությունը հիմնականում անձնավորված և հայհոյախառն է, «Ապրելու երկիրը» այս ճանապարհը չի ընտրել։ Փոխարենը հանրությանն է ներկայացնում բավականին լուրջ և պրագմատիկ ծրագիր, թե ինչպես է վերականգնելու Երևանի ենթակառուցվածքները և ինչ նոր նախաձեռնություններ են իրականացվելու։

Մասնավորապես կուսակցությունն արդեն իսկ խոստացել է, որ վերականգնելու է Երևանի խորհրդանիշներից մեկը՝ Երիտասարդական պալատը։ Կուսակցությունը նաև հուշագիր է ստորագրել «Արթուր Թարխանյան» հիմնադրամի հետ և Երիտասարդական պալատի նոր շենքի նախագիծը պատրաստ է։ Թեև շենքը նոր է, սակայն արտաքին տեսքով այն ամբողջությամբ հիշեցնում է երևանցիների սիրելի պալատը։

Նելլա Կարապետյան

Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբ
Ամենադիտված