Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը կհեռացնի՞ ՌԴ ԱԴԾ-ին Զանգեզուրի միջանցքից. Ինչո՞ւ է դա կարևոր Ռուսաստանի համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական այցով եղել է Ռուսաստանում և Սոչիում մասնակցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։ Բայց նրա ժամանումից առաջ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ի տարբերություն նախկին պայմանավորվածությունների, հանրապետությունը կհրաժարվի ՌԴ ԱԴԾ ծառայություններից իր սահմանը պաշտպանելու հարցում։ Փորձագետները նրա խոսքերը մեկնաբանել են որպես Երևանի կողմից եռակողմ հայտարարության առանցքային կետերից մեկի մերժում։ Ըստ հայտարարության 9-րդ պարբերության «Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապեր» Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավարության միջև, իսկ «տրանսպորտային կապերը վերահսկվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից»։

Բայց Գրիգորյանն իր հարցազրույցում չի հիշատակել ռուս սահմանապահների մասին։ Բացի այդ, նա իրեն թույլ է տվել ևս երկու հայտարարություններ, որոնք տհաճ են Մոսկվայի համար։ Նախ պաշտոնյան դժգոհել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խնդիրներ է ստեղծում։ Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը զենքի գնման «այլընտրանքային» աղբյուրներ է փնտրում, քանի որ «Ռուսաստանի արտահանման հնարավորություններն այդ ոլորտում նվազել են»։ Ի դեպ, մայիսի կեսերին Հայաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Դելիի իր դեսպանատանը։ Դիտորդները եզրակացրել են, որ Երևանը ցանկություն ունի զենք գնել Հնդկաստանից։

Ի՞նչ նոր խաղ է սկսել Նիկոլ Փաշինյանը: «Իսկապես, 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող ճանապարհը, լինելու է ԱԴԾ վերահսկողության տակ։ Բայց դրանից հետո Երևանի և Մոսկվայի հարաբերությունները վատթարացել են,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,- Երևանից ներկայումս նման հայտարարություններ են հնչում, քանի որ նրանք վաղուց դաշնակից չեն Մոսկվայի հետ, կորցրել են վստահությունը միմյանց նկատմամբ»։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները գնալով ավելի են կողմնորոշվում դեպի Արևմուտք, և «դա վտանգավոր խաղ է», քանի որ Ռուսաստանի հետմիությունն այլընտրանք չունի։ Ուստի ժամանակն է, որ Երևանն ու Մոսկվան կնքեն նոր փաստաթուղթ, որտեղ հաշվի առնելով նոր իրողությունները հստակորեն կամրագրվեն փոխադարձ պարտավորությունները։ NEWS.ru-ի զրուցակիցը խոստովանել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը Բաքվից Նախիջևան տանող ճանապարհի բացման հարցում այժմ իրենց շահերն են հետապնդում, և դժվար թե կարողանան արագ կոնսենսուսի գալ։

«Հայաստանի ղեկավարությունը պտտվում է ասես տապակի մեջ, փորձում է Ադրբեջանի հետ հակամարտություն ում իր բնակչության համար գոնե ինչ-որ հաջողություն ցույց տալ,- NEWS.ru-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը,- բացի Գրիգորյանից, ոչ ոք ոչ մի անգամ չի լսել, որ հայ սահմանապահները տրանսպորտային միջանցքներ են վերահսկելու։ Դա ոչ մի փաստաթղթում չկա, ամենայն հավանականությամբ, դա պարզապես հորինված է»:

Հասկանալի է, որ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է վերականգնել կապը երկու երկրների միջև, և Ռուսաստանը դեռ պատրաստ է հանդես գալ որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, շեշտել է պատգամավորը։ «Եվ հետևաբար, նա կհսկի բոլոր անցումները, որպեսզի բացառի խնդիրները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բնակչության համար»,-համոզմունք է հայտնել Ժուրավլևը։ Ըստ նրա Նիկոլ Փաշինյանի նման արևմտամետ քաղաքական գործչի գիծը հանգեցրել է նրան, որ Երևանը գործնականում կորցրել է իր ազդեցությունը Ղարաբաղի վրա, սակայն վարչապետի թիմը ակնհայտորեն օտարերկրյա կուրատորների դրդմամբ շարունակում է սրել հակամարտությունը:

Ժամանակակից պետական ​​զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովն էլ հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմաթիվ շահեր ունի Հարավային Կովկասում։ «Մասնավորապես, Զանգեզուրի միջանցքը Հյուսիս-Հարավ ապագա միջազգային տրանսպորտային միջանցքի մասերից մեկն է։ Այդ երթուղու մի ճյուղը Ռուսաստանը կապում է Պարսից ծոցի Իրանի հարավային նավահանգիստների հետ, իսկ մյուսը՝ հենց Զանգեզուրի միջանցքով, գնում է Նախիջևան և Թուրքիա և Ռուսաստանին կապում է Միջերկրական ծովի նավահանգիստների հետ։ Այդ իսկ պատճառով դա այդքան կարևոր է Մոսկվայի համար»,-պարզաբանել է Սոլոննիկովը։ Նրա կարծիքով, Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանի համար կարող է լավ այլընտրանք դառնալ Թուրքիա մուտք գործելու համար, որն առայժմ կախված է վրացական սահմանի Վերին Լարսի անցակետից։ Ինչպես հայտնի է, Լարսով է Ռուսաստանն այսօր Թուրքիայից ստանում իր զուգահեռ ներմուծման զգալի մասը։ «Ներկայիս երթուղին այնքան էլ հուսալի չէ, քանի որ Վրաստանը Ռուսաստանի համար ամենաբարեկամ երկիրը չէ, և, իհարկե, Մոսկվայի համար կարևոր է Թուրքիայի հետ տրանսպորտային կապի տարբերակներ ունենալը»,-ամփոփել է Սոլոննիկովը։

Տնտեսագետ Վասիլի Կոլտաշովը համաձայն է, որ Ադրբեջանով Թուրքիա տանող երթուղին լոգիստիկ առումով շահավետ է Ռուսաստանի համար։ Ճիշտ է, այդ հարցում բազմաթիվ այլ խնդիրներ կան։ «Երևանը տարօրինակ տրամաբանություն ունի: Նա երկար ժամանակ հրաժարվում էր անգամ խոսել Զանգեզուրի միջանցքի մասին պատճառաբանելով, որ այն իր համար ձեռնտու չէ։ Թեև պարզ է, որ Երևանը կարող է գումար աշխատել այդ երթուղու շահագործմամբ»,-կարծիք է հայտնելԿոլտաշովը։

Նա համոզված է, որ այժմ ռուս խաղաղապահների կողմից Ղարաբաղի Լաչինի ճանապարհի հսկողությունը և ապագայում ԱԴԾ սահմանապահների կողմից Զանգեզուրի միջանցքի հսկողությունը ինչպես ճանապարհների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է։ «Եթե ռուս սահմանապահները դուրս բերվեն, իրավիճակը կառկախվի,  ղարաբաղյան զինված հակամարտությունը կարող է նորից սրվել, և տարածաշրջանի համատեղ տնտեսական զարգացման ու բարգավաճման մասին խոսք չի լինի»,- զգուշացրել է ռուս տնտեսագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում
Ամենադիտված