Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է «Քավության նոխազ(ներ)» հատուկ գործողության օրը. ինչի՞ մասին չի խոսի Փաշինյանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվ այսպես, հունիսի 20-ին... չէ՛, ոչ լուսադեմին, այլ 10:00-ին Նիկոլ Փաշինյանը ներկայանալու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Դժվար չէ կանխատեսել, որ դա պարզապես «բոլորը մեղավոր են, միայն թե՝ ո՛չ ես» թեմայով փաշինյանական շոու է լինելու, ոչ ավելին: Դա պայմանականորեն կարելի է անվանել «Քավության նոխազ(ներ)» հատուկ գործողություն: Հասկանալի է՝ քարոզչաքաղաքական նշանակության հատուկ գործողություն: Դրա նախազդը, եթե կուզեք՝ անոնսը Նիկոլ Փաշինյանը դեռ օրերս էր արել՝ Մոլդովայի «հայ համայնքի» կամ, ինչպես տարբեր հրապարակումներում նշվեց, վարձավճարով բերված ու Մոլդովայի հայությանը չառնչվող մարդկանց խմբի հետ հանդիպման ժամանակ, ինչի մասին «Փաստն» արդեն հայտնել է իր ընթերցողին:

Այն ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում պատրաստվում է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ավելին՝ նշել էր, թե այդ ողջ գործընթացը ոչ միայն դռնբաց է լինելու, այլև ցուցադրվելու է ուղիղ եթերում։ Նմանապես նշել էին, որ Փաշինյանը նոր շոուի է պատրաստվում, որի ժամանակ մանիպուլ յացիոն «պնդումների» նոր չափաբաժին կնետի դաշտ ու «մեղավորներ նշանակելու» նոր սերիա կբեմադրի: Դժվար չէ կանխատեսել, որ նախկինների»՝ արդեն անհետաքրքիր թեմա-ջուրծեծոցիից բացի, Փաշինյանը կփորձի նոր «մեղավորներ» նշել, հները թարմացնել, անուններ հնչեցնել, հատկապես՝ զինվորականության շրջանակից:

Հասկանալի է նաև, որ «քննիչ հանձնաժողովում» Փաշինյանի ելույթն, իր պատասխանատվությունը «ջրելու», իրեն «անմեղ մոդերատոր» ներկայացնելու խնդիրներից բացի, նպատակ է հետապնդելու անվանարկել բանակն ու զինվորականներին: Կգա, կխոսի, կտեսնեք, կհամոզվեք: Իսկ ինչերի՞ մասին չի խոսի Նիկոլ Փաշինյանը, եթե նույնիսկ իր սիրելի Անդրանիկ Քոչարյանը քննախույզ հայացքով նրան «սկանավորի»: Առաջինը, ինչի մասին երբեք ու երբեք իրականությունը չի բարձրաձայնի Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ իր այդքան սիրած ու նշած երևակայական «գնդակահարության պատի տակ», դա այն է, թե ովքեր ու ինչ պայմաններով են ֆինանսավորել իր՝ իշխանության գալը: Երկրորդը, ինչի մասին չի խոսի Նիկոլ Փաշինյանը, այն է, թե ինչո՞ւ էր ինքը 2018-2020 թթ. միջակայքում այդքան նպատակաուղղված փոխում ԼՂՀ ՊԲ հրամանատարներին, զորամասերի հրամանատարներին, ինչո՞ւ էր բանակային հրամկազմում շիլաշփոթ ստեղծում:

Նա հասկանալո՞վ էր թուլացնում բանակը, թե՞ անգիտորեն: Երրորդը, ինչի մասին չի խոսի, կամ եթե խոսի էլ, իրականությունը երբեք չի ասի Նիկոլ Փաշինյանը, այն է, թե ինչո՞ւ էր 2018-ին, 2019-ին անում պնդումներ, հայտարարություններ («երբ ընդունելի բանակցային տարբերակ լինի, կգամ հրապարակ, բոլորիդ կներկայացնեմ ու բոլորով կորոշենք», «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»), իսկ 2022-23ին ասում, թե իր սխալն այն է, որ դեռ 2018ին չի բացատրել, որ տարբերակ չկա դիմակայելու, որ, այսպես թե այնպես, Արցախը պիտի հանձներ Ալիևին, պարզապես՝ առանց զոհերի: Չորրորդը, ինչի մասին չի խոսի Փաշինյանը, այն է, թե ինչո՞ւ էր հրահանգել 44 օր շարունակ խաբել, մոլորեցնել ժողովրդին, թե՝ հաղթում ենք, չգիտեմ՝ ինչեր ենք անում, մինչդեռ իրականում իր քարոզչամեքենան զբաղված էր գերազանցապես մեկ բանով՝ հայությանը մոլորության ու թմբիրի մեջ պահելով:

Հինգերորդը, ինչի մասին չի խոսի Փաշինյանը, այն է, թե ինչո՞ւ էր այդ ընթացքում իր ԱԱԾ-ն զբաղված բացառապես նրանով, որ հանկարծ ու հանկարծ փորձառու գեներալները, ինչպես՝ մարտական, այնպես էլ՝ շտաբային ահռելի փորձառություն ունեցող ռազմական գործիչները հանկարծ ու հանկարծ չնչին իսկ կապ չունենան պաշտպանության կազմակերպման, պլանավորման, մարտական գործողությունների մշակման աշխատանքներին, թեկուզ՝ խորհրդատվական մակարդակով: Վեցերորդը, ինչի մասին ավելի շուտ կլռի Նիկոլ Փաշինյանը, այն է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նրա սիրելի Սու-30 օդանավերը նախքան պատերազմը հրթիռների կիրառմամբ վարժանքներ էին անում, իսկ ինքն էլ հիացած էր, սակայն պատերազմի ժամանակ այդ գերթանկարժեք գնումն այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, իսկ Փաշինյանն ինքը համոզում էր, որ օդանավերը գնել են առանց մարտական հրթիռների:

Յոթերորդը, ինչի մասին չի խոսի կամ ավելի շուտ կլռի Նիկոլ Փաշինյանը, այն է, թե ինչո՞ւ էր ինքը պատրաստվող խոշոր մարտական գործողության մասին հապշտապ տեղեկություն տարածում, ըստ էության՝ զգուշացնում թշնամուն կամ միգուցե՝ ազդանշան տալիս: Այդ ինչպե՞ս է լինում, առհասարակ, որ առանց իր հրամանի ոչ մի խոշոր զորաշարժ կամ գործողություն չի իրականացվել և չէր էլ կարող իրականացվել, սակայն պարտության համար ով ասես մեղավոր է, միայն թե՝ ոչ ինքն ու իր գլխավորած իշխանությունը: Ութերորդը, ինչի մասին չի խոսի Նիկոլ Փաշինյանը, այն է, թե՝ ինչո՞ւ է ստում Շուշիի վերաբերյալ՝ թե՛ հնարավոր կարգավիճակի, թե՛ «դժբախտ-դժգույնի», թե՛ հանձնելու հանգամանքների հետ կապված:

Իններորդը, ինչի մասին չի խոսի Նիկոլ Փաշինյանը, այն է, թե այդ ի՞նչ առաջարկություն էր գրված ժամանակին արաբական երկրներից մեկը իր կողմից գործուղված Վանեցյանի բերած ադրբեջանական նամակի մեջ: Էլի կան բաներ, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը չի խոսի: Բայց, որքան էլ խոսի ու ինչ էլ ասի, Նիկոլ Փաշինյանն ինչպես անձամբ, այնպես էլ իր քաղաքական թիմի վերնախավով եղել է ու մնում է ու մնալու է Արցախն ու Հայաստանը աղետի մատնած պատերազմի ու պարտության առանցքային ու անփոխարինելի մեղավորն ու պատասխանատուն: Միանշանակ ու աներկբա: Հարցն այն է, թե յուրային «քննիչ հանձնաժողովներում» հերթական շոուն անելուց հետո ե՞րբ է վրա հասնելու իրական պատասխանատվության պահը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված