Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի տարակուսեք, եթե կաշառք են տալիս` վերցրեք, բայց գնացեք քվեարկեք ըստ ձեր ցանկության. նորմալ երևույթ է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

– Պարոն Ադիբեկյան, ձեր հետազոտություններն ի՞նչ են ցույց տալիս. ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թե ինչ ընտրությունների է մասնակցելու: Որ սա այլևս խորհրդարանի նախկին ընտրությունները չեն, որ ունեն համապետական առաջնային նշանակություն:

– Ընտրությունների ժամկետի մասին, այսինքն` որ այն տեղի է ունենալու ապրիլի 2–ին, տեղյակ է ակտիվ ընտրողների 80%–ը: Նրանցից 12%–ը գիտեն ընտրության կարգի մասին: Տեղյակ են, որ պետք է ընտրեն երկու ընտրակարգով` ընտրեն կուսակցություններին և ռեյտինգային ցուցակով առաջադրված առանձին պատգամավորների: 63%–ը գիտի, որ փոխվում է երկրի իշխանության ձևը. երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի:
Ընդհանուր առմամբ 44%–ը կամ մոտավորապես կարող ենք ասել ընտրողների կեսը գիտի, թե այս Ազգային Ժողովի ընտրություններն ինչպիսի փոխոխություններ են բերելու երկրում: Մնացած կեսը չգիտի կամ եթե գիտի, ապա` շատ աղոտ: Հուսանք, որ կտեղեկացվեն քարոզարշավի ժամանակ: Կամ էլ այդ մասին կիմանան արդեն տեղամասում, երբ կգնան ընտրելու:

– Այս ընտրություններում ի՞նչը, ինչպիսի՞ ռեսուրս առավել դեր կխաղա:

– «Նախապատվությունն ո՞ւմ կտաք», հարցին տվել են այսպիսի պատասխաններ: Առաջին տեղը զբաղեցնում է պատգամավորի կրթությունը, երկրորդը նրա հեղինակավոր լինելը, երրորդը` նա լինի հասուն տարիքի, ապա` ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Իշխանականին այնքան չեն սիրում: Կարևորվում է նաև տեղացի լինելը: Եվ լինի արական սեռի ներկայացուցիչ:
Իսկ ձայն տալու առումով պատկերն այսպիսին է` 1–1,3%–ը կվաճառի իր ձայնը: Մի 10%–ն էլ կընտրի իրենց սոցիալական հարցերը լուծելու դիմաց: Սա, ինչպես տեսնում ենք, անում է առավելագույնը 12%: Իսկ քվեարկողների մնացած 88%–ը քվեարկելու է ըստ իր քաղաքական նախապատվության:

– Լա՛վ է, վատ չէ:

– Այո, իհարկե: Հասունանում ենք: Ընտրությունից ընտրություն հասունանում ենք:

– Իսկ նույն առումով ինչպե՞ս էր պատկերը նախորդ ընտրությունների ժամանակ:

– Մոտավորապես նույնն էր: Պարզապես այն ժամանակ աղքատների թվաքանակը մեծ էր: Հիմա մի քիչ կրճատվել է գոնե իրեն աղքատ համարողների թիվը: Դրա համար էլ կաշառքն այդքան մեծ դեր չի խաղում:
Ուղղակի այն ժամանակ քաղաքականությամբ չէին հետաքրքրվում 18%–ը: Իսկ հիմա այս թիվը 36–ն է: Սակայն ընտրարշավը առջևում է, ու դեռ մարդկանց կակտիվացնեն:

– Իսկ փորձե՞լ եք պարզել` շա՞տ են նրանք, որ պատրաստ են վերցնել ընտրակաշառքը, բայց քվեարկել ըստ իրենց նախասիրության:

– Մի բավականին լուրջ դեմք, որը զբաղվում է հենց այդ գործով, ինձ ասաց` մի ընտրատեղամասում 10 հազար մարդու վճարել ենք, բայց թերթիկները հանելուց հետո տեսանք, որ ընդամենը 1000–ն են մեր օգտին քվեարկել: Այսինքն` միայն տաս տոկոսն է իր խոստումը կատարել: Սա եղել է նախորդ ընտրությունների ժամանակ: Եվ այս մարդն ասում էր` եթե տասից մեկը գոնե մեր օգտին ձայն է տալիս, մենք գոհ ենք լինում: 
Դրա համար եմ ես ասում` եթե կաշառք են տալիս` վերցրեք, բայց գնացեք քվեարկեք ըստ ձեր ցանկության: Եվ մի տարակուսեք. նորմալ երևույթ է:

– Ըստ ձեզ, ինչպե՞ս կբաշխվեն ձայները:

– Դեռ շուտ է դրա մասին խոսելը: Ընդամենն ասեմ, որ քվեարկությանը մասնակցողների 43 տոկոսը գիտի, թե ում է ձայն տալու: Իսկ եթե հայտնի լիներ գոնե 60–65 տոկոսի որոշումը, արդեն կարող էինք որոշակի ճշտությամբ ասել, թե ձայներն ինչպես կբաշխվեն:

– Հաջորդ ուսումնասիրությունները ե՞րբ եք պատրաստվում կատարել:

– Ամսի 9–ին, 10–ին, 11–ին կմտնենք դաշտ: Իսկ 12–ին, 13–ին կունենանք տվյալները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները
Ամենադիտված