Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անձնական «ծիկերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինանի ինքնամոռաց ու ինքնաբավ քաղաքականությունն օրըստօրե նոր հորիզոններ է բացում, որտեղ մենք ականտես ենք դառնում իշխանատենչության ու մորմոքի տարբեր դրսևորումներ։ Փաշինյանի հոգեկան ու հոգեբանական կծկումների մասին վերջին 5 տարիների ընթացքում հատորներ են գրվել, միլիոնավոր մեկնաբանություններ ներկայացվել, ուստի դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն անօգուտ աշխատանք է, սակայն պետք է մի քանի դրվագով անդրադառնալ նրա վախերին ու մարմաջներին, որոնց փայլատակումներին ականտես ենք դառնում ամենօրյա ռեժիմով։

Հնգամյա բռնազավթված պետության մեջ Փաշինյանի հիմնական հենարանն ուժայիններն են, որոնցով նա կարողանում է ինքնադրսևորվել։ Այսօրվա հայաստանյան իրականությունն ամենօրյա քաղաքական ձերբակալություններն ու հետապնդումներն են, որոնք, ըստ Փաշինյանի աշխարհընկալման, պետք է ունենա դոմինոյի էֆեկտ և լռեցնել ընդդիմադիր սեկտորը։ Նման վարքագծով նա փորձում է լռեցնել քննադատության ալիքը և խուսափել հնարավոր պոռթկումից, դրանում համոզվել ենք քանիցս․ մերօրյա ՀՀ-ում քաղբանտարկյալների պակաս բնավ չունենք, ավելին՝ ամեն օր նրանց շարքերն ընդլայնվում է։ Նիկոլը նման կերպ փորձում է ինքնահաստատվել և «կինոյի տղա» երևակայել, ու դեռևս ստացվում է նման հակապետական ինֆանտիլիզմը։

Ամենթարմ օրինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալումն ու երկամսյա կալանքն էր, երբ մարդը կալանավորվում է բացառապես քաղաքական հայացքների ու Փաշինյանին անարգանքի սյունին գամելու պատճառով։ Այս դրվագն ամբողջովին արտացոլվում է նաև քննչականի կողմից ներկայացված անատամ հիմնավորմամբ, թե «Աշոտյանը խախտել է երկրից չբացակայելու դատարանի պահանջն», իսկ ավելի ուշ հրապարակված «սենսացիոն» տեսանյութը վկայում է, թե ձվի մեջ մազ փնտրելու ինչպիսի «լուրջ» գործով են զբաղված քննչականի անձնակազմը։

Գաղտնիք չէ, որ իր քաղաքական խոսքում ու քննադատության մեջ Աշոտյանն ոչ միայն կոշտ, այլ բացառապես փաստարկված թիվ մեկ քննադատողներից էր, ով կարողանում էր փաշինյանական ստի ու կեղծիքի, լղոզված մանիպուլյացիաներին տալ խորքային ու բացառապես փաստարկված հակադարձումներ, ավելին, նա այդ վարքագիծը դրսրևորում էր ոչ միայն ներքին լսարանում, այլև միջազգային հարթակներում՝ օգտագործելով անձնական ու կուսակցական կապերը բոլոր միջազգային հարթակներում։  

Ըստ էության՝ Աշոտյանը ՀՀ քաղաքական համակարգում առանցքային կերպարներից մեկն է, ով կարողանում է դաշտում կոնտենտ ու օրակարգ գեներացնել, և նման ֆիգուրանտին լիկվիդացնելով Փաշինյանը ցույց է տալիս, թե քաղաքական  վախերի մեջ է, որ Աշոտյանին դաշտից հեռու պահելու համար նման գործիքակազմ է կիրառում։ Աներկբա է նաև այն, որ այս ամենը հեշտությամբ չի մարսվելու և մնալու է Նիկոլի կոկորդին, քանի որ նման քայլերն ամենօրյա բնույթ են կրում, ու այն կեղծ կաղկանձը, որը փորձում են բարձրացնել իրենց ֆեյքերով ու վակխանալիա խմբերում, ընդամենն ինքնախաբեություն է։

Արմեն Հովասափյան

500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրա
Ամենադիտված