Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհին պատժամիջոցների հորձանուտում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ հունիսի 7-ից 9-ը Սոչիում տեղի են ունեցել կարևոր բովանդակալից միջոցառումներ ԵԱՏՄ և ԱՊՀ-ի շրջանակներում։ Դրանց թվում են Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած Եվրասիական կոնգրեսը (հունիսի 8-9), Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը, «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսը։

Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առանց բացառության մասնակցել է բոլոր միջոցառումներին, իսկ Սոչիում գտնվելու վերջին օրը վարչապետը նաև հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրների ղեկավարների երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերություններն, այնպես էլ տարածաշրջանային խնդիրները։

Ուշադրություն դարձնենք այս երեք օրերի ընթացքում Հայաստանի համար ամենահետաքրքիր իրադարձություններին, որոնց ուշադիր հետևում էին Երևանում։

Սոչիի իրադարձությունների մեկնարկից մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը նախորդ տարվա վերջին կազմել է 2,5 մլրդ դոլար (աճը 2,8 անգամ տարեկան կտրվածքով), ներմուծումը 2,7 մլրդ դոլար (+49%)։ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 5,2 մլրդ դոլար, իսկ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին ավելի քան 14,1 մլրդ դոլար։ Սա մի տեսակ ռեկորդ է Հայաստանի համար, այդ ցուցանիշը սովորաբար չէր գերազանցում 30%-ը, իսկ Մաքսային միությանն անդամակցելու պահին այն զգալիորեն ցածր էր։

Հայտնի է դարձել, որ մինչև հունիսի 15-ը կավարտվի Վերին Լարսի մաքսակետի վերակառուցումն, իսկ մինչև հունիսի 22-ը նախատեսվում է վերացնել մեքենաների հերթերը։

Հունվար-ապրիլին ռուս-հայկական առևտուրն աճել է 96%-ով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի։ «Իհարկե, կարևոր է պահպանել այս դրական միտումը և հասնել փոխադարձ առևտրի նոր ռեկորդային մակարդակների»,- ասել է ՌԴ վարչապետը հիշեցնելով Հայաստանում հաջողությամբ գործող ավելի քան 4500 ռուսական ընկերությունների մասին, որոնց կատարած ներդրումները գերազանցում են Հայաստանում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 46%-ը։

Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններ Անդրկովկասում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, վստահեցրել է Ն. Փաշինյանն, ով շատ գոհ է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում։

Անհնար է չնկատել կառավարությունների ղեկավարների ընդունած որոշումներն ու առաջարկներն, որոնք մեծ նշանակություն ունեն Հայաստանի, այդ թվում ապագայի համար։ Խոսքն առաջին հերթին արտակարգ իրավիճակների համար պարենամթերքի պաահուստային քանակի ստեղծման մասին է։

«Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսին ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների այցի ընթացքում Միշուստինը Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է նոր ատոմային էներգաբլոկների կառուցման նախագծերի ֆինանսավորման համակարգի վրա: «Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԵԱՏՄ-ի իր գործընկերների տարածքներում ատոմակայանների կառուցման ֆինանսական խնդիրներն, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը»,- ասել է նա։ «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին նշել է, որ կոնցեռնն այնպիսի նախագծեր ունի, որոնք «հենց իրենց համար են»:

Ռուսական կողմի այս առաջարկները հնչել են Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնջոյի  Վեսթինգհաուսի կողմից Եվրասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում «փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ» կառուցելու հնարավորության մասին վերջին հայտարարության ֆոնին: Նպատակը առանձնապես չի էլ թաքցվում, որն է ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։

Սոչի մեկնելու նախօրեին Փաշինյանը ստորագրել էր որոշում միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կքննարկի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը։ Ավելի վաղ հայտարարվել էր 1200 ՄՎտ հզորությամբ ռուսական արտադրության ТОИ ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի մասին։ «Մինչև տարեվերջ հայկական կողմը պետք է որոշի ռեակտորի տեսակն, որից հետո որոշում կկայացվի հետագա քայլերի մասին։ Քննարկումներ են ընթանում բոլոր գործընկերների հետ, սա բնականոն գործընթաց է, նախ պետք է որոշել նոր բլոկի հզորությունները»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ակնհայտ է, որ առկա է կոշտ մրցակցություն ռուսական կողմի հետ  Հայաստանի տնտեսության այդ առանցքային հատվածում, առաջին հերթին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։

Ելույթ ունենալով Սոչիում, Փաշինյանը խոսել է Հայաստանը տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույցի վերածելու հավակնոտ ծրագրերի մասին. «Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ օրակարգին։ Ներկայումս Հայաստանը փուլային անցում է կատարում էներգետիկ շուկայի ազատականացմանը։ Հայաստանը զարգացնում է արտադրական հզորություններն, էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում է իրականացվում։ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծեն էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման համար։ Այդ տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց»։

Փաշինյանը կարևոր է համարել համաձայնագրի ստորագրումը ևս մեկ այլ հարցի շուրջ, որն է գիտական ​​աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումն, որը թույլ կտա դրանց ունեցողներին աշխատանքային միգրացիայի շրջանակներում մասնագիտական ​​գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ աշխատում է։ Այսօր դա շատ կարևոր է Հայաստանի համար Ռուսաստանից և Բելառուսից երկիր որակյալ մասնագետների լայնածավալ հոսքի պայմաններում։

Նաև Հայաստանում (ինչպես, ի դեպ, Ադրբեջանում, որն այս հարցում Եվրոպայի հետ համագործակցության կուրս է բռնել), հետևողականորեն աջակցում են «կանաչ կլիմայի օրակարգին», որը հիմնված է այնպիսի խնդիրների վրա, ինչպիսին է տնտեսության տեխնոլոգիական վերափոխումը  և նոր տեխնոլոգիական հարթակին անցնելն, ինչի անհրաժեշտության մասին խոսել է նաև Փաշինյանը: Բացի այդ, Հայաստանը շարունակում է լոբբինգն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև 2023 թվականի հունվարի 19-ին ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի վավերացման համար։

Սոչիի եվրասիական մարաթոնին զուգահեռ Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ «Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա նախկին ԽՍՀՄ երկրների միջև կառուցողական հարաբերությունները քանդելու, ինչպես նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները խոչընդոտելու համար... Նրանց խնդիրն է ելնելով իրենց շահերից պայմաններ ստեղծել այդ երկրներում տեղի ունեցող գործընթացների արտաքին կառավարման համար, ներառյալ ՀԱՊԿ տարածքում լարվածության և հակամարտությունների նոր օջախների առաջացումը»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Ակնհայտ է, որ այդ ճնշումը գործադրվում է նաև Հայաստանի վրա։ Օրինակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջեյմս Օ՛Բրայենն ասել է, որ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանն, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանն օգնում են Ռուսաստանին շրջանցել առկա արգելքները։ Ըստ այդ ԱՄՆ պաշտոնյայի այս տարվա սկզբին Մոսկվան կարողացել է նախապատերազմական մակարդակով ներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ, մոտավորապես չիպեր, պրոցեսորներ և ինտեգրալ սխեմաներ:

Հակառուսական պատժամիջոցների համատեքստում Արևմուտքից Հայաստանի վրա ճնշում գործադրելու վտանգն եղել և շարունակում է գոյություն ունենալ, խոստովանել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ, Հայաստանի նախկին վարչապետ (2008-2016) Տիգրան Սարգսյանը։ Նա հիշեցրել է, որ նման ռիսկ եղել է նաև հակաիրանական պատժամիջոցների գագաթնակետին։ Իրանը Հայաստանի ամենամոտ հարևանն է, և չնայած խոչընդոտներին նա երբեք չի խզել տնտեսական կապերը նրա հետ։ Տնտեսական համագործակցության զարգացումը բխում է հանրապետության շահերից։ Նույնն է այժմ իրավիճակը Ռուսաստանի տնտեսության սահմանափակումների լույսի ներքո։

«Հայաստանը պետք է ամեն ինչ անի ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու համար։ Եվ պետք է ասել, որ ստանում է այդ օգուտը,- համոզված է Սարգսյանը,- միաժամանակ անհրաժեշտ է հարաբերություններ պահպանել պատժամիջոցներ կիրառող երկրների հետ ցույց տալով, որ Հայաստանը պաշտպանում է իր շահերը։ Լավ թե վատ, բայց այդպիսին է փոքր երկրների անխուսափելի ճակատագիրը խոշոր անդրազգային խաղացողների կողմից սկսված աշխարհաքաղաքական փոթորիկների ժամանակ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում
Ամենադիտված