Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության բաստիոնի» ավերակները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում տիրող «ժողովրդավարության», համաշխարհային ժողովրդավարության բաստիոնի մասին հայտնի պատմությունները վաղուց արդեն անդերսենյան և ուայլդյան իրողություններ են․ այդ դրվագում բազմաթիվ անգամներ ենք համոզվել։ Նիկոլ Փաշինյանը, լինելով քաղաքական իմպոտենտ, իր համար ստեղծել էր մի ծուռ հայելիների իրականություն և փորձում էր հանրային տիրույթում տիրաժավորել այն գաղափարն, որ Հայաստանի միջազգային բրենդը՝ դա «2018-ից հետո այստեղ հաստատված ժողովրդավարությունն է», որն իրհարկե աբսուրդից բացի այլ բնորոշում չունի։ Բանն այն է, որ անգամ նման աբսուրդիզմի պարագայում չկարողացան պահպանել ձևականության պարամետրերը և շատ արագ պայթեց այդ փուչիկը ևս։

Այն, ինչ կատարվում է Հայաստանում անցնող հնգամյակում, դասական լիբերալ ֆաշիզմ է, որի գաղափարակիրները պահանջում են պետության կարգավորիչ դերի նվազում, իսկ այն պետություններն, որոնք դիմադրում են այդ գործընթացին, հռչակում են բռնապետական և այնտեղ կազմակերպում ու իրականացնում են «հեղափոխություններ», սակայն իրենց երկրներում պետության միջամտությունը քաղաքացու կյանքում շարունակում է մնալ բարձր կարգավիճակում: Լիբերալ ֆաշիստներն այլակարծության նկատմամբ իրենց անհանդուրժողականությամբ չափազանց նման են հիտլերյան նացիստներին և Մուսոլինիի ֆաշիստներին։

Հայտնի ճշմարտություն է, որ քաղաքական գործիչներն, ըստ էության, քաղաքական փիլիսոփաների մտքի առաջնային սպառողներն ու քաղաքական տեսության կիրառողներն են, իսկ երբեմն էլ՝ քաղաքական փիլիսոփայության սպեկուլյանտները:

Ավելին, քաղաքական բիզնեսով զբաղվող անձը վերցնում է քաղաքական փիլիսոփաներից որևէ մեկի աշխատություններն, ընտրողաբար ներկայացնում է հանրությանն այդ աշխատություններից այն տողերն, որոնք հաստատում են իր իրավացիությունը, և ընտրում է այդ աշխատություններից այն մտքերն, որոնք չի հասկանում, կամ որոնք կվնասեն իր քաղաքական ծրագրերին: Ռեալ պոլիտիկում այս կամ այն քաղաքական գործչին խորապես հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին պարզել, թե քաղաքական որ գաղափարախոսության հետևորդն է նա: Ի դեպ՝ ժամանակին Պլատոնն ասում է, որ քաղաքակրթության լավագույն վիճակը պահպանողական կառավարման մոդելն է: Ավելի ճիշտ՝ պետությունը պետք է ձգտի կառավարման լավագույն ձևին, ապահովելով՝ իր բնակիչների համար արդարությունը: Ըստ նրա՝ պետությունն իր շարունակականության մեջ պետք է ձգտի կոնսերվացնել ամեն տեսակ լավ երևույթներ, որոնք նախկինում կիրառվել են և ձգտի ձեռքբերել ու, հետևաբար, ևս կոնսերվացնել նոր երևույթներ ու ամենակարևորը՝ պետության ֆունկցիան պահպանելն է:

Այս օրերին ՀՀ ներսում տեսնում ենք, թե ինչպես են օրը ցերեկով ոստիկանության բաժնում փաստաբաններին ծեծի ենթարկում, ձեռնաշղթաներ անցկացնում և ձերբակալում, միաժամանակ, առանց որևէ լուրջ իրավական հիմքերով շոուներ պատրաստում և ձերբակալում քաղաքական ընդդիմախոսներին։ Ըստ էության՝ այսօր Հայաստանը քաղբանտարկյալների թվում համաշխարհային առաջատարների շարքում է, որտեղ մարդիկ անազատության մեջ են բացառապես քաղաքական այլակարծություն ունենալու պատճառով։ Բանը հասել է նրան, որ փաստաբաններն են բողոքի ցույց անցկացնում և տեղի ունեցած ապօրինությունների մասին բարձրաձայնում ԵՄ դեսպանատան դիմաց։

Ի դեպ՝ այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ թե՛ փաստաբանների երթը, թե՛ Արմեն Աշոտյանի կալանավորումը բավական լուրջ արձագանք է ստացել միջազգային հարթակներում։ Ավելին, այս իրադարձությունները ԵԽԽՎ-ում և միջազգային մի քանի այլ կառույցներում լուրջ քննարկման առիթ են դարձել, և նշված թեմաների վերաբերյալ սպասվում են հայտարարություններ, որտեղ եվրոպացիները պատրաստվում են հանգամանալից ներկայացնել իրենց մոտեցումները տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Վերջում նաև հավելենք, որ օրեր առաջ էլ Դատավորների եվրոպական միությունն էր բավական կոշտ հայտարարություն տարածել՝ մասնավորապես մտահոգություն հայտնելով ՀՀ դատական համակարգում տիրող վիճակի հետ կապված և դատապարտելով ԲԴԽ-ի ու արդարադատության նախարարության գործունեության մի շարք ասպեկտներ:

Արմեն Հովասափյան                                      

 

Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում
Ամենադիտված