Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը մտմտում է նոր աշխարհաքաղաքական կոմբինացիա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մեծ քաղաքական ուշադրությունն է գրավել։ Նա որոշել է իր ցուցմունքները հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում։ Ավելի ճիշտ բացահայտել, այսպես կոչված, ղարաբաղյան գործի նյութերն, որոնք պահվում են Հայաստանի ԱԳՆ արխիվներում, և որոնց հասանելի է մարդկանց սահմանափակ շրջանակը։ Հետևաբար, նրա բերած տվյալներից շատերը սենսացիոն տեսք ունեն: Ահա նրա բարձրաձայնած հարցերից ընդամենը մի քանիսը:

Այսպիսով, նա բացահայտել է 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի բովանդակությունն, որոնք պարունակում էին կետ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների հնարավոր փոխանակման մասին։ «Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 1988 թվականի սահմաններով ԼՂԻՄ, Շուշայի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, իսկ Մեղրիի շրջանը (Արևմտյան Զանգեզուր) Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը: Բայց այդ փաստաթուղթն, ինչպես Փաշինյանն է ասում, «չի ընդունվել», թեև, նրա կարծիքով, վերածվել է Քի Ուեսթի փաստաթղթի, «որը նախատեսում էր Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել Լաչինի միջանցքի դիմաց»։ Ավելին, Փաշինյանը պնդում է, որ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չորս բանաձևերում «Լեռնային Ղարաբաղը կոչվում է Ադրբեջանի տարածաշրջան»։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ղարաբաղը դարձել է ադրբեջանական արդեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Նա համոզված է, որ նրա ընդունած բոլոր փաստաթղթերն ենթադրում էին ղարաբաղյան հիմնախնդրի լուծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացում, սակայն տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանելով։

Հիմնական ինտրիգն այստեղ այն է, որ Փաշինյանը փորձում է Ղարաբաղի դոսյեի որոշ նյութեր, որոնք գտնվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում, և որոնք աշխատանքային վարկածի բնույթ են կրել, որպես մեղադրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի նախկին ղեկավարներին: Ուստի, երբ Փաշինյանը սկսում է հղումներ անել պատմական նյութերին, պետք է մտածել այն նպատակների ու խնդիրների մասին, որոնք նա փորձում է լուծել պատմության գիրկն անցած նախագծերի վերարտադրման միջոցով։ Եվ հարց է ծագում, թե կոնկրետ ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետևում, ի՞նչ քաղաքական տրամաբանություն կա, և ի՞նչ խնդիր են լուծում նա կամ նրա հետևում կանգնած ուժերը։

Սկսենք նրանից, որ 1999 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորն է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման ծրագրով։ Բայց եթե հետևողական լինենք, ապա դեսպան Գիլմորը հեռու էր առաջինը լինելուց: Առաջինն ամերիկյան «Գոբլի պլանն» էր։ Հայտնի է ղարաբաղյան կարգավորման այդ ծրագրի երկու վարկած. առաջինը հայտնվել է 1992 թվականի հունվարին։ Երկրորդը 1996 թվականին, և այն հաստատվել և աջակցվել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի կողմից: Պլանի առաջին տարբերակի վերաբերյալ Փոլ Գոբլն ավելի ուշ խոստովանել է, որ ինքը «մեծ սխալ» էր թույլ տվել, քանի որ «չէր հասկացել Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահմանի հոգեբանական նշանակությունը»։ Ինչ վերաբերում է «Գոբլ-2»-ին, ապա այն սահմանում էր հետևյալը. Հայաստանի հարավային հատվածի (Մեղրու շրջան) փոխանակում Նախիջևանի ինքնավարության արևմտյան մասի հետ, ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ միասին կամ պետք է հռչակվեր Հայաստանի մաս, կամ ստանար անկախություն, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակում, լուծվեր Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության ոչ անկլավային գոյության խնդիրը, պահպանվեր Հայաստանի և Իրանի սահմանը: Բայց Գոբլի ծրագիրը մնաց միայն թղթի վրա որպես ծրագիր, թեև ենթադրվում է, որ այն տարբեր վարիացաներով քննարկվել է 2006 թվականին Ռամբույեում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ։ «Գիլմորի պլանը»՝ «Գոբլի պլանի» արդիականացված տարբերակը, զարգացում է ստացել միայն դիվանագիտական ​​ուղիներում և դուրս չի եկել «մտերիմ քաղաքական շփումներից»։ Բայց այս մասին Փաշինյանը չգիտես ինչու լռում է: Ինչպես նաև լռում է այն մասին, որ այն ժամանակ ամերիկյան դիվանագիտությունը ղարաբաղյան խնդիրը դիտարկում էր որպես Թուրքիայի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների խնդրի ածանցյալ։ Որովհետև «Գիլմորի պլանը» չէր նախատեսում Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին, կարգավորման հարցում «հիմնական» մոտեցումը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հաղորդակցության միջանցքների հիման վրա էր։ Նախ տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերում, ապա միմյանց ճանաչման քաղաքական  ակտեր։ Ենթադրվում էր նաև կապի չորս «միջանցքների» ստեղծման սխեմա՝ Կարս - Գյումրի - Ղազախ, Կարս - Երասխ - Նախիջևան - Մեղրի - Ալյաթ - Բաքու, Նախիջեւան - Լաչին - Ստեփանակերտ - Եվլախ: Դրանք պետք է վերահսկվեին ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Նորվեգիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների սահմանափակ ռազմական կոնտինգենտների կողմից։ Բացի այդ, «Գիլմորի պլանը» բացառում էր ղարաբաղյան կարգավորման այնպիսի մեխանիզմի առկայությունն, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է, նախատեսում էր Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունով տնտեսական խնդիրների լուծում «արևմտյան հովանոցի» հովանու տակ, բայց առանց Իրանի և Ռուսաստանի որևէ մասնակցության։

Եվ Ադրբեջանն է, որ չի ընդունել նման նախագիծը։ Նա կենտրոնացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա փորձելով ԵՄ-ին զրկել ղարաբաղյան հակամարտությունը «կոսովյան սկզբունքով» լուծելու հնարավորությունից։ Ի դեպ, այդ բոլոր նյութերը Ղարաբաղի գործում կան, բայց Փաշինյանի կողմից անտեսվում են։ Ուստի, դժվար է հասկանալ, թե ո՞րն է նրա մտմտած աշխարհաքաղաքական հաջորդ համադրության վերջնական նպատակը։ Երևանի կողմից նման քայլերի հեռանկարներն, ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր նոր իրողությունները դեռ մանրազնին վերլուծության և ընկալման կարիք ունեն։ Առայժմ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ անկայուն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում
Ամենադիտված