Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ աստիճան իր համար միևնո՞ւյնն է Արցախի ու արցախցիների ճակատագիրն ու վիճակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը ոչ միայն շուրջ յոթ ամիս շարունակում է Արցախի շրջափակումը, այլև այն դարձրել է տոտալ: Արդեն քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը արգելափակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ու ոչ միայն թույլ չի տալիս, որ անցնեն հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներ, այլև անգամ՝ Կարմիր խաչի մեքենաները: Արցախից արդեն իսկ հնչում են ահազանգեր առ այն, որ սպառվելուն մոտ են պարենի՝ առանց այդ էլ սուղ պաշարները, սպառվում են դեղորայքը, կենսապահովման այլ անհրաժեշտ միջոցները:

Կարևոր է արձանագրել, որ հանցագործ Ալիևն ու ադրբեջանական իշխանությունները խստացրեցին Արցախի շրջափակումն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, թե Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, իսկ «մարդասեր» արևմտյան զանազան գործիչներ ջերմորեն ողջունեցին այդ հայտարարությունը. ուրախ են, ցնծում են: Գլուխը՝ քարը, թե Արցախում՝ սեփական բնօրրանում, հազարամյակներով բնիկ 120 հազար մարդ կոտորածի չի մատնվում: Եթե Հայաստանի ղեկավարություն կոչվածի համար դա միևնույնն է, ապա ինչո՞ւ պիտի դույզն-ինչ անհանգստանա, էլ չենք ասում՝ մղկտա բացարձակապես օտարների սիրտը, որն, ի լրումն ամենի, թաթախված է ադրբեջանական նավթադոլարներով:

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեանոց ելույթ ունեցավ Արցախի շրջափակման թեմայով: Առանձնապես նոր բան չասաց: Միապաղաղ ընթերցեց ելույթի տեքստը, որն ստեղծված խայտառակ իրավիճակի նկարագրությունն էր ընդամենը: Փաշինյանի շուրթերից չհնչեց Ալիևին ու Ադրբեջանին ուղղված որևէ մեղադրական կամ կոշտ գնահատական, ի դեպ: Ելույթի մեծ մասը հղում էր Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը դադարեցնելու մասին, որն ուղղված է Ադրբեջանի իշխանություններին: Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ելույթի՝ 2 բան, բայց գործնականում՝ ոչինչ: Այսպես. «Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետևյալն է,-հայտարարեց ՔՊ-ի ղեկավարն ու նշեց պատկերացումները:-

1. Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:

2. Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»:

Ի՞նչ է սա նշանակում: Իսկ սա նշանակում է, որ Արցախի ապաշրջափակումը Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը համարում է բացառապես օտարների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդիրը: Է՜հ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է ու ոչինչ չի անում կամ մինչև իրար է գալիս, բանը բանից անցնում է: Դո՛ւք, որպես ՀՀ իշխանություն հորջորջվող, ի՞նչ եք անում: Երկրորդ կետն ընդհանրապես խայտառակություն է, քանի որ դա նշանակում է, որ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես մի կողմ է քաշվում Արցախից էլ, Արցախի հայությունից էլ և առավելագույնը, ինչ կարող է անել, խորհուրդ տալն է, որ արցախցիները գնան ու կանգնեն Ալիևի թրի տակ:

Այսինքն, հիմնական ուղերձը, որ հղեց Նիկոլ Փաշինյանն Արցախի հայությանը, այն է, թե՝ գլխներիդ ճարը տեսեք, ես ձեր հետ ո՛չ կապ ունեմ, ո՛չ էլ ուզում եմ ինչ-որ կերպ առնչված լինել: Բայց դրանով Նիկոլ Փաշինյանի «կառավարական» ելույթը չավարտվեց: Հիմնական շեշտադրումներից մեկը, որ նա արեց այդ ելույթի վերջնամասում, հետևյալն է. «Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար: Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և մեր պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»:

Ավելին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա: «Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,-հայտարարեց Փաշինյանը: Ստո՛պ: «Հլա վայրկյան մը»,-ինչպես կասեր խողովակագործ վարպետ, հայրենադարձ Կարապետը, որ միշտ փողկապ էր կրում: Այսինքն, ի՞նչ է ստացվում. Ադրբեջանը շրջափակել և սովի ու դանդաղ մահվան է մատնել Արցախի հայությանը, իսկ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շտապում է, պատրաստ է վազել Վաշինգտոն՝ նույն Ադրբեջանի հետ ևս մեկ կապիտուլ յացիոն պայմանագիր քննարկելո՞ւ, սահմանագծման հանձնաժողովի նիստ-միստ անելո՞ւ:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքան անկարող է կամ այն աստիճան իր համար միևնույնն է Արցախի ու արցախահայության ճակատագիրն ու վիճակը, որ չի՞ կարող կոնկրետ պայման հայտարարել, թե՝ այլևս ոչ մի ընթացք չեն ունենա այդ բանակցությունները և դրանց շաղկապված թրքաշահ գործընթացները, մինչև ադրբեջանական կողմն անհապաղ չապաշրջափակի Արցախը, չդադարեցնի ճանապարհի արգելափակումը: Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թքած չունի Արցախի ու Արցախի հայության վրա, ինչո՞ւ գոնե նման մի պայման չի դնում, թեկուզ հենց միջնորդների առաջ՝ լինի դա ԱՄՆ-ը, ԵՄ-ը, թե Ռուսաստանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ
Ամենադիտված