Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկանխիկ գործառնության ստվերոտ կողմերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում մեծանում է անկանխիկ գործարքների մասնաբաժինը։ Երկրներ կան, որոնք շատ լուրջ առաջընթաց են գրանցել կանխիկ գումարի կիրառման կրճատման ուղղությամբ։ Օրինակ՝ Շվեդիայում վճարումների ընդամենը 12-13 %–ն է իրականացվում կանխիկ գումարով, իսկ սա նշանակում է, որ Շվեդիան ունի համապատասխան տեխնիկական համակարգեր, որոնք օգտագործվում են անկանխիկ գործարքների անխափան իրականացումն ապահովելու համար։ Երկրներ էլ կան, որ լրջորեն աշխատում են թվային արժույթի ստեղծման ուղղությամբ։ Օրինակ՝ Չինաստանը փորձարկում է թվային յուանը, ինչը բազմաթիվ առավելություններ կարող է հաղորդել չինական արժույթին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տևական ժամանակ է, ինչ մեր երկրում կանխիկի շրջանառության նվազեցումը կառավարության օրակարգում է։ Իհարկե, փողի անկանխիկ շրջանառությունն ունի բազմաթիվ դրական կողմեր, հատկապես կարող է նպաստել ստվերի կրճատմանը, բայց մեզանում անկանխիկին անցումը շատ դեպքերում տեղի է ունենում ստիպողաբար ու արհեստականորեն՝ առանց անհրաժեշտ պայմաններ ապահովելու։ Բազմաթիվ տնտեսվարողներ՝ հատկապես մարզերում, անկանխիկ վճարումներով գործարքներ կատարելու հնարավորություն չունեն, մյուս կողմից էլ՝ բազմաթիվ քաղաքացիներ՝ հատկապես տարիքով մարդիկ, չեն ընտելացել անկանխիկ գործարքներին։ Սակայն այս ամենը չի խանգարում, որ իշխանությունները փորձեն առաջ շարժվել կտրուկ քայլերի միջոցով։

Օրինակ՝ Փաշինյանը միանգամից երեք ամիս ժամանակ է տալիս, որպեսզի պետական հիմնարկներում լիովին բացառվի կանխիկի շրջանառությունը և մարդիկ ֆիզիկապես չկպնեն թղթադրամին։ Եթե կանխիկ վճարումը պետական հիմնարկներում բացառվում է, ապա դա նշանակում է, որ լիովին անցում է կատարվում անկանխիկի։ Բայց արդյո՞ք դա խնդիրներ չի ստեղծի հատկապես այն պայմաններում, երբ բազմաթիվ մարդիկ առանց օգնության անգամ վճարային համակարգերից ու հավելվածներից օգտվել չեն կարողանում։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը տաքսիներում կանխիկի շրջանառությունը կրճատելու, ավելին՝ վերացնելու խնդիր է դնում։ Ընդ որում, նա կարևորում է տաքսիներում POS-տերմինալներ տեղադրելու կամ հավելվածների միջոցով վճարումներ կատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ եթե անկանխիկ եղանակով վճարում կատարելու հնարավորություն չկա, ապա շահառուն էլ կարող է չվճարել: Բայց այսպիսի քայլով իշխանություններն առաջին հերթին արտոնյալ պայմաններ են ստեղծում խոշոր ծառայությունների համար, որոնք համապատասխան հավելվածներ գործարկելու հնարավորություն ունեն։

Առանց այն էլ խոշոր տաքսի ծառայությունների գործունեության արդյունքում բազմաթիվ փոքր ու միջին տաքսի ծառայություններ են փակվել։ Առավել ևս՝ այս նախաձեռնությամբ անհատ տաքսիների համար ստեղծվում են դժվարություններ, քանի որ բազմաթիվ վարորդներ, ովքեր ընդամենը օրվա հացը վաստակելու խնդիր են լուծում, ուղղակի չեն տիրապետում անկանխիկ վճարումների անվտանգությանը վերաբերող կանոններին։ Բացի այդ, եթե տաքսի ծառայությունների համար անկանխիկ վճարումները դառնում են համատարած, խնդիրներ կարող են ստեղծվել հատկապես մարզերում, որտեղ դեռ պետք է լուծել համապատասխան վճարային համակարգերի ու որակյալ կապի հասանելիության խնդիրները։ Կանխիկի կրճատման տրամաբանությունից ելնելով՝ իշխանությունների կողմից որոշում է ընդունվել նաև առցանց կազինոների հետ կապված։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղերի նկատմամբ հակում ունեցող մարդիկ կանխիկով տերմինալներից գումար էին գցում էլեկտրոնային դրամապանակներ, ապա հիմա կառավարությունը որոշել է, որ դրամապանակները չեն կարող կանխիկ լիցքավորվել, այլ կարող են լիցքավորվել միայն անկանխիկ և միայն սեփականատիրոջ հաշվից: Սա գուցե նորմալ է: Բայց արդյոք անկանխիկ լիցքավորումը լուծելո՞ւ է այն խնդիրը, որ մարդիկ իրենց հաշիվներից մեծ չափերի խաղադրույքներ չանեն։

Միանշանակ չի լուծելու, քանի որ հիմա էլ խաղադրույքներն անկանխիկ կարվեն։ Այլ հարց է, եթե, օրինակ՝ կառավարությունը որոշակի շեմ նախատեսեր, թե տվյալ քաղաքացին իր եկամուտներից որքան գումար խաղադրույք կատարելու հնարավորություն կունենա։ Անկանխիկին անցնելուն ուղղված քայլերին զուգահեռ չի կարելի թերագնահատել նաև կանխիկի շրջանառության կարևորությունը և հիվանդագին պայքար մղել կանխիկի դեմ, քանի որ եթե տարբեր պատճառներով կապի ու տեխնոլոգիական հասանելիության խնդիր առաջանա, ապա անկանխիկ վճարումների դժվարությունները կարող են ուղղակի խուճապի առաջացման պատճառ դառնալ։ Կարևոր է նաև անվտանգային բաղադրիչի նշանակությունը, քանի որ փողի անկանխիկ շրջանառության ավելացմանը զուգահեռ, լայն դաշտ է բացվել հաքերների, առցանց հանցագործների ու խաբեբաների համար։

Առաջին հերթին խնդիր է, որ քաղաքացիները չեն տիրապետում անվտանգային կանոններին, օրինակ՝ իրենց քարտի տվյալները հեշտությամբ կարող են տրամադրել ուրիշներին, իսկ երկրորդ հերթին՝ չկա համապատասխան անվտանգային պաշտպանության համակարգ։ Դրա համար էլ վերջին շրջանում հաճախակի են առցանց հափշտակությունների դեպքերը։ Մյուս կողմից էլ՝ ամբողջովին անկանխիկ գործառնությունների անցնելը կարող է ռիսկեր պարունակել մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից հատկապես այն պարագայում, երբ տվյալ պետության իշխանությունները հակված են քաղաքական բռնաճնշումների գործելակերպին։ Պատահական չէ, որ ժողովրդավարական երկրներում այս թեման լուրջ քննարկման առարկա է դարձել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված