Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմանդոս.«Ապրիլից առաջ մերոնք իմացել են հարձակման մասին». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր հյուրն է Արցախի Ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը

– Սահմանին տիրող և օրեցօր աճող լարվածությունը ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում վիճակը:

– Ադրբեջանի քաղաքականությունն է` սահմանի վրա միշտ լարվածություն պահել: Դրա համար երկու պատճառ կա: Նախ` որպեսզի կարողանա կառավարելի պահել այն փոթորկումները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում: Հիմա մեծապես բարձրացել է Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը:
Երկրորդ` այդ լարվածությունն ուղղված է մեր դեմ: Ադրբեջանը կարծես Թուրքիայի կցորդը լինի: Իսկ Թուրքիան ցանկանում է իրականացնել իր երազանքը` վերացնել Հայաստանը և Ադրբեջանի տարածքով հասնել մինչև Չինաստան:

Պանթյուրքիստական այդ երազի մի մասը նրանք փոխանցել են Ադրբեջանին, որը հիմա խոսում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, Երևանը գրավելու մասին: Որպեսզի մեզ ապացուցեն, որ շատ զենք ունեն, տեխնիկա ունեն, մեծ գումարներ ունեն, նույնիսկ համացանցում տեսանյութ են տեղադրել` ինչպես 20 րոպեում «ազատագրել» Ղարաբաղը: Նման մարդկանց հետ շատ դժվար է բանակցություններ վարել:
Ու այս լարվածությունը պարույրի նման տարեցտարի ավելանում է:

– Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

– Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի երբեք չի գնա: Այդ երկիրն ունի կենսական նշանակության օբյեկտներ, որոնք նավթ են արդյունահանում, մշակում, արտահանում: Այնտեղ կա նավթային քաղաք, որ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին: Կան նավթ մշակող ընկերություններ` մի քանի հարյուր հա մակերեսով: Նրանք նստած են նավթային տակառի վրա, որը մերոնք վաղուց կարող էինք հօդս ցնդեցնել: Բացի այդ, կան մեծ հիդրոկայաններ, որոնք մեր ատոմակայանից 6 անգամ ավելի հզոր են:
Իսկ Հայաստանը նման մեծամասշտաբ օբյեկտներ չունի: Միայն Մեծամորի ատոմակայանն է, որը եթե խոցվի, առաջին տուժողներից մեկը կլինի Թուրքիան` քամին այդ ուղղությամբ է փչում: Ուրիշ ոչինչ չունենք: Մեր հարստությունը մեր ժողովուրդն է: Ու եթե Ադրբեջանը գնա մեծամասշտաբ ռազմական գործողությունների, մեր հիմնական և կարևոր կորուստը մեր մարդիկ են լինելու:

– Մի քանի օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց «Իսկանդեր» կիրառելու հնարավորության մասին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ լուրջ ագրեսիայի դեպքում մեր զինանոցում գտնվող բոլոր հնարավորությունները կօգտագործենք:

– Կարծում եմ` նման լուրջ զենք կիրառելու կարիք չի էլ լինի: Մեր տրամադրության տակ կան Точка–У հրթիռային համակարգեր, որոնք կհասնեն, ասենք, մինչև Մինգեչաուր կամ էլ նավթամուղ կամ գազամուղ` ու վերջ:

– Դա` եթե խոշորամասշտաբ պատերազմ լինի: Բայց հիմա Ադրբեջանը սահմանն է լարված պահում: Գնալով` ավելի մեծ տրամաչափի սպառազինություն է կիրառում: Մեր պատասխանը համարժե՞ք է:

– Ոչ, համարժեք չէ: Ես համարում եմ` ճիշտ չէ, որ մենք սպասում ենք ադրբեջանցիները հարձակվեն, հետո մենք պատասխան տանք: Այս քաղաքականությունն է բերել այս օրվան: Այն, ինչ հիմա Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանն ասում են, պետք է վաղուց արած լինեինք, դեռ տարիներ առաջ: Դա մեզ թույլ է տալիս նաև միջազգային իրավունքը: ՄԱԿ–ի 51–րդ հոդվածն ասում է` եթե հակառակորդը պատրաստվում է քեզ վրա հարձակվել, դու իրավունք ունես կանխարգելիչ հարված տալ: Բայց, չգիտես ինչու, մի այնպիսի անհոգություն ունենք… Դրա համար էլ Ադրբեջանն այդքան լկտիացել է: Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև ապրիլյան պատերազմը մերոնք սահմանափակված էին իրենց պատասխան գործողություններում:

Հիմա իրադարձությունների նժարը մի փոքր դեպի մեզ է փոխվել: Քարոզչական առումով իրավիճակը մեր հանդեպ ավելի բարեհաճ է: Բայց այդ հանգամանքից օգտվելու համար պետք է փող ներդնել, պետք է լուրջ մասնագետներ ունենալ, պետք է հարցը գրագետ ձևով դնել: Բայց չկա մի երկիր, որ այդ հարցում մեզ աջակցի: Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը քարոզչական դաշտում այդքան լավ աշխատում: Որովհետև նրա կողքին է Թուրքիան, մասնագետներ են գալիս Իսրայելից, հարկ է լինում` այլ երկներից էլ են հրավիրում: Հետո ասում ենք` սա են անում, նա են անում, Սաֆարովին հերոս են դարձնում: Հիմա էլ Մեհրիբանին փոխնախագահ է նշանակում: Ի դեպ, այս առիթով Ադրբեջանում շատերը Ալիևին կատակով խորհուրդ են տալիս զոքանչին էլ պաշտպանության նախարար նշանակել:

– Իսկ մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել այդ բարեհաճ փոփոխությունները:

– Չգիտեմ` չե՞նք ուզում, թե չենք կարողանում, բայց ոչինչ էլ չենք անում: Մեզանում միայն ներքաղաքական պայքարն է լավ ստացվում: Նյութական բարիքների համար պայքարը: Իսկ թե ինչ է սահմանին կատարվում, է՜հ…

Մյուս կողմից էլ, սակայն, նոր պաշտպանության նախարարի մտածողությունը, մոտեցումները մեր պաշտպանունակության վերաբերյալ ճիշտ են: Հիմա սահմանն ամրացվում է, առաջնագիծը հագեցվում է: Նա քիչ խոսում է, բայց շատ գործում է:

– Դա ապրիլի՞ց քաղած դասերն են: Մի քանի օր առաջ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի մեր զինվորները վառելիք չունեին, բենզինի հետ կերոսին է խառնած եղել:

– Իրականում ապրիլյան պատերազմը Ադրբեջանի կողմից նախօրոք նախապատրաստվել է: Մինչև հարձակվելը նրանք վարժանքներ են արել, սովորել են: Այդ մասին ամերիկացիները գիտեին: Եթե նրանք գիտեին, ուրեմն հաստատ մերոնք էլ են իմացել: Այդ տեղեկությունները մեզ փոխանցվել են: Մեր հետախուզությունն իմացել է: Իմացել է` ուր և ինչպես են հարձակվելու: Բայց ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին: Ո՞վ ինչ–որ բան արեց: Ոչ ոք:

Ու այնպես էր, որ մեր զինվորը կռվում էր ոչ թե նրանց զինվորի դեմ, այլ մեր զինվորը կռվում էր հատուկ խմբի դեմ, որի կազմում եղել են հրետանավորներ, կապավորներ, «սև գայլեր», ավիացիա, այսինքն` հատուկ խումբ, որը պատրաստվել էր անակնկալ հարված հասցնել:

Ապրիլյան պատերազմը չի բացահայտվում, ինչպես մեր երկրում տեղի ունեցած ցանկացած այլ իրադարձություն: Գիտենք կտորներով, հատվածական, բայց ամբողջ պատկերը չի երևում: Դրա համար էլ վարչապետը կարող է նման բան ասել, մեկ ուրիշն էլ մի այլ բան կարող է ասել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված