Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անկարան և Բաքուն բարձունք են վերցնում. մի թե՞ Հայաստանին ու Ռուսաստանին նետվել է օդային մարտահրավեր»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգի (HAKİM) ստեղծումը կարող է ուղղված լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի դեմ: Նման կարծիք է հայտնել տարածաշրջանային անվտանգության փորձագետ Դավիթ Արությունովը։
Միասնական օդային համակարգի ստեղծման մասին օրերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գյորգյունը։ Դրա օգնությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերը կարող են համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը։ Թուրք պաշտոնյան նշել է, որ օդային տարածքի վերահսկման միասնական գոտին ընդգրկելու է Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազան ընկած տարածքը։
Ըստ Արությունովի, առայժմ ոչ ոք չի կարող խոսել այդ համակարգի պարամետրերի և ալգորիթմի մասին, մանավանդ, որ Հայաստանը գործնականում չունի այնպիսի օպերատիվ-մարտավարական ավիացիա, որի դեմ առաջին հերթին կարող էր ուղղված լինել ադրբեջանա-թուրքական օդային հրամանատարական համակարգը։ Մյուս կողմից, արդեն կա երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ աշխատանքի որոշակի փորձ, և այդ աշխատանքի արդյունքներն էլ մեծապես կանխորոշեցին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ելքը, հայտարարել է նա։
Այդ կապակցությամբ Դավիթ Արությունովը հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի վաղ նախազգուշացման ռադարը (AWACS) պարբերաբար պարեկել է երկրի արևելքում և իր ադրբեջանցի դաշնակցին է փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն հայկական կողմում ուժերի և միջոցների տեղաշարժերի և օդային հրամանատարական կետի գործառույթների կատարման մասին։
Այժմ, ինչպես կարելի է ենթադրել, Թուրքիան և Ադրբեջանը ռազմաօդային ուժերի ինտեգրումով ցանկանում են հաստատել գործողությունների մշտական ​​հիմունքները։ Եվ այդ հանգամանքը չի կարող վտանգ ու խնդիր չառաջացնել Հայաստանի համար։ «Հայաստանի օդային տարածքում տեղաշարժերը վերահսկելու համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում է ցամաքային ռադիոլոկացիոն կայաններ։ Հիմա դրան գումարվում է օդային հետագծման բաղադրիչը, և հաշվի առնելով Թուրքիայի ռազմատեխնիկական հնարավորությունները կարելի է ասել, որ Ադրբեջանը լուրջ համալրում է ստացել»,- կարծիք է հայտնել փորձագետը։
Արությունովը նշել է, որ ստեղծված թուրք-ադրբեջանական համակարգը որոշակի խնդիր է ներկայացնում նաև Իրանի համար։ Անկարան և Բաքուն հերթական ազդանշանն են ուղարկում Թեհրանին հասկացնելով, որ Իրանի և նրա հյուսիսային հարևանի միջև հնարավոր էսկալացիայի դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը գործելու են համատեղ։
Նաև միասնական օդային հրամանատարական համակարգի ստեղծման միջոցով Թուրքիան տեղեկատվություն կստանա Կասպից տարածաշրջանի մասին, քանի որ թուրքական «օդային ձեռքը» որոշակի չափով կհասնի նաև Կասպից ծով։
Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ուժեղացնում են Անկարայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և տեսականորեն կարող են մեծացնել մրցակցությունը Մոսկվայի և Անկարայի հետ, հատկապես Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի գործունեության համատեքստում։ 
Բայց այստեղ կարևոր է հասկանալ երկու ասպեկտ, նկատել է հայ վերլուծաբանը:
Նախ չի կարելի բացառել, որ, հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, ապագայում նրա բանակի հետ կարող են գործել արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ելնելով դրանից դժվար է կանխատեսել, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգին։
Երկրորդ հերթին գործնականում շատ բան կախված կլինի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումից՝ առճակատումից կամ կոնսոլիդացիայից: Ռուսաստանն ու Թուրքիան ներկա փուլում ամեն կերպ փորձում են խուսափել երկկողմ հարաբերություններում լարվածության աճից։
44-օրյա պատերազմի ընթացքում Անկարայի և Բաքվի սերտ համագործակցությունն, իսկ հիմա Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը Մոսկվայի կողմից որևէ սուր արձագանք չի առաջացնում։ Այդ ֆոնին, հավանական է, որ Մոսկվան համեմատաբար հանգիստ կարձագանքի նաև հիմա՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միաձուլման համատեքստում, ամփոփել է փորձագետը։
VERELQ տեղեկատվական-վերլուծական պորտալի հետ առանձին զրույցում Դավիթ Արությունովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ապագա HAKİM համակարգի հետ կապված մանրամասներ հայտնի չեն։ «Բայց դրա ձևավորումը Թուրքիայի նմանատիպ համակարգերին ինտեգրվելու միջոցով կարող է Ադրբեջանին զգալի առավելություններ տալ տարածաշրջանում օդային տարածքը վերահսկելու հարցում։ Բացի դա վերջինս ունի օդային հետախուզության բարձր արդյունավետ միջոցներ, որոնք Հարավային Կովկասի երկրները չունեն, մասնավորապես AWACS ինքնաթիռներ»,-  հիշեցրել է նա:
Այս տարվա սկզբին Թուրքիան Ադրբեջանին առաջարկել էր գնել սեփական կործանիչներ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Հիշեցնենք, որ Անկարան Բաքվին ցուցաբերել է համապարփակ աջակցություն Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, ներառյալ զինյալների տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան, ավիացիայի տեղակայումը Անդրկովկասյան այս հանրապետությունում և հարվածային համակարգերի մատակարարումը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը
Ամենադիտված