Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սյունակագիր Վլադիմիր Կիրեև. Հայաստանը չի պաշտպանի Լեռնային Ղարաբաղը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lentarus.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության զարգացման տարբեր սցենարներ ունեն: Ադրբեջանը հաղթել է պատերազմում և ներկայումս ձգտում է ամրապնդել հաղթանակն ամբողջությամբ ձեռք բերելով Լեռնային Ղարաբաղն, ինչպես նաև միջանցք դեպի Նախիջևան։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ավելի լավ է զինված և պատրաստված, փաստացի աջակցություն ունի Թուրքիայից, որը դե ֆակտո 2020 թվականին հանդես էր եկել որպես հակամարտության կողմ։ Ադրբեջանի քաղաքացիները մեծամասամբ պատրաստ են ռազմական հակամարտության շարունակմանը։ Ուստի Ադրբեջանը կազմակերպելով ռազմական սադրանքներ մշտապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի դրդի հակառակորդին ավելի մեծ զիջումների գնալ։
Հայաստանը պարտվել է պատերազմում և փնտրելով դրսի աջակցությունը ձգտում է խուսափել պարտության հետևանքներից։ Բացի այդ, հայերը փորձում են խուսափել խաղաղության համաձայնագրերի անհարմար տարբերակներից։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունն ունի Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու նպատակ։ Եվ նա ամեն ինչ անում է իր այդ սեփական գաղափարներն ամրապնդելու համար։ Ներկայումս զենք է գնում Հնդկաստանից ու Իրանից, ինչն ուղղակիորեն կապված է Ռուսաստանից անկախ դիրքորոշում ունենալու ցանկության հետ։ Հայաստանը պատրաստ չէ պատերազմը շարունակել ո՛չ բարոյապես, ո՛չ ռազմատեխնիկական առումով: Ավելին, Հայաստանի ղեկավարությունն ի սկզբանե էր շահագրգռված  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Արևմուտքի հետ մերձեցման, բայց դա օբյեկտիվորեն անհնար էր ԼՂ գործոնի առկայության պայմաններում։
Հայ հասարակության մեջ դա կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում, քանի որ կյանքի նորմալացման ցանկությունը մեծ է։ Նաև հասարակական գիտակցության մեջ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղը հայ հասարակության ինքնության հիմքն է։ Այն, որ էլեկտորալ մակարդակով Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի համար պայքարի վերսկսման կողմնակիցների դիրքերը թույլ են, իսկ Արևմուտքի և Թուրքիայի հետ համագործակցության կողմնակիցներինը բարձր, ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայաստանը չի պաշտպանի Լեռնային Ղարաբաղը։ Հայ հասարակությունը նոր մեծ պատերազմ չի ուզում, իսկ պետությունն էլ տեխնիկապես չի կարող նման պատերազմ վարել։
Ռուսաստանը շահագրգռված է, որ Կովկասում ռազմական գործողությունները չվերսկսվեն։ Ակնհայտ է, որ նրա ռեսուրսները կենտրոնացված են Ուկրաինայում։ Ռուսաստանը հնարավոր է և ունակ է 200-300 հազար մարդ գտնել ևս մեկ ռազմական հակամարտության համար, բայց նա ակնհայտորեն նման սցենարի կարիքը չունի։ Բացի այդ, Ռուսաստանը հետաքրքրված է Կովկասով Իրան և Թուրքիա անցնող տրանսպորտային միջանցքներով։ Ադրբեջանն արդեն մասնակցում է այդ գործընթացին, իսկ Հայաստանը գրեթե ոչ։ Ռուսաստանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Կովկասի բոլոր երկրների, այդ թվում Վրաստանի հետ, և ուրախ կլիներ, որ մեկի փոխարեն երկու երթևեկության ուղիներ լինեին։ Ռուսաստանը նման իրավիճակն ավելի հուսալի է համարում։ Այդ գործընթացում Վրաստանի հետ հարաբերություններում կա առաջընթաց, իսկ Հայաստանի հետ, ընդհակառակը, իրավիճակը վատթարանում է։ Զգացնել է տալիս վիրավորանքը ռուսներից և Արևմուտքի հետ կապված հույսերը: Բայց հենց Մոսկվայի նախագծի իրականացումը Հայաստանին և Վրաստանին զարգացման խթան և միջոցների մշտական ​​հոսք կապահովեն, արդյունաբերության, ծառայությունների և զբոսաշրջության զարգացման հնարավորություններ կտան։ Հենց այդ սցենարի դեպքում է Հայաստանի հնարավորությունները մեծանում, և նրան վերածում տարածաշրջանային կարևոր դերակատարի։
Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը, և առաջին հերթին Վաշինգտոնը: Արևմուտքը գլոբալ աշխարհաքաղաքական խաղ է խաղում, որի հիմնական նպատակը Ռուսաստանի, իսկ երկարաժամկետ հեռանկարում Չինաստանի պարտությունն է։ Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ-ի և Արևմուտքի բոլոր սցենարներում անձնական ոչինչ չկա։ Հարավային Կովկասը Վաշինգտոնի համար միայն Մոսկվայի դեմ պայքարի դաշտ է: Եթե հաջողվի իրականացնել Հայաստանին և Ադրբեջանին իրենց խամաճիկներ դարձնելու սցենարը՝ Մոսկվան կթուլանա, նույնիսկ ավելի լավ կլինի, եթե նոր ռազմական հակամարտություն սկսվի՝ Ռուսաստանը նոր գլխացավանք կունենա: Արևմուտքի մտքով երբեք չի անցնի Հայաստանին ու Ադրբեջանին տնտեսապես զարգանալ, ապահովել տեխնոլոգիաներով, ներդրումներով և անվտանգությամբ։ Այնուամենայնիվ, Կրեմլի հետ մրցակցություն ստեղծելու համար արևմտյան հարթակների օգտագործումն ակնհայտորեն լավ գաղափար է, քանի որ այն դուրս է բերում Կրեմլի էլիտաներին իրենց լեթարգիկ քնից: Բայց Ռուսաստանի սեփական շահերի և ռեսուրսների առկայությունը նրա իշխող դասակարգին չի դարձնում ռազմավարական խաղի վիրտուոզ, դա երևում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից։ Ռուսաստանը և երկար ժամանակ ուներ, և տասնյակ հնարավորություններ ի օգուտ իրեն լուծելու այդ իրավիճակը, բայց դա մինչ օրս չի արվել։
Բայց միևնույն ժամանակ պարզ է, որ Ռուսաստանն է շահագրգռված և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի զարգացմամբ, անկախությամբ և ինքնավարությամբ, մինչդեռ Արևմուտքը և Թուրքիան շահագրգռված են կա՛մ հակամարտություն հրահրելով, կա՛մ երկու երկրներին հպատակեցնելով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, կամ մեկ այլ մեծ կոնֆլիկտի մեջ ներգրավելու հարցում:
Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ: Նա այնքան էլ արյունարբու չէ: Անկարային մեծ հակամարտություն պետք չէ իր սահմանների մոտ: Նրա համար իդեալական սցենարը Հայաստանի վերածելն է Թուրքիայի տնտեսական նահանգի, քանի որ այդ կերպ կվերահսկվի նաև Ռուսաստանից դեպի Իրան և Հնդկաստան, ինչպես նաև Չինաստանից դեպի ԵՄ երկրներ տրանսպորտային հոսքերը։ Դա Թուրքիային կտա առևտրի մենաշնորհ և տարածաշրջանում ազդեցության դիրքերի ամրապնդում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված