Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղ. հայերը սկսե՞լ են օգտագործել ադրբեջանական սահմանակետը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org-ը գրում է, որ երբ Ադրբեջանն ապրիլի 23-ին տեղադրեց իր սահմանային անցակետը Լաչինի միջանցքում, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները կոչ արեցին իրենց քաղաքացիներին զերծ մնալ այն օգտագործելուց, քանի որ «անհնար է համապատասխան անվտանգություն ապահովել» հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ բռնությունների մասին լուրերը:

Նշենք, որ առաջին մի քանի շաբաթներին հսկիչ անցակետը հատել են քիչ թվով քաղաքացիական անձինք։ Նրանք, ովքեր համարձակվել են դա անել արել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, և վտանգի են ենթարկվել նկարահանվելու, որն այնուհետև հեռարձակվել է Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությամբ որպես Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու ղարաբաղցի հայերի պատրաստակամության ապացույց։ Անցակետի տեղադրումից երկու ամիս անց էլ ադրբեջանական լրատվամիջոցները դեռևս տարածում են նման տեսանյութեր, որոնց նպատակն է ցույց տալ ադրբեջանցի սահմանապահների մեղմ վերաբերմունքը հայերի նկատմամբ։

Հետո հունիսի 2-ին ԼՂՀ տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվել է, որ անցակետի ցանկացած օգտագործում «չի կարող մեկնաբանվել որպես գործողություն, որն օրինականացնում է Ադրբեջանի անօրինական վերահսկողությունը» և չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացվել է: Հայտարարության էությունն այն էր, որ ղարաբաղցի հայերին թույլատրվում է օգտվել սահմանային անցակետից։ Մի քանի օր անց հրապարակվեցին կադրեր, որտեղ իբր պատկերված էր այն, թե ինչպես են հայերն առաջին անգամ անցնում անցակետն առանց ռուս խաղաղապահների ուղեկցության։ Իսկապես, տեսանյութում երևում էր հայկական համարանիշներով ավտոբուս, սակայն ղարաբաղցիներից շատերը թերահավատորեն են վերաբերվում նման տեսանյութերի իսկությանը, քանի որ հայտնի է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խմբագրում են  տեսանյութերը թաքցնելով կադրում հայտնված ռուսական բեռնատարները:

Անկախ նրանից մարդկանց ուղեկցում են ռուս խաղաղապահներ, թե ոչ, հայերի մուտքը տարածաշրջան խստորեն վերահսկվում է Ադրբեջանի կողմից և կախված է նրանց գրանցման վայրից։ Հունիսի 13-ին Ղարաբաղի օմբուսմեն Գեղամ Ստեփանյանը գրել էր, որ ինքը տեղյակ է երեք դեպքի մասին, երբ բժշկական պատճառներով տարածաշրջանը լքած մարդկանց հետ չեն թողել մուտք գործել, քանի որ նրանց փաստացի բնակության վայր է նշված եղել ոչ թե Լեռնային Ղարաբաղն, այլ Հայաստանը: Ապրիլին բնակիչների սկզբնական արձագանքն անցակետին  կոշտ էր, անգամ մայրաքաղաք Ստեփանակերտի մուտքի մոտ բողոքի ակցիա էր եղել «Անցակետը մեզ համար կարմիր գիծ է» և «Չենք հաշտվի, չենք անցնի» կարգախոսերով: Սակայն վերջին վեց ամսվա ընթացքում մարդկանց մուտքն արտաքին աշխարհ խիստ սահմանափակվել է, և նրանցից շատերը դժկամությամբ, բայց ստիպված են եղել օգտվել սահմանային անցակետից (անցակետը տեղադրվել է շրջափակման մեկնարկից չորս ամիս անց, որն ի սկզբանե կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից «էկոակտիվիստների» օգտագործմամբ)։

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերին զուգահեռ, Լեռնային Ղարաբաղի տեղական թերթերը հունիսի 9-ին հրապարակել են հաղորդում, որ նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական սահմանային անցակետով 150 խաղաղ բնակիչ է տեղափոխվել Հայաստան, իսկ Հայաստանից դեպի Ղարաբաղ 160–ը:

Ինչքան աճում է անցակետերից օգտվելու պատրաստակամությունն, այնքան մեծանում է սոցիալական ճնշումը նրանց վրա, ովքեր որոշում են դա անել: Հայկական ծագումով ռուս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանն, ով կարճ ժամանակ աշխատել է որպես Ղարաբաղի պետնախարար և այժմ բացահայտ քննադատում է թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի իշխանություններին, դեմ է արտահայտվել անցակետի օգտագործմանը։ Հունիսի 6-ին նրա հիմնադրած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժումը հայտարարություն է տարածել կոչ անելով իշխանություններին վերանայել միջանցքով անցումը թույլատրելու իրենց որոշումն այն անվանելով «կարմիր գծի խախտում»։ Հայտարարության մեջ նաև կոչ է արվել իշխանություններին զերծ մնալ «առանց հանրային քննարկման, առանց այդ որոշումներից բխող վտանգները քննելու ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ կայացնելուց»։ Հունիսի 13-ին Վարդանյանը Twitter-ի իր էջում գրել էր, որ «մեզ ասում են, որ այլ ելք չունենք, քան օգտագործել Ադրբեջանի կողմից ստեղծված անցակետը» և հավելել, որ «բարեբախտաբար, Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում քչերն են կիսում այդ տեսակետը»։

Սահմանը հատելու հարցը սոցիալական ցանցերում բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել։ Ստեփանակերտի բնակիչներից մեկն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է սահմանը հատողներին ասելով, որ նրանց գործողությունները հավասարազոր են «պետական ​​մակարդակով Ադրբեջանին ինտեգրվելու ցանկության»։ Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ, որն այժմ ապրում է Երևանում, պատասխանել է. «Կգա մի օր, երբ ես կցանկանամ այցելել Ստեփանակերտ ծնողներիս, կամ ծնողներս կցանկանան ինձ այցելել Երևանում։ Եթե ​​միակ ճանապարհը անցակետով է, ապա չեմ կարող բացառել, որ ես չեմ օգտվի անցակետից»։

«Ինտեգրում» բառը լայնորեն է օգտագործվում ղարաբաղցի հայերի առնչությամբ Ադրբեջանի կողմից քարոզվող պաշտոնական դիսկուրսում։ Բաքուն կարծում է, որ նրանց ճակատագիրը բացառապես իր ներքին գործն է։ Մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձգտում են միջազգային երաշխիքների ստեղծման: Բայց Բաքուն պատասխանում է վերջնագրերով, և Ղարաբաղի փաստացի իշխանություններից պահանջում է ցրել ղեկավար մարմինները և խնդրել «համաներում»։

Ղարաբաղահայերը, ովքեր պատրաստվում են անցնել ադրբեջանական անցակետով, կանգնած են բարդ ընտրության առաջ. մի կողմից դա անվտանգության մտահոգությունն է և հետ չթողնելու վտանգը, գումարած բազմաթիվ հայրենակիցների դատապարտումն, որին նրանք կբախվեն այդ դեպքում: Իսկ մյուս կողմից, այլ կերպ անհնար է վերամիավորվել այն սիրելիների հետ, որոնց վաղուց չեն տեսել, քանի որ նրանք հայտնվել են ուղեփակոցի մյուս կողմում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված