Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր սուպերմարկետները ժամը 21-ից հետո փակվելու են, 18 տարեկանները առաջնագիծ չեն գնալու. ՕՐՕ-ի ծրագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հերի՛ք է, որ մեր քաղաքացիներն ապրեն անարժանապատիվ, հերի՛ք է , որ անարդարությունն ամեն օր բախի նրանց դռները, հերիք է, որ հայ քաղաքացին աղքատության ճիրաններում լինի, հերի՛ք է, որ մենք իշխանություններին հնարավորություն տանք գրպանահատությամբ զբաղվել եւ տարատեսակ տուգանքներով, մոնոպոլիաներով մեզ հարստահարել:

Հերի՛ք է»,- ՕՐՕ դաշինքն այսօր ներկայացրեց իր ծրագիրը եւ մեկնարկն այսպես տվեց Արմեն Մարտիրոսյանը: Նա հայտարարեց. «Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու համար, մենք գալիս ենք մեր արժանապատվությունը վերականգնելու, հայ քաղաքացուն, գյուղացուն հնարավորություն ընձեռելու, որ իր աշխատանքով շենացնի հայ ընտանիքն ու երկիրը, մենք գալիս ենք ու մենք հաղթելու ենք:

Մենք խոսելու ենք այն քայլերի մասին, որոնք շատ մեծ ջանք չեն պահանջում, բայց մեծ կամք են պահանջում, մենք այդ կամքն ունենք: Իսկ թե ինչ քայլեր պետք է անեն, Համախմբում կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը ներկայացրեց: Նա ասաց. «Մենք ներկայացնում ենք ընդարձակ ծրագիր: Մենք վստահ ենք, որ այն իրատեսական է:

Այն դինամիկ զարգացման ծրագիր է՝ 365 օր անվանումով»: Նա ներկայացրեց ծրագրի առանցքային դրույթները՝ բանակի պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրացնել՝ այն հասցնելով 240 հազար դրամ: Սպայական եւ ենթասպայական կազմերի աշխատավարձը 320 հազարից հասցնել 480 հազարի: Նա ասաց, որ այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն 50 մլրդ դրամ ու իրենք գիտեն ինչպես են հայթայթելու այդ գումարը: Դա իրականացնելու արդյունքում նախատեսում են մեծացնել պայմանագրային զինծառայողների քանակը. «Այս քայլերով մենք կկարողանանք 18 տարեկան զորակոչիկներին աստիճանաբար զերծ պահել առաջին գծում ծառայելուց: Դեմոգրաֆիկ խնդիրների լուծման համար մայրական կապիտալի ծրագիրն ենք առաջարկում:

Ծնվող առաջին երեխայի պարագայում իրատեսական է միանվագ նպաստը դարձնել 100 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 500 հազար դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն, չորրորդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ: Չորրորդ երեխայի ծնվելուց հետո ձեւավորել մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

Երեխայի ծնվելուց հետո ամենամսյա վճարները երեխայի դարձնել 18 հազար դրամից 30 հազար դրամ եւ ժամկետը 2 տարվա փոխարեն 3 տարի, անկախ նրանից՝ մայրն աշխատում է, թե ոչ: Սա շատ իրատեսական է, եւ մենք սա անելու ենք»: Նա ասաց, որ մինչեւ 60 մլն շրջանառություն ունեցող բիզնեսները 5 տարով ազատելու են հարկերից: Ըստ «ՕՐՕ»-ի` փոքր բիզնեսը ընտանիքներ են պահում, ու եթե պետությունը չի կարողանում օգնել, գոնե չպետք է խանգարի:

Խոստանում են վերացնել կարմիր գծերը եւ բոլոր տեսակի արհեստական տույժ-տուգանքները: Վարորդն իր ողջ օրվա վաստակը չպետք է մեկ աննշան խախտման պատճառով կորցնի: Տաքսի ծառայությունները եւ ինտերնետային տաքսի ծառայությունները պետք է  ունենան նույն կարգավիճակը եւ նորից մինչեւ 60 մլն շրջանառություն ունենալու դեպքում պետք է ազատվեն հարկերից:

«Սահմանամերձ գյուղերը մենք համարում ենք համահայկական խնդիր»,- ասաց Ստեփան Մարգարյանը եւ խոստացավ, որ իրենք գյուղացուն պետք է պահեն իր հողի վրա: Սպառողական գների համեմատ ուսուցիչների պետական աշխատավարձը շատ ցածր են, աշխատավարձերն ու թոշակները պետք է անպայման ինդեքսավորվեն տարեկան արժեզրկման չափով: Պետք է վերանայվի նոր Հարկային օրենսգիրքը, քանի որ այն աղետալի հետեւանքներ Է ունենալու:

ԱԱՀ-ն խոստանում են 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի, որ մրցունակությունն ապահովի: Պետք է ազատվել հսկիչ գներից, որոնք չինովնիկների համար են հնարավորություններ ստեղծում տարատեսակ գործարքների գնալու. «Չի կարելի հանցագործի կանխավարկածով մոտենալ բիզնեսի ներկայացուցիչներին՝ ստեղծելով կոռուպցիոն համակարգ»:

ՕՐՕ-ն խոստանում է արգելել նոր խոշոր սուպերմարկետների կառուցումը, իսկ արդեն գոյություն ունեցող սուպերմարկետների համար աշխատանքային ժամ են սահմանելու մինչեւ երեկոյան ժամը 21.00-ն, որպեսզի դրանից հետո գոնե փոքր խանութները հնարավորություն ունենան աշխատելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ   

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված