Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում կոչ են արել վերահսկել Ադրբեջանին, որը սպառնում է հարձակվել Ղարաբաղի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Smi.today-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում նոր հատուկ գործողություն սկսելու սպառնալիքների հետ կապված Ադրբեջանի գործողություններին հետևելու կոչ է հրապարակել ՀՀ հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր էջում։

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին պնդելով, որ հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված չորս զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են»,- գրել է Մարուքյանը։

Դիվանագետն ընդգծել է, որ այդ մեղադրանքները կեղծ են։ «Լեռնային Ղարաբաղում հայ զինծառայողներ չկան, սպանված զինվորները Լեռնային Ղարաբաղից էին»,- պարզաբանել է նա։

Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս է առաջարկել միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ պարզելու այնտեղ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը կամ բացակայությունը։ «Ադրբեջանը մերժում է այդ առաջարկը»,- ​​գրել է դիվանագետը։

Նա նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով հայտարարված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններն, ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ «Միջազգային հանրությունը պետք է վերահսկի ադրբեջանական կողմի գործողություններն, որպեսզի կանխի հերթական սադրանքը և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունն», - ասել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում։ Ըստ խաղաղապահների փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Դրանից հետո հուլիսի 1-ին haqqin.az կայքում հայտնվել է «Ադրբեջանը նոր հատուկ գործողություն է նախապատրաստում Ղարաբաղում» վերնագրով հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ 44-օրյա պատերազմին վերջ տալու եռակողմ համաձայնագիրն իբր կորցրել է ուժը։ Նշվել է, որ Բաքուն ոչ մի դեպքում չի ընդունի առկա ստատուս քվոյի իրավիճակը և «ձգտելու է հասնել հայկական էքսպեդիցիոն կորպուսի  ամբողջական և անվերապահ դուրսբերում Ղարաբաղից մինչև վերջին հայ զինվորը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված