Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գյուղացիները լուրջ վնասներ են կրում և մեն-մենակ են մնացել իրենց հոգսերի ու խնդիրների առաջ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծիրանի բերքն այս տարի միջինից ավելի պակաս է։ Ցրտահարության, կարկտահարության, ուժեղ քամիների հետևանքները գնահատելուց հետո պարզ դարձավ, որ վնասն ավելի շատ է, քան կարող էինք պատկերացնել ամիսներ առաջ։ «Փաստի» հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք մթերման շրջանի խնդիրներին, խոսել հատկապես արտահանման դժվարություններից։

«Այս տարի հատկապես արտահանվող ծիրանի գինն է շատ ցածր, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև ներքին շուկայի վրա։ Եթե 15-20 տարի առաջ ծիրանը միջինը 400-500 դրամով էր արտահանվում, ապա այս տարի շատ արագ գինը նվազեց ու միջին գինը դարձավ 250 - 300 դրամ։ Առանձին դեպքերում մթերողներն անգամ 150, 100 դրամով են ծիրան արտահանել։ Ներքին շուկայում ևս գները ցածր են։ Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին, ապա ծիրանի մեծաքանակ գնումների կազմակերպման ու վերամշակման ուղղությամբ առանձնապես հետաքրքրություն չկա»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Խոսելով դեպի Ռուսաստան ծիրան արտահանելու դժվարություններից ու խնդիրներից՝ նա մի քանի պատճառ առանձնացրեց։ «Ամենագլխավոր խոչընդոտը ռուսական ռուբլու արժեզրկումն է։ Բացի այդ, մեծաքանակ թուրքական և ուզբեկական ծիրան է արտահանվում ռուսական շուկա։ Ընդ որում, Ուզբեկստանից դեպի Մոսկվա ավիացիոն փոխադրումները 3-4 անգամ ավելի էժան են, քան Հայաստանից դեպի Մոսկվա։ Բնականաբար, գնային առումով ոչ մրցունակ ենք դառնում ՌԴ շուկայում։ Բացի այդ, կան խնդիրներ, որոնք ավանդաբար առաջանում են Վերին Լարսում, ամբողջ Հյուսիսային Կովկասում. լավ գիտենք, որ ռուսական շուկա մուտք գործելն այդքան հեշտ չէ»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս ամենը հանգեցնում է խնդիրների։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության այն պնդմանը, թե լոգիստիկ ծախսերի մասով էական սուբսիդավորում է արվում, Գ. Պետրոսյանն արձագանքեց. «Այդ սուբսիդավորումը ես չեմ տենսում, հասկանալի չէ, թե շղթայի ո՞ր օղակում է այն իրականացվում»։ Նրա խոսքով, առաջիկայում խնդրի առջև ենք կանգնելու նաև խաղողի մթերումների առումով։

«Հիշենք, թե նախորդ տարի ինչպիսի քաոսային վիճակ էր։ Խաղողի մթերման գները նվազեցին՝ հասնելով անգամ 100 դրամի։ Այս տարի նախորդ տարվանից շատ ավելի մտահոգիչ իրավիճակ է սպասվում։ Տխուր իրավիճակ է, բայց պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլի մասին չի հայտարարվել։ Եթե այսպես շարունակվի, մենք շատ ծանր իրադրության առջև կկանգնենք, մինչդեռ բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ ասելով, թե խաղողագործությունը, պտղաբուծությունը մեր առաջատար, հեռանկարային ճյուղերն են։ Ներկա իրադրությունը այնպիսի ծանր իրավիճակի կհանգեցնի, որ մարդիկ ստիպված կլինեն քանդել խաղողի այգիները, թեպետ անցած տարի նման օրինակի արդեն ականատես եղանք։ Արմավիրի մարզում մի շարք խաղողագործներ իրենց այգիները ստիպված էին քանդել և այդ այգիներում այլ մշակաբույսեր մշակել»,-ասաց նա՝ շեշտելով, որ նմանօրինակ խնդիրներ կան նաև բանջարեղենի դեպքում։

«Բանջարեղենի առումով ևս վերամշակող ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն չկա։ Մի շարք համայնքներում բանջարեղենի ցանքատարածքների ավելացում կա, բայց որևէ մեկը չգիտի, թե դրանց ինչ ճակատագիր է սպասվում։ Եթե վերամշակող ընկերությունները գնումներ չկատարեն, այս ուղղությամբ ևս խորը հիասթափություն կլինի։ Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել նաև կարտոֆիլագործների համար։ Անցած տարի կարտոֆիլի մանրածախ գինը հասել էր 500-600 դրամի, իսկ այսօր 70-80, առավելագույնը 90 դրամով է վաճառվում։ Այսինքն, ստացվում է, որ ինքնարժեքով կամ ինքնարժեքից մի փոքր ցածր գնով է գյուղացին կարտոֆիլ վաճառում և, բնականաբար, լուրջ վնասներ է կրելու»,-ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այս ամենը շղթայական ազդեցություն է ունենալու։

«Ստեղծված իրավիճակը արտադրության ծավալների կրճատման կհանգեցնի, ինչը հետո կրկին գների բարձրացման կբերի։ Սա է իրավիճակը, ինչը հետևանքն է նրա, որ չկա պետական կառավարման մի մարմին, որը հետամուտ կլինի խնդիրներին, ժամանակին լուծումներ կտա։ Եթե այսպես շարունակվի, գյուղացին շարունակաբար խնդիրների է բախվելու, և լուծումներ ոչ ոք չի առաջադրելու։ Այնպես չէ, որ եթե գյուղնախարարությունը գործեր, բոլոր խնդիրները լուծվելու էին, բայց նման վիճակ բացարձակապես չէինք ունենա։ Եթե գյուղատնտեսության նախարարությունը լիներ, անհամեմատ բարենպաստ վիճակում կլինեինք։ Այսօր խնդիրներին համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Անգամ այսօր ծագած խնդիրներին են լավագույն դեպքում կիսատ-պռատ լուծումներ տալիս, իսկ թե վաղն ինչ կլինի, բնականաբար, ոչ ոք չգիտի։ Համակարգ, հետևողական աշխատանք, ծրագրեր են պետք։ Երբ տնտեսության հիմնաքար հանդիսացող հսկայական ուղղություններից մեկն առանց պետական կառավարման մարմնի է մնում, որևէ հաջողություն չի կարող գրանցվել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նախկին փոխնախարարը շեշտեց՝ այնպես չէ, որ գյուղացին միշտ պաշտպանված կամ լավ վիճակում է եղել. «Միշտ էլ խնդիրներ է ունեցել, եղել են դժգոհություններ, բայց գոնե գիտեին՝ ուր են գնում, ում են դիմում, որտեղ են հարցերը բարձրացնում։ Կար պետական կառավարում, կար մասնագիտական աջակցություն ու խորհրդատվություն։ Հիմա ամբողջ մարզային կառույցները լուծարվեցին, և չկա որևէ մեկը, որ գյուղացուն որևէ հարցում գոնե մասնագիտական խորհուրդներով աջակցի։ Գյուղացին մենմենակ է մնացել իր հոգսերի ու խնդիրների առաջ, անում է այնքան, որքան կարողանում է, ստանում է այնքան, որքան հնարավոր է։ Նման իրավիճակը չի կարող որևէ կերպ մոտիվացնել գյուղացուն, որն այսօր գյուղատնտեսությամբ լուրջ զբաղվելու որևէ շահագրգռվածություն չունի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»
Ամենադիտված