Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը և Բաքուն դարձել են ստատիստներ մեծ ռազմավարության և աշխարհաքաղաքականության մեջ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Երևանը և Բաքուն դարձել են ստատիստներ «Մեծ խաղում»» վերնագրով հոդվածում գրում է, որ հունիսի 27-ից 29-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել ԱՄՆ-ում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ։ Երկկողմ բանակցությունների նախորդ փուլը ԱՄՆ մայրաքաղաքում կայացել էր մայիսին։ Նշվել է, որ կողմերը քննարկել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Ավելին, ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Միրզոյանն ու Բայրամովն իբր արդեն համաձայնության են եկել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, իսկ վիճահարույց դիրքորոշումները պետք է քննարկվեն ու համաձայնեցվեն Վաշինգտոնում։

Միևնույն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սկսվեցին բանակցությունները, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ կողմերն աշխատում են «խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ»։ Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ կողմերը, որպես միջնորդ ներգրավելով ԱՄՆ-ին, կարող էին և պետք է տարաձայնությունները հարթելիս օգտագործեին խնդիրների լուծման այնպիսի մեթոդներ, որոնք կհասնեին բանակցային գործընթացի վերջնական փուլին։ Բայց, ինչպես ասել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը, վերջին պահին «ամենադժվար հարցերը» հանվեցին բանակցությունների սեղանից, և իրավիճակը գործնականում զրոյացվեց։

Արդյունքում, բանակցություններին հաջորդած՝ կողմերի վերջնական հայտարարությունները նման են այն հայտարարությանը, որը տարածվել էր մայիսին նմանատիպ բանակցություններից հետո, թեև Բլինկենը խոսել և շարունակում է խոսել «զգալի առաջընթացի» մասին։ Բաքվի և Երևանի համար որպես խոչընդոտ մնում են նույն խնդիրները՝ կապված սահմանազատման, զորքերի դուրսբերման, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման հետ։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները տեղի են ունենում գրեթե միաժամանակ տարբեր հարթակներում՝ ռուսական, եվրոպական և ամերիկյան։ Միևնույն ժամանակ, լիովին պարզ չէ, թե բանակցությունների որ ձևաչափն են նախընտրում կողմերը։

Ի սկզբանե պոկվելով մոսկովյան բանակցային հարթակից՝ կողմերը զգալի դիվանագիտական մարաթոն անցկացրին արևմտյան «բեմում», բայց փակուղու մեջ հայտնվեցին։ Մինչև վերջերս թվում էր, թե Մոսկվային փոխարինած ԵՄ միջնորդական ջանքերը մոտ են հաջողության, և կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Դա հետևում էր Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններից, թեև կողմերի մոտիվացիան միշտ չէ, որ ակնհայտ էր։ Ադրբեջանը հասկացրել է, որ իր համար նշանակություն չունի, թե որ հարթակում է բանակցելու և ստորագրելու համաձայնագիրը։ Բաքվի համար գլխավորն իր պահանջների կատարումն է։ Իսկ Երևանի գործողությունները ռացիոնալ բացատրություն չունեն, եթե հաշվի չառնենք նրա «հիասթափությունը» Մոսկվայի քաղաքականությունից։

Բայց փաստն այն է, որ հակամարտող կողմերը սահմանազատման հարցով տարբեր հարթակներում բանակցություններով խճճվել են դիվանագիտական բյուրոկրատական ընթացակարգերի մեջ, որոնք իրադարձությունների զարգացմանը զուգընթաց բացահայտում են խնդրի աճող բազմակողմանիությունն ու բարդությունը։ Դրա էությունն այն է, որ առաջին հերթին պարտադրված արագացված բանակցությունները ոչ մի լավ բան չեն խոստանում հայկական շահերի համար։ Հայաստանին պետք չէ ներկա շտապողականությունը, որը տանում է երկրորդ կապիտուլ յացիայի։ Երկրորդ հերթին՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հնարավորություն ունեն խաղաղապահ ջանքերի քողի տակ տեղավորվել Անդրկովկասում։ Հայաստանն ակնհայտորեն խաղում է այդ շահերի վրա։ Այդ իսկ պատճառով ամերիկացիների միջնորդական առաքելությունը կարող է երկարաժամկետ լինել։

Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբին Վաշինգտոնի միակ ակտիվ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ այն էր, որ ամերիկացիներն առաջարկեցին տարածքների փոխանակման ծրագիր. յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին, Բաքուն ստանում էր նաև Մեղրիի միջանցքը, Հայաստանը իր հերթին ստանում էր Լեռնային Ղարաբաղը և Լաչինի միջանցքը։ Բայց կողմերը դրան չհամաձայնեցին. ադրբեջանցիների համար դա կնշանակեր Լեռնային Ղարաբաղի կորուստ, հայերի համար՝ Իրանի հետ սահմանի այն մասի կորուստ, որը երկիրը կապում էր արտաքին աշխարհի հետ։ Այժմ, ուկրաինական ճգնաժամի և ռուսամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին, Անդրկովկասը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել ԱՄՆ արտաքին քաղաքականության համար, քանի որ կա նպատակ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ ԱՄՆ-ը հավակնում է իրականացնել այնպիսի սցենար, երբ ռուս խաղաղապահները կարճաժամկետ հեռանկարում հեռանում են Լեռնային Ղարաբաղից, քանի որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը հակամարտության գոտում ամրապնդում է նրա դիրքերը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում։

Ուստի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խնդիրը ինտեգրվում է մեծ ռազմավարության և աշխարհաքաղաքականության մեջ։ Այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն և Երևանը, «խաղալով» տարբեր քաղաքական հարթակներում, բաց են թողել գլխավորը և ընդամենը վերածվել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գալիք վայրիվերումների ստատիստների՝ արձանագրողների: Եվ հետո... Ադրբեջանի և Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր նրանց միջև պետական սահման չի եղել։ Ուստի քննարկման ընթացքում անխուսափելիորեն տարաձայնություններ են առաջանալու։ Բացի այդ, առկա է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի՝ Հայաստանի համար ցավալի որոշման հարցը, թեկուզ անգամ եթե այն դիտարկվի որպես «հայկական անկլավ»։ Դա կապված է ենթակառուցվածքային և իրավական բնույթի խնդիրների հետ, որոնք հնարավոր է լուծել միայն քաղաքական կամքի միջոցով։ Իսկ առայժմ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է թվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»
Ամենադիտված