Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լիճը՝ վտանգների ներքո․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկության կողմից ջրի սպառման ավելացմանը զուգահեռ քաղցրահամ ջրի պաշարները ժամանակի ընթացքում ավելի են կարևորվում։ Իսկ աշխարհում քիչ են այն լճերը, որոնց ջուրը քաղցրահամ է ու կարող է ծառայել մարդկանց կարիքներին։ Այս իմաստով Սևանա լիճն ահռելի հարստություն է Հայաստանի համար, ինչը գնահատելու և պահպանելու կարիք կա։ Սակայն, հաճախ առանց գիտակցելու լճի մասին հոգածության հատուկ անհրաժեշտությունը, տարիներ շարունակ Սևանին վերաբերվել ենք գերսպառողական տրամաբանությամբ։ Դրա համար էլ այսօր Սևանը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել։ Շատ դեպքերում նույնիսկ գոհացուցիչ է թվում կարճաժամկետ էֆեկտն այն պարագայում, որ Սևանին վերաբերող ծրագրերը արդյունք չեն տալիս երկարաժամկետ հեռանկարի մասով։

Օրինակ՝ երկու տարի առաջ, որպես սենսացիոն նորություն, Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում: Չնայած եղել են կարճատև պահեր, երբ լճի մակարդակը բարձրացել է, բայց երկարաժամկետ կտրվածքով այն իջնում է։ 2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից նվազել է 25 սանտիմետրով։ Նման չափով մակարդակի նվազումն ահռելի է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ հատկապես այս տարվա վերջին ամիսները տեղումնառատ են եղել։ Պարզ է, որ լճի մակարդակի իջեցման հիմնական պատճառներից մեկը հսկայական քանակությամբ ջրի բացթողումն է։ Այս տարի ի սկզբանե որոշվել էր, որ լճից 170 մլն խմ ջուր պետք է բաց թողնվի, բայց որոշ ժամանակ անց կառավարությունը որոշեց ևս լրացուցիչ 70 մլն խմ ջուր բաց թողնել։

Փաստացի ահռելի քանակությամբ՝ 240 մլն խմ ջուր է բաց թողնվելու, որը բացասական ազդեցություն է ունենալու ոչ միայն լճի մակարդակի, այլև էկոլոգիական հաշվեկշռի վրա։ Պատահական չէ, որ բնապահպանները շարունակաբար պնդում են, թե Սևանա լճից ջրառն առհասարակ պետք է արգելել։ Մասնագետները հատկապես անհանգստացած են, որ լճի ջրի մակարդակի շարունակական իջեցումը կարող է հանգեցնել ճահճացման պրոցեսների արագացմանը։ Լուրջ խնդիր է նաև բաց թողնված ջրի արդյունավետ օգտագործումը, քանի որ ջրի էական մասն այդպես էլ գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում, ճանապարհին կորչում է կամ էլ լցվում է Արաքս գետը։ Եթե խնդիրը միայն ջրի՝ էներգետիկ նպատակներով օգտագործումն է, ապա էներգիա կարելի է ստանալ նաև այլընտրանքային աղբյուրներից։ Մյուս կողմից էլ՝ Սևանի ջուրը խնայելու համար ոռոգման նպատակով ջրային պաշարների այլ ռեսուրսներ չեն օգտագործվում։ Հենց մի քիչ չորային եղանակ է նկատվում, իշխանություններն, առանց այլընտրանքային տարբերակների մասին մտածելու, անմիջապես որոշում են ընդունում Սևանից ջրառն ավելացնելու մասին։

Մասնագետները նշում են, որ լճի մակարդակի նվազումը պայմաններ է ստեղծում տաք եղանակի պայմաններում ջրի գերտաքացման համար, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում կապտականաչ ջրիմուռների աճի ու լճի ջրի ծաղկման համար։ Այս տարի լճի ջուրը դեռևս չի ծաղկել միայն այն պատճառով, որ օդի ջերմաստիճանը սպասվածից ցածր է եղել։ Լուրջ խնդիր է նաև ջրի աղտոտումը, որը ևս մեծապես նպաստում է լճի էկոհամակարգի վատթարացմանը։ Տարիներ շարունակ խոսվում է Սևան լցվող կոյուղաջրերի և կեղտաջրերի մաքրման խնդրի մասին, բայց այդպես էլ վերջնական լուծում չի տրվում այդ հարցին։ Բնապահպանների կարծիքով, ներկայիս ինտենսիվությամբ աղտոտման արդյունքում շուտով Սևանա լճի ջուրը պիտանի չի լինի խմելու և ոռոգման համար, ինչն էլ մեծ ազդեցություն կունենա լճի կենդանական աշխարհի վրա: Առանց այն էլ լճի ձկան պաշարն էականորեն նվազել է, իսկ Սևանի մյուս հարստության՝ խեցգետնի պաշարները չնչին են։ Լճի էկոհամակարգի պահպանման համար էական նշանակություն ունի նաև շրջակա միջավայրի բարելավումը։ Այս ուղղությամբ ևս իշխանությունների քայլերը թերի են։

Օրինակ՝ «Սևան» ազգային պարկի տարածքում ծառատնկում է իրականացվում, սակայն համապատասխան խնամք չի տարվում ծառերի նկատմամբ։ Այդ է պատճառը, որ ավելի քան 8000 սոճի ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է։ Նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Սակայն հարցն այն է, որ սոճիների խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Փաստացի ժամանակին համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել հիվանդության դեմ պայքարի համար, չեն իրականացվում նաև հիմա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»
Ամենադիտված