Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվող խաղաղության գործընթացը ձգձգել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Riafan.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարի Վալդայ ակումբում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ լրագրողների հարցերին ասել էր, որ երկու մրցակցող խաղաղության ծրագրեր կան։ Առաջինը Վաշինգտոնի պլանն է, որը ճանաչում է «Ադրբեջանի ինքնիշխանությունն ամբողջ Ղարաբաղի նկատմամբ», իսկ երկրորդը Մոսկվայի պլանն է, որը ճանաչում է Ղարաբաղի «հատուկ իրավիճակը» հաշվի առնելով, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պահանջները։
Չնայած ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի համառ կոչերին, Մոսկվան դիմակայում է Հայաստանում ռուսական զորքերին հակամարտության մեջ ներգրավելու ճնշմանը, որպեսզի խուսափի Բաքվի և Անկարայի հետ ուղղակի առճակատումից: Իր խաղաղության ծրագրում Ռուսաստանը շեշտը դնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար վստահության ամրապնդման միջոցառումների վրա, ներառյալ երկու երկրների միջև առևտրի և տրանսպորտի ընդլայնումը:
Վաշինգտոնի գործընթացն ուղղված է հակամարտությունը հավերժացնելուն, Ամերիկայից երկու երկրների կախվածությանը և սեփական միջնորդական ջանքերի շարունակականությանը։ Անհանգստացած երկու երկրների միջև խաղաղության ուղղությամբ շարժումից, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջնորդ, Վաշինգտոնը եզրակացրել է, որ հարաբերությունների կարգավորումը կնշանակի, և՛ հայ-ադրբեջանական հակամարտության, և՛ Արևմուտքի երեսնամյա ներկայության ավարտ Հարավային Կովկասում:
Բնականաբար, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել Հարավային Կովկասի երկու պետությունների խաղաղության մոսկովյան բանակցություններին այլընտրանքային, և միևնույն ժամանակ հակառակ հարթակ։ Դրանով նրանք ցանկանում են վարկաբեկել Մոսկվային, գումարած դրան ստիպել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել ամերիկյան խաղաղության ծրագրի շուրջ։ Թեև երկու երկրների համար դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ Ռուսաստանի խաղաղության ծրագիրը հարմար է հակամարտող երկու կողմերին էլ։ Պատճառը պարզ է. այն հիմնված է արդար պատմական, իրավական հիմքի վրա, և միևնույն ժամանակ հաշվի է առնվում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները։ Իսկ ամերիկացիների խնդիրն է միջամտել Մոսկվայի խաղաղության ծրագրին, հեռացնել նրան գործընթացից և սկսել շահարկել հակամարտող կողմերին։
ԱՄՆ-ը չի ընդունում 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն, նա ցանկանում է ինքնուրույն կառավարել գործընթացներն, ընդ որում անգամ հավատարիմ չմնալով միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին ու ներկայումս ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ամերիկացիներն առաջնային պլան են մղում սեփական աշխարհառազմավարական, աշխարհաքաղաքական, էներգետիկ և այլ շահերը։
Բնականաբար, Վաշինգտոնի հիմնական նպատակը Ռուսաստանին հեռացնելն է Հարավային Կովկասից, հարվածը նրա աշխարհաքաղաքական դիրքերին և խաղաղապահ երկրի իմիջին։ Բանն այն է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատերազմում է ոչ միայն Ուկրաինայում, ազդեցության ոլորտների համար պայքար է մղվում աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում Հարավային Կովկասում։ Այդտեղ նրանք գործում են խորամանկորեն՝ դիվանագիտորեն, հետախուզության, երբեմն նույնիսկ սադրիչ զինված խմբերի միջոցով։ Նման բան մենք արդեն տեսել ենք, երբ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ մանդատի այնտեղ անսպասելիորեն հայտնվեցին Եվրամիության զինված դիտորդներ, ավելի ճիշտ սադրիչներ։ Այնուամենայնիվ հավանաբար ԱՄՆ-ին չի հաջողվի երկրներին ներքաշել իր արկածախնդրության մեջ, քանի որ հակամարտող կողմերը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն այն ուժն է, որը պատմական, աշխարհաքաղաքական և այլ գործոնների պատճառով իրավունք ունի մասնակցել տարածաշրջանի խնդիրների լուծմանը։ Ոչ ոք չի կարող և իրավունք չունի Մոսկվային հեռացնել տարածաշրջանից։
Եթե ​​ԱՄՆ-ը, հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով փորձում է իր շահերից ելնելով որպես հեգեմոն միջամտել տարածաշրջանի գործերին, ապա ինչու՞ Ռուսաստանը, որը հարևանն է, և որի հետ այդ ժաղավուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի  Ղարաբաղի հարցի որոշման մեջ ձայնի իրավունք չպետք է ունենա։ Ինչու՞ նա պետք է մի կողմ քաշվի, ինչպես ամերիկացիներն են ուզում։ Ռուսաստանի կարգավորման ծրագրում հստակ մատնանշվում են այն հիմնական խնդիրները, որոնք կռվախնձոր են դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Բացի դա Վաշինգտոնը չունի կողմերի վրա ազդելու այնպիսի հզոր ներուժ, որքան Մոսկվան, և արտերկրում դա հասկանում են։ Ուստի այժմ Սպիտակ տան գլխավոր նպատակն է հնարավորինս հետաձգել Ռուսաստանի հովանու ներքո ընթացող խաղաղության գործընթացը։
Բայց առանց Ռուսաստանի հավանության խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել: Եթե պատկերացնենք, որ դա ​​հիպոթետիկ տեղի ունենա, ապա դա երկար չի տևի։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հակիրճ հայտարարություն էր արել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ «կա ռուսական և ոչ ռուսական հայեցակարգ»։ Նախագահ Իլհամ Ալիևը չի փոխել իր անվերապահ դիրքորոշումը. «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է դարձել։ Դա որոշվել է երկու տարի առաջ, ուստի գործնականում քննարկելու բան չկա»։ Նա նաև պնդել է այնպիսի խաղաղության համաձայնագիր կնքել, որը հիմնված կլինի երկու երկրների միջև երկկողմ դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման, առևտրային ուղիների և տրանսպորտային ուղիների ստեղծման վրա։
Ի՞նչ կարելի է ասել։ Պետք է սպասել և կտեսնենք, թե ինչ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված