Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքանով է հայ ծնողը պատրաստ խոսել իր երեխայի հետ սեքսի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարցազրույց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:

-Պարո՛ն Շահրամանյան, ի՞նչ է սեռական դաստիարակությունը:

-Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը, ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետևաբար այն պետք է սկսել կյանքի առաջին օրերից: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երևույթների մասին: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով:

Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը: Այն իր մեջ ամփոփում է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների և կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը:

Օրինակ՝ տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ: Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է: Նրա կենսափորձն այլ բան է ասում, և նա անընդհատ կպատկերացնի իրեն լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերություների տեսարանը:

Այսպիսով՝ երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջև եղած ու դեպի երեխան ունեցած նրանց փոխհարաբերություններից:

-Որքանո՞վ է հայ ծնողը պատրաստ խոսել իր երեխայի հետ սեքսի մասին, ինչպե՞ս դա պետք է անել:

-Յուրաքանչյուր երեխա սեփական մարմինն ուսումնասիրելու ցանկություն ունենում է դեռ վաղ հասակից։ Եվ այդ ուսումնասիրությունն անում է մեծ հաճույքով ու լրջությամբ։ Եվ որքան էլ ծնողները շեղեն նրա ուշադրությունը, միեւնույն է, երեխայի մոտ հարցեր են առաջանում։ Ընդ որում՝ շատ բնական ու տրամաբանական հարցեր։ (ինչո՞ւ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ինչի՞ համար են սեռական օրգանները, ինչպե՞ս են երեխաները ծնվում)։

Հաճախ, որպես կանոն, դաստիարակչի դերում լինում է փողոցը, որը, իհարկե, կարող է ամեն բան բացատրել, նկարագրել ու գունավորել, սակայն ոչ միշտ է դա անում նրբանկատորեն ու ճիշտ։

Սեքսուալությունը մի թեմա է, որն անընդհատ գտնվում է երեխայի ուշադրության կենտրոնում, և եթե այդ մասին չեն խոսում, ապա առնվազն այդ մասին մտածում են։ Հերիք է՝ երեխան մեկ հայացք նետի էկրանին, որպեսզի նկատելի դառնա, որ վերմակով ծածկված կինն ու տղամարդն ինչ-որ անհասկանալի շարժումներ են անում։ Երեխան լարում է իր երեւակայությունը՝ հասկանալու համար՝ ինչ է այնտեղ կատարվում։

Կամ, օրինակ, եթե ծնողն ասում է, որ երեխաներին գտնում են կաղամբի մեջ, կամ էլ հիշատակում է արագիլի մասին, երեխայի ու մեծահասակի հոգեբանական շփման եզրերը կարող են կտրվել՝ ստեղծելով անվստահության մթնոլորտ։ Հաջորդ անգամ երեխան այլեւս լուրջ հարցերով չի դիմի ծնողին, կփորձի իր հարցի պատասխանը գտնել փողոցում կամ էլ ստանալ առավել «իրազեկված» ընկերներից, հասակակիցներից, ինչը հղի է մի շարք բացասական հետևանքներով:

-Սխալ ինֆորմացիան, որը երեխան ստանում է ինտերնետից կամ ինչ-որ մեկից, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի հետագա վարքագծի վրա:

Տասնամյակներ շարունակ սեքսի մասին խոսելը ամոթալի եւ անպարկեշտ էր համարվում: Անտեսվում էր մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով սեքսի նկատմամբ մշուշապատ եւ թեթեւամիտ վերաբերմունքի, բազմապիսի անլուրջ մեկնաբանությունների եւ, ի վերջո, անխոհեմ սեռական վարքագծի: Այս նուրբ հարցի մասին բոլորը նախընտրում էին լռել կամ շրջանցել՝ հուսալով, որ մարդու բնազդներով պայմանավորված այս խնդրի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը:

Եթե դաստիարակության այլ ուղղությունները շատ թե քիչ արտահայտված են ու կարող են սեփական փորձով փոխանցվել, ինչպես նաև ուղղվել խորհուրդներով ու կարգադրումներով, ապա սեռական դաստիարակությանը վերաբերող շատ հարցեր մնում են փակ, հատկապես` տերմինաբանությունը:

«Փողոցի լեզուն», ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը: Ժամանակակից երեխաները ապրում են սեռական հարցերի նկատմամբ լիբերալ վերաբերմունքի պայմաններում, սակայն այդ թեմայի դարավոր արգելքները և «ցենզուրային» տերմինների բացակայությունը խանգարում են ծնողներին ինչպես հարկն է զրուցել իրենց երեխաների հետ ինտիմ հարցերի շուրջ: Հենց ճշգրիտ ինֆորմացիայի պակասն էլ խոչընդոտում է ճիշտ սեռական դաստիարակությանը:

-Այս թեման Հայստանում մի մասի մոտ կոմպլեքսավորված և փակ թեմա է, իսկ մյուս մասը առանց նրբության ու զգուշության խոսում է այս մասին:

Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կոմպլեքսը հաղթահարված, և ինչ ճանապարհով պիտի հասնել բարդույթի վերացմանը: Ծնողները պետք է գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է: Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ` գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: Իսկ առողջ ու լիարժեք երեխային չի կարող չհետաքրքրել մարդկային կյանքի ամենաէական կողմերից մեկը: Նշանակում է, որ ծնողները պետք է իմանան` երբ և ինչ ձևով տեղեկացնեն իրենց երեխային հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

-Ինչպիսի՞ն պետք է լինի ծնողների հաղորդակցությունը երեխայի հետ:

-Սիրել, խանդել, ուրախանալ, նեղսրտել և հրճվել կյանքով՝ այս ամենին մարդն ունակ է կյանքի առաջին իսկ օրերից: Ջանացե՛ք առանց խոսքերի հասկանալ Ձեր երեխայի զգացմունքները: Շրջապատե՛ք նրան հոգատարությամբ և սիրով, պարգևե՛ք ժպիտ և երջանկություն: Կարողացե՛ք լսել, և լսե՛ք, որպեսզի հասկանաք:

Հաճա՛խ հարցրեք, թե ինչի մասին է մտածում երեխան և խրախուսե՛ք նրա հարցերը: Կիսե՛ք նրա հետ ձեր ունեցած տեղեկատվությունը, գիտելիքները և կյանքի արժեքները: Հիշե՛ք, որ Դուք Ձեր երեխայի ամենակարևոր դաստիարակն եք, և ձեզնից է կախված, թե նա շրջապատող աշխարհը ինչպես կընկալի: Արդեն վաղ տարիքից ձևավորվում է երեխայի ինքնագնահատումը:

Օգնե՛ք նրան զգալու, որ նրան ուշադրություն եք դարձնում և նրա վաստակը գնահատում եք: Հաճա՛խ գովեք և խուսափե՛ք ամոթանք տալուց: Եթե Դուք ինքներդ եք սխալվել, ապա խոստվանե՛ք ձեր սխալը: Երեխային հնարավորություն ընձեռե՛ք ինքնուրույն որոշումներ կայացնել, սակայն օգնե՛ք նրան խուսափել այդ որոշումների բացասական հետևանքներից:

Ծնողները հաճախ սահմանափակումներ են դնում կամ պատժում են երեխային: Սահմանափակումներ դնելը պետք է տեղին և երեխայի տարիքին համապատասխան լինի, սակայն չի կարելի սահմանափակել ուսումնասիրելու ցանկությունը:

Եթե որոշել եք Ձեր երեխային զերծ պահել ինչ-որ բանից, բացատրե՛ք նրան, թե ինչու համար է դա պետք և խուսափե՛ք նրա վարքագծի հանդեպ մշտական բացասական վերաբերմունքից: Եթե Դուք դժգոհ եք Ձեր երեխայի վարքագծից և ուզում եք նկատողություն անել կամ զայրանալ, ջանացե՛ք, այնուամենայնիվ, չկորցնել Ձեր հավասարակշռությունը և չօգտագործել այնպիսի խոսքեր, որոնք կարող են երեխային վիրավորել: Երբեք մի՛ դիմեք ֆիզիկական պատիժների: Դա անառողջ տարբերակ է: Որոշ ծնողների անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես վարվել, եթե երեխան ձեռք է տալիս իր սեռական օրգաններին: Պետք չէ դրա համար ամաչեցնել երեխային, անհրաժեշտ է միայն բացատրել, որ մարդկանց ներկայությամբ դա կատարելը անհարմար է: Սովորեցրե՛ք երեխային, որ թույլ չտա անծանոթ մարդկանց ձեռք տալ իր սեռական օրգաններին: Նույն բանը արգելե՛ք և իրենց՝ այլ մարդկանց նկատմամբ:

-Ինչպե՞ս պատասխանել սեռական կյանքի վերաբերող երեխաների հարցերին:

-Այն երեխաների հարցերին, ովքեր հետաքրքվում են իրենց լույս աշխարհ գալու «գաղտնիքով», պետք է պատասխանել պարզ և մատչելի՝ չդիմելով հնարանքների և հեքիաթների՝ արագիլների, կաղամբի մասին և այլն:

Կրտսեր տարիքի երեխաները բավարարվում են մոր այնպիսի պատասխաններով, ինչպիսիք են՝ «ես քեզ ունեցել եմ ծննդատանը» կամ «դու մեծացել ես իմ փորում»: Միաժամանակ այդ հարցերին պատասխանելուց հրաժարվելը, սովորաբար, միայն մեծացնում է երեխայի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ. ստիպում պատասխանն իմանալ ավելի «իրազեկ» ավագ ընկերներից:

Ինչ վերաբերում է հնարքներին ու հեքիաթներին, ապա վաղ թե ուշ դրանք մերկացվում են, և հետևանքը լինում է այն, որ երեխաներն սկսում են անվստահությամբ վերաբերվել ծնողներին:

Սեռական կյանքի մասին իրենց առաջին հարցերը երեխաները շատ վաղ են սկսում տալ: Նախքան պատասխանելը Դուք բաց հա՛րց տվեք, պարզելու համար, թե նա ինչ է մտածում այդ մասին: Սովորե՛ք պատասխանել հարցերին շիտակ և առանց այլևայլությունների: Ասացե՛ք միայն ճշմարտությունը, սակայն դա ներկայացրե՛ք երեխայի տարիքին համապատասխան ձևով: Հիշե՛ք, որ վստահությունը ապագա փոխհարաբերությունների հիմքն է ընտանիքում, և շատ կարևոր է այն չկորցնել երեխայի կյանքի առաջին իսկ օրերից սկսած: -Պարո՛ն Շահրամանյան, իսկ ի՞նչ կասեք «Կարմիր խնձոր»-ի մասին:

-Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է:

Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջիվերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ: «Կույս» նշանակում է, չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական`մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաև «կույս» բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ է պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում:

Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված