Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանության «կլեյմոն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօրվա հայաստանյան իրականությունն ապրում է ողբերգական ու իրարամերժ օրեր․ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքական դաշտ կոչված տիրույթում, ոչ մի աղերս չունի քաղաքական չափորոշիչների ու չափանիշների հետ։ Արդեն հինգ տարուց ավել է՝ երկիրը վերջնական փակուղի մտցրած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուրս չի եկել շարքային ընդդիմադիրի կերպարից, ինչի արգասիքը մերօրյա ֆարսն է։ Սակայն դրա մասին չէ, որ կցանկանայի դիտարկումս կառուցել, այլ հակառակը, Փաշինյանի փուչ գոյության կամ, այլ կերպ ասած՝ չգոյության շուրջ։

Դաժանագույն ողբերգությունն այն է, որ առ այսօր քաղաքական խոսույթի հիմնական առանցքը շարունակվում է ձևավորվել Փաշինյանի անձի շուրջ՝ նրա գործողությունները տիրաժավորվում ու մեկնաբանվում են բավական եռանդով, ավելին, Նիկոլի կողմից հնչեցված ամեն միտք կամ կատարած գործողություն՝ տարբեր առումներով, ու դառնում տեղեկատվական դաշտի թոփ լուրը։ Ըստ էության՝ բոլորս, անկախ մեր կամքից, խոսում ենք մի երևույթի մասին, որը չկա, առկա է միայն ստվերն, իսկ որպես այդպիսի քաղաքական միավոր՝ Նիկոլ, արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի (որոշ դրվագներում հենց նրա մասին խոսելը դառնում է նրա համար քաղաքական կայունության գործոն)։ Ստացվում է, մենք՝  քննադատողներս ու քարկոծողներս փաստացի հանդիսանում ենք Փաշինյանի քաղաքական կյանքի երկարացնողներն ու հովանավորները։

Ըստ էության՝ ունենք մի իրողություն, երբ Փաշինյանն որպես քաղաքական գործոն՝ իրենից ներկայացնում է ամորֆ տարածք, իսկ նրա շուրջ գոյություն ունեցող վակուումը լցվում է նրա քննադատողների ճամբարից եկող տարբեր տիպի պիտակավորող մեսիջներով։ Այսինքն՝ կա Փաշինյան քաղաքական դիակ, կա Փաշինյանի ստվերը, որի շուրջ էլ  ձևավորվում է քաղաքական բովանդակություն։ Ասել է թե, ինչքան քիչ լինեն վերջինիս մասին հրապարակումներ, սոցցանցային գրառումներ, այնքան Փաշինյանի քաղաքական կլոունադան կհանգի իր «տուպիկին»։

Անհերքել է, բայց մենք ներկայումս գործ ունենք ոչ թե՝ քաղաքական կշիռ ու կոնտենտ ունեցող Նիկոլի հետ, այլ բովանդակազուրկ ստվերի, որի հետ կռվելը նման է դոնքիշոտության։ Ըստ էության՝ զանգվածային գիտակցության մեջ միֆը հազվադեպ է կապվում արդիականության հետ։ Այն սովորաբար ընկալվում է՝ որպես գյուտ, ինչ-որ ֆանտաստիկ բան, որը գոյություն չունի և առավել հաճախ մեկնաբանվում է՝ որպես խաբեություն։

Ավելին, այսօր հայ հասարակության մոտ  ձևավորվել է այնպիսի մտածելակերպ ու մոտեցում, որ Նիկոլն ուղղակի չկա, այսինքն՝ նրանից արվող ցիտատները, նրա մասնակցությամբ տարբեր դրվագներ անոնսելն ու տիրաժավորելը հերթական անգամ Փաշինյանի թեման բերում են առաջին պլան ու ինքնաբերաբար դարձնում քննարկման առարկա։ Անգամ, եթե փորձում ենք քննադատել ու թիրախ դարձնել Փաշինյանի կամ նրա վարչախմբի որևէ ներկայացուցչի, հերթական անգամ ջուր ենք լցնում նրանց ջրաղացին և որոշակի  ժամանակահատվածով երկարացնում նրանց կյանքը։

Ամփոփելով ընդգծեմ, որ մերօրյա իշխանությունն, ըստ էության, անարժեք է, չունի որևէ գաղափարական հենք և քվազիլիբերալության ֆոնին փորձում է երկարացնել սեփական կյանքը՝ բացառապես լիբերալ ֆաշիզմի դոզաների ավելացմամբ։ Այսօր մենք գործ ունենք լճացած, ներսից փտող անհայրենիքների հետ, որոնք, բացի այն, որ դավանում են օտար արժեքներ, հավերժ կրելու են նաև դավաճանության կլեյմոն։

Արմեն Հովասափյան

Իսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը
Ամենադիտված