Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան. Եկեղեցու և իշխանությունների պառակտումը խորանում է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org-ը գրում է, որ Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանի իշխանությունները յոլա չեն գնում: Նրանք նույնիսկ գրեթե չեն խոսում միմյանց հետ։

Երկրի հիմնական ինստիտուտների միջև խզումը սրվել է 2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Եվ քանի որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում կնքել համապարփակ խաղաղության պայմանագիր հարևան և հակառակորդ Ադրբեջանի հետ, եկեղեցին հետ է կանգնել իր անցյալի ավանդույթներից և համարձակ քաղաքական պահանջներ է ներկայացրել, այդ թվում վարչապետի հրաժարականը։

«Ներկայումս եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերություններ որպես այդպիսին չկան։ Դրանք պարզապես գոյություն չունեն։ Եկեղեցին անընդունելի է համարում հակամարտության կարգավորման իշխանությունների մոտեցմանը, որը հանգում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն»,- Eurasianet-ին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Նույն խոսքերն են պարունակում Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությունը, որը հրապարակվել էր մայիսի 23-ին, այն հաջորդ օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հայ բնակչության անվտանգության երաշխիքների դիմաց։

Ապրիլին եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել էր, որ իշխանությունները և հոգևորականները որոշ ժամանակ պահպանել են միայն «արձանագրային հարաբերություններ»։ Եվ շատերն են նկատել, որ առնվազն 2021 թվականից սկսած վարչապետն ու նրա կառավարության բարձրաստիճան անդամները չեն մասնակցում այնպիսի եկեղեցական խոշոր միջոցառումներին, ինչպիսին է օրինակ Սուրբ Ծննդյան պատարագը։ Նախկինում նման արարողություններին պարտադիր ներկա էր լինում քաղաքական վերնախավը։

Եկեղեցու և իշխանությունների միջև հակամարտությունը ծագել էր անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանն ու նրա դաշնակիցներն իշխանության էին եկել 2018 թվականին փողոցային բողոքի ալիքից հետո։ «Թավշյա հեղափոխություն»-ը հանգեցրեց հին գվարդիայի հեռացմանը, որը երկու տասնամյակ ղեկավարում էր երկիրը և լավ հարաբերություններ էր պահպանում եկեղեցու հետ։ Այն ժամանակ ինչ որ պահի անգամ թվում էր, թե ապստամբները հեղափոխության թեժ պահին ի վիճակի են իշխանությունից զրկել եկեղեցական վերնախավին։ Մի խումբ դժգոհ քահանաներ «Նոր Հայաստան՝ նոր պատրիարք» կարգախոսով քարոզարշավ էին սկսել և պահանջում էին իշխանությունից հեռացնել եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին և մի շարք եպիսկոպոսների իբր նախկին իշխանությունների կոռուպցիոն սխեմաներին մասնակցության համար։ Սակայն նոր իշխանությունները հեռու մնացին այդ եկեղեցական ընդվզումից, և այն ի վերջո ձախողվեց։ Այդուհանդերձ, շատ ականավոր հոգևորականներ համոզված էին, որ Փաշինյանն իրենց դեմ ինչ-որ բան է պատրաստում։ Այդ պնդման հետ համաձայն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ «Հակաեկեղեցական շարժումը տեղավորվում է նախկին իշխող վերնախավի դեմ հեղափոխական առաջնորդների պայքարի համատեքստում,- ասել է նա Eurasianet.org-ին,- նա՝ Փաշինյանը, հետևողականորեն իրեն ենթարկեց կառավարությանը, հետո խորհրդարանը, հետո դատարանները և ուզում էր նաև եկեղեցում հեղափոխություն անել, բայց չստացվեց»: Միքալյանն որպես ապացույց է ներկայացնում այն, որ եկեղեցական ապստամբության առաջնորդներից մեկը հետագայում նշանակվել է Գյումրու համալսարանի ռեկտոր:

2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմի Հայաստանի և Փաշինյանի  որպես գլխավոր հրամանատար կրած պարտությունից հետո եկեղեցին միացավ ընդդիմության Փաշինյանի հրաժարականի կոչին։ Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում եկեղեցին և իշխանությունները սուր փոխհրաձգություններ են ունեցել։

Գարեգին Բ կաթողիկոսն ապրիլին վիրավորվել էր Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունից, թե «մեր երկրում կան Աստծուն չհավատացող հոգևորականներ»։ «Աստծուն չհավատացող մարդը չի կարող հոգևորական լինել»,- հակադարձել է Հայ եկեղեցու առաջնորդը։ Հետո Փաշինյանն ավելի հեռուն է գնացել ասելով. «Եթե եկեղեցին վատ հարաբերություններ ունի իշխանության հետ, ուրեմն վատ հարաբերություններ ունի Աստծո հետ»։ Վարչապետը եկեղեցուն հրավիրել է պաշտոնապես մտնել քաղաքական պայքարի մեջ: «Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ապա Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հնարավոր է քաղաքական գործունեություն ծավալել»,- դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։ Նա նաև առաջարկել է, որ եկեղեցու կողմից մոմ պատրաստելու համար ներկրվող պարաֆինը մաքսատուրքի ենթարկվի, որից ինքը ներկայումս ազատված է, քանի որ մոմերը ներառված են բարեգործական նպատակներով նախատեսված ապրանքների ցանկում։ Նաև մայիսին իշխանություններն որպես առանձին առարկա հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանել են Հայ եկեղեցու պատմությունը։ Գարեգին Բ-ն այդ որոշումն անվանել է «անհեռատես»։ Նա իշխանություններին հրավիրել է այս հարցը քննարկել եկեղեցու ներկայացուցիչների հետ, սակայն մերժում է ստացել։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ներկա դիմակայությունում առավելությունը եկեղեցու կողմն է։ Նա մեջբերել է վերջերս անցկացված մի հարցում, որը ցույց է տալիս, որ հայերի մեծամասնությունը դրական է վերաբերվում եկեղեցուն, մինչդեռ հարցվածների միայն 14 տոկոսն է հավանություն տալիս վարչապետ Փաշինյանի գործունեությանը: «Այս իրավիճակում Փաշինյանը չի կարող ապալեգիտիմացնել եկեղեցին»,- ասել է Միքայելյանը։

Նրա հետ համամիտ է վերլուծաբան և գիտնական Ստեփան Դանիելյանը, ով ուսումնասիրում է կրոնական և աշխարհիկ իշխանությունների փոխհարաբերությունները: «Մինչև 2018 թվականն ես եկեղեցուն քննադատողներից էի՝ պետական ​​ապարատի հետ միաձուլվելու պատճառով։ Այժմ եկեղեցու և իշխանությունների ճանապարհները շեղվել են, ինչը կարելի է միայն ողջունել։ Բայց դա հանգեցրել է եկեղեցու հեղինակության աճին։ Այժմ եկեղեցին ընկալվում է որպես բացարձակ ինքնիշխան ինստիտուտ, որն արտահայտում է ժողովրդի իղձերը և չի կիսում պատասխանատվությունն իշխանությունների սխալների համար»,- Eurasianet.org-ի հետ զրույցում ասել է Դանիելյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված