Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե «ուժեղ տղա», այլ՝ շարքային «մուտիլովշիկ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս գաղտնիք չէ այն իրողությունը, որ շուրջ հինգ տարի է՝ սահմանադրորեն Հայաստանում իշխանության սուբյեկտ համարվող ժողովուրդը բովանդակային առումով որևէ սուբյեկտայնություն չունի։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պահպանելով ժողովրդավարական ձևական շղարշը, վերածվել է միանձնյա, ավտորիտար համակարգի, որում հասարակությունն որոշումների կայացման հետ որևէ առնչություն չունի:

Այն, ինչ վերջին շրջանում կիրառվում է իշխող ռեժիմի կողմից, մասնավորապես, թե ինչ մանիպուլյատիվ քայլեր է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։ Հայաստանի ժողովրդից գործնականում խլվել է իշխանությունը, որը ծառայեցվում է մի փոքր խմբակի նեղ շահերին՝ այդ ամենը ներկայացվելով՝ որպես «ժողովրդի իշխանության իրացում»։

Ըստ էության՝ Փաշինյանն այլևս փայլուն հասկանում է, որ իր կառավարումն ամբողջովին ու անդառնալիորեն տապալված է, և  չկա մի ոլորտ ու բնագավառ, որտեղ իր ղեկավարած կառավարությունը հաջողություն է գրանցել և ունի ինչ-ինչ ձեռքբերում։ Սա Փաշինյանից լավ ոչ ոք չի գիտակցում, իսկ ամենացավալին այն է, որ նա գիտակցում է և դրանից հետո  շարունակում է ինքնահոսի թողնել պետական կառավարումը։

Ինչպես հայտնի է՝ էժան պոպուլիզմի առանցքային բաղադրիչներից է հանրային դաշտում տոտալ ատելության ապահովումը և տարբեր առիթներով դրա մասին շեշտելը՝ հանրությանն այդ թեմայի մեջ մշտապես պահելու համար, այլապես իշխանության նկատմամբ վստահության չափաբաժնի անկում կնկատվի։ Ատելություն սերմանելու դրվագներն ու տիրաժավորվող թեմաները բազմաթիվ են․ «թալանեցին», «ժողովրդի արյունը ծծեցին», «կեղեքեցին», «ախպեր, նրանցից որ պրծանք, ամեն ինչի կդիմանանք» և այլ նաիվ խոսույթը հատուկ տեխնոլոգիապես մշակված արտահայտություններ են։ Բանն այն է, որ ոչ-ոք խորքային չի մտածում, թե այդ ո՞վ և կոնկրետ ի՞նչ է թալանել շարքային քաղաքացուց, հատկապես նա ինչու՞ է շեշտում «թալանչի» տերմինը, բայց դա նախապես մշակված ու ներդրված հատուկ պլանն է, որը մարդկանց ենթագիտակցության մեջ ատելության նոր ալիքի հաստատման ու փաշինյանական ռեժիմին ևս մի քանի ամսով քաղաքական կյանք ապահովող միակ բալասանն է, այլ հիմք այս իշխանությունն ուղղակի չունի։

Իշխանությունը և կոնկրետ Նիկոլը շարունակում են ապրել ֆեյսբուքյան իրականությունում,  իրերին ու դեպքերին նայել ֆեսբուքյան  օգտատիրոջ  պատուհանից։ Նրա համար չափանիշներն իր տեսաուղերձների ու տեսանյութերի «կիսումներն» ու «հավանումներն» են, երբ նա տասնհինգամյա պատանու նման ուրախանում է իր պրոֆիլում գրված մի քանի հարյուրի հասնող մեկնաբանություններով և դրանով իրեն համարում «ուժեղ տղա» ու «կրեատիվ կառավարիչ», սակայն Փաշինյանին ուժեղ դեմք համարելը պրիմիտիվություն է՝ քամի։ Որքան էլ իշխանության սազանդար հանդիսացող լրատվականները պարբերաբար մատուցեն «վարչապետը զայրացավ», «վարչապետը շան լափ թափեց», «Փաշինյանն ափերից դուրս եկավ» և այս կարգի  ֆեյք արտահայտություններ, իր ողջ պետական լրջամտությունը ֆեյսբուքյան տեսաուղերձներում ու պետության առաջին դեմքին ոչ պատշաճ վարքագծում վատնած քաղաքական գործիչը չի «ձգում»՝ դառնալու պետական գործիչ, առավել ևս՝ ռեժիմի դեմք։

Դրա փոխարեն, սակայն, Փաշինյանը, «մեծ մանիպուլյատորի» իրեն հատուկ տաղանդի շնորհիվ, դեռևս կարողանում է կառավարության նիստերի ժամանակ ցինիկ կատակներ անելով, այս կամ այն երևույթի վրա ժամերով անհեթեթ մեկնաբանություններով, մի դրվագում նա ձի է քշում, ծունր իջնում զոհված տղաների շիրիմների առաջ, սար ու ձոր բարձրանում, պատկերասրահում ու ավտոբուսում սելֆիներ անում՝ սրանք ընդամենը հերթական մոլորյալների խմբաքանակ ապահովելու փորձ է։

Արմեն Հովասափյան

12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին
Ամենադիտված