Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 14 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեդիա՝ Թագուհի Վիկտորիայի թագադրման օր, Հարավային Օսիա՝ Խաղաղապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1198– վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:

1862– ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը:

1918- Անդրանիկը հրատարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի Նախիջևանն անցնում է Խորհրդային Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը հանձնել զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։

1922 –վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1923 –ծնվել է  ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։

1934– ծնվել է նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի»):

1939 –ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։

1956 —ԽՍՀՄ Գերգույն Խորհուրդն ընդունել է պետական թոշակների մասին օրենքը։

1959 –ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։

1983-Բելգիայի Բրյուսել մայրաքաղաքում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը: Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ-ն,  Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և մինչ այդ անհայտ «Հայկական Հեղափոխական Բանակն» իրենց վրա են վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով:

2009-Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 100 բանվորներ հրաժարվել են ներկայանալ աշխատանքի՝ հայտարարելով, որ դա «մեծ գործադուլի սկիզբն է»: Բանվորները կանադական ձեռնարկության տնօրենից պահանջել են իրենց աշխատանքի լիարժեք վարձատրություն:

2011- նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

2015-Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իր առաջին բողոքի երթն են անցկացրել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկը։

2017-Հայ - վրացական սահմանին գտնվող Բավրայում պաշտոնապես բացվել է հնդկացորենի վերամշակման արտադրամաս:

2020-տավուշյան հուլիսյան բախման ժամանակ թշնամին թիրախավորվել է  Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդ քաղաքում թիրախավորել է 2 գործարան, զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը:

2021-Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններ են տեղի ունեցել, առգրավվել են համակարգիչները:

2022-Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099 – խաչակիրները Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը գրավել այն։

1471 —մոսկովյան ուժերն իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլյարի թաթարական այրուձիու օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։

1789– Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:

1867 -Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն)  Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը։

1887 —վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Կրուպպ»կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1897 - Ռուսական կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։

1901 —Մոսկվայում հիմնադրվել է Սթափության Աջակցության Միավորումը։

1905 —Օկլահոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծուն (ԱՄՆ-ի կոնգրեսը չի ճանաչել դա)։

1917 - Ռուսական ժամանակավոր կառավարությունը Ֆինլանդիայում հռչակվում է ինքնավարություն, հրապարակվել է Ուկրաինայի ինքնավարության հռչակագիրը։

1918– ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը»):

1928– ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:

1933-մեկնարկել է Շմիդտի ղեկավարած արկտիկական արշավախումբը «Չելյուսկին» շոգենավով։

1939 —ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ-երաժշտության արքա» Կարել Գոտը։

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:

1952 —ամերիկյան «Ջեներալ Մոտորս» ընկերությունն աշխարհում առաջին անգամ սկսել է ավտոմեքենաներում տեղադրել օդորկակիչներ։

1964– տեղիէ  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:

1969– Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է ֆուտբոլային պատերազմ, որի 6 օրերի ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառն եղել է ֆուտբոլում Հոնդուրասի հավաքականի Սալվադորից կրած պարտությունը:

1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։

1993-գրանցվել է «НТВ» հեռուստաընկերությունը։

2016 —Նիցցայում ԻԳԻԼ-ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ։

2017 —վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։

Կ. Խաչիկյան

ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԻրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել
Ամենադիտված