Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…ջրմուղ

ՖՈՏՈ

Պատմական վկայությունները ցույց են տալիս, որ ջրմուղներ մարդիկ օգտագործել են անգամ Քրիստոսից հազար տարի առաջ: Այնուամենայնիվ դա զանգվածային չի եղել: Առաջին անգամ հին հռոմեացիների կողմից է ստեղծվել հզոր և խիտ ջրամատակարարման համակարգ: Հռոմի  բնակչությունն այդ ժամանակ  հասնում էր 1 միլիոն մարդու, իսկ կառուցված ջրամատակարարման համակարգը կարող էր բավարարել յուրաքանչյուր բնակչի կարիքները՝  մեկ անձին մինչև 1 խորանարդ մետր ջուր օրական սպառման քանակով: Տարօրինակ է, բայց ներկայումս Հռոմի բնակիչների կողմից ջրի սպառումն այդ ցուցանիշից երեք անգամ պակասել է: Հռոմում ջրամատակարարման համակարգի կառուցման համար օգտագործվել են հաղթական ռազմական արշավների ընթացքում առգրավված փողերն ու նյութերը: Նույն նպատակին են ուղղվել նաև հավաքած պետական միջոցները: Օրինակ՝  Աշոյի ջրամբարը, որը կառուցվել է մ.թ.ա. 250-ից ավելի վաղ ստեղծվել է Պիրրուսի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում առգրաված միջոցներով, իսկ մ.թ.ա. 144 թվականին  Կորնթոսը գրավելուց և թալանից հետո առգրավված միջոցները հռոմեացիների կողմից ուղղվել են Մարցիուսի ջրամատակարարման համակարգի՝ ջրմուղի կառուցմանը: Հռոմեական ջրմուղը պահվում էր ջրի օգտագործման դիմաց գանձված հարկերի հաշվին: Առաջին հերթին հաստատագրված հարկեր էին գանձվում ըստ բաղնիքների և լոգարանների: Հռոմեական ակվեդուկների՝ ջրմուղների կառուցումը  տեղի է ունեցել հետևյալ սխեմայով: Նախ  հայտնաբերվել է ծովի մակարդակից բարձր գտնվող առատ ջրաղբյուր և դրա շուրջը փորվել է մեծ ջրամբար: Ջուրը օգտագործողներին հասցնելու համար քաղաք է առաքվել   վերգետնյա ջրատարների կամ էլ ստորգետնյա թաքնված խողովակների միջոցով, որի արտադրության համար օգտագործվել է կավ, փայտ կամ կապար: Համարվում է, որ ջրատարների արտադրության համար կապարի օգտագործումը Հռոմեական կայսրության փլուզման պատճառներից մեկն է հանդիսացել, քանի որ կապարը հատկություն ունի կուտակվել մարդու օրգանիզմում և  առաջացնել ուռուցքային հիվանդություններ, որոնք էլ հանգեցնում են վաղ տարիքային մահացության, ընդ որում դա լինում է  նաև հռոմեական տիրակալների, նրանց ընտանիքների անդամների և ազնվականների մոտ: Ստորգետնյա ջրամատակարարման խողովակաշար կառուցելու համար փորել են  փափուկ հողը և այնտեղ  քարերով շարված փոքր ջրանցքներ պատել և վերևից կամարաձև ծածկել: Պինդ ժայռերի հանդիպելիս փորել են թունելներ: Հավասար հեռավորությունների վրա  ջրամատակարարման խողովակաշարերի մեջ եղել են օդափոխման անցքեր, ինչը թույլ չի տվել, որ ջուրը ծաղկի և ներծծվի տհաճ հոտերով: Ջրագծերը, որոնք կառուցվել են գետնից վեր, եղել են կամարներով պատերի վրա: Սվաղի օգտագործումը մեծացրել է դրանց  ջրամեկուսացումը: Օդափոխման խնդիրները լուծվել են այնպես, ինչպես ստորգետնյա ջրատարներում: Հռոմեական ակվեդուկների շինարարությունը եղել է շատ որակյալ, ինչը թույլ է տալիս, որ նրա առանձին հատվածներն ու հիդրավլիկ կառույցները (օրինակ ՝ շատրվանները) մնան աշխատանքային վիճակում մինչև օրս: Հռոմում առաջին ջրմուղի կառուցումը (Aqua Arria) ավարտվել է մ.թ.ա. 312 թվականին: Դրա հիմնական շինարարը եղել է Ափիոս Կլավդիոսը, որը հայտնի է նաև որպես Հռոմում առաջին ճանապարհ կառուցող: Այս ջրմուղը ունեցել է  ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա խողովակաշարեր: Նրա ստորգետնյա հատվածի երկարությունը մոտ երկուսուկես կիլոմետր է, իսկ վերգետնյա հատվածը, որը կառուցվել է կամարների վրա և անցնում է ուղղակիորեն քաղաքի տարածքով  մոտ մեկ կիլոմետր է: Մ.թ.ա. 273 թվականին Հռոմում սկսվել է  նոր, հիմնականում ստորգետնյա ջրմուղի շինարարություն, իսկ մ.թ.ա. 146 թվականին ավարտվել է նման տիպի  երրորդ օբյեկտի (Marcius ջրմուղ) շինարարությունը, որի երկարությունը 7 մղոն է: Մեր դարաշրջանի 1-ին դարի վերջում Հռոմում գործել են 9 ջրմուղներ, որոնք քաղաքին ապահովել են օրական 5,5 միլիոն դույլ ջրով: Հաջորդ երկու դարերի ընթացքում ջրագծերի քանակը ավելացել է ևս  չորսով: Ջրմուղի շահագործմամբ զբաղվել են մեծ թվով պաշտոնատար անձինք: Ջուրը ունեցել է մեծ պահանջարկ  և եղել է էժան: Չնայած դրան բնակչության կողմից սպառման հսկայական ծավալների պատճառով պետությունը զգալի եկամուտներ է ունեցել: Ջրի մեծ քանակի սպառումը բարձրացրել է ջրահեռացման համակարգ ստեղծելու հարցը: Արդյունքում օգտագործված ջուրը ջրահեռացման ջրանցքներով  դուրս է բերվել և լցվել Տիբր գետը: Ժամանակի ընթացքում ջրահեռացման ջրանցքներից բուրող տհաճ հոտի պատճառով դրանք սկսել են պարսպապատվել, և մ.թ.ա. 2-րդ դարում Հռոմի գլխավոր կոյուղու ջրանցքը ծածկվել է կամարով:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Հայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու
Ամենադիտված