Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նստացույց են անում պահանջելով դադարեցնել շրջափակումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org–ը գրում է, որ հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվող նստացույցին պահանջելով դադարեցնել տարածաշրջանի 7-ամսյա շրջափակումը։

«Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջնորդությամբ Արցախում իրավիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն հունի, դրանից հետո մենք կդիմենք ավելի կոշտ գործողությունների, թե՛ Արցախում, թե՛ դրսում»,- ասել է նա օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Արցախ այլընտրանքային հայերեն անվանումը:

Իր գրասենյակից նման հայտարարություն անելուց հետո  Հարությունյանը դուրս է եկել կառավարության շենքից և ուղղվել դեպի մոտակա վրանները, որոնք տեղադրվել են վերջին օրերին։ Նստացույցին միացել է նաև դե ֆակտո խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը՝ նախօրոք արտահերթ խորհրդակցություններ անցկացնելով խորհրդարանի առաջատար խմբակցությունների հետ։ «Նստացույցը պայքարի ծայրահեղ ուղիներից մեկն է, բայց ոչ ամենածայրահեղը»,- ասել է նա։

Նստացույցը սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին Ստեփանակերտում բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացվել ի նշան բողոքի շրջափակման դեմ, որը տարբեր աստիճանի ինտենսիվությամբ սկսվել է դեկտեմբերի 12-ից, իսկ հունիսի 15-ից վերածվել լիակատար շրջափակման:

Տարածաշրջանը հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում զգում է սննդի և վառելիքի խիստ պակաս: Հուլիսի 18-ին հասարակական տրանսպորտի ծառայությունները կրճատվել են հասցվելով նվազագույնի և հասել նախաշրջափակման ծավալի ընդամենը 2,4 տոկոսի չափի, հաղորդել են իշխանությունները:

Ստեփանակերտի բողոքի ցույցը պատասխանն էր Ադրբեջանի կողմից անցած շաբաթվա այն քայլին, որով արգելվել էր Կարմիր խաչի տրանսպորտային միջոցներին, որոնք տեղափոխում են ծանր հիվանդներ և դեղորայք, օգտվել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի ճանապարհից: Հունիսի 15-ից շրջափակումը ուժեղացվել է, և միայն Կարմիր խաչի մեքենաներին է թույլ տրվում մուտք գործել միջանցք։ Մինչ այդ, ռուս խաղաղապահներն էին անկլավին մատակարարում սահմանափակ քանակությամբ սնունդ, վառելիք և դեղորայք:

Բողոքի գլխավոր հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է, որը շատ ղարաբաղցիների կարծիքով պատրաստ է լքել իրենց հանուն Ադրբեջանի հետ խաղաղության, և Ռուսաստանը, որի խաղաղապահներն ըստ ղարաբաղցիների չեն կարողանում գործել իրենց առաքելությանը համապատասխան:

Ցուցարարները վրաններ են տեղադրել ինչպես Ստեփանակերտի կենտրոնում, այնպես էլ տեղի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահների շտաբը։ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն ավելի ուշ ընդունել է տեղի իշխանություններին և հայտնել, որ Մոսկվային պարբերաբար տեղեկատվություն է փոխանցում տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

ՌԴ ԱԳՆ-ն ակնհայտորեն արձագանքելով Ստեփանակերտի բողոքի ակցիային հուլիսի 15-ին հայտարարություն է տարածել։ Կոչ է արվել Բաքվին ապաշրջափակել Լաչինի ճանապարհը և վերացնել շրջափակումը։ Բայց հայտարարությունում նաև ասվում է, որ  Ռուսաստանի խաղաղապահներն այլևս չեն կարող պատասխանատվություն կրել ղարաբաղցի հայերի ճակատագրի համար, քանի որ «Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածքի մաս ճանաչելով, Երևանը արմատական կերպով փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց համաձայն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն ավարտած զինադադարը»։

 Բայց այդ հայտարարությունը խեղաթյուրում է փաստացի իրավիճակը երկու ձևով. Հայաստանը չի «ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս», նա հայտարարել է դա անելու իր պատրաստակամության մասին։ Գումարած՝ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ կամ չի ընդունել այն որպես իր սեփական տարածք, և, հետևաբար, երբեք պաշտոնապես չի պնդել, որ այն Ադրբեջանի կազմում չէ։ Հետևաբար, Երևանի դիրքորոշման մեջ «արմատական փոփոխություն» չի եղել։

Բողոքի ցույցից անմիջապես հետո Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) թույլտվություն է տրվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխել 11 հիվանդի, իսկ Հայաստանում բուժում ստացած ութ հոգու հետ տանել Ղարաբաղ: Անհասկանալի է, թե դա ինչ է նշանակում ԿԽՄԿ-ի ճանապարհն օգտագործելու ապագա հնարավորության առումով:

Ստեփանակերտի հանրահավաքը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Բրյուսելում համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերջին փուլի հանդիպումից մեկ օր առաջ։

Այդ բանակցություններում ամենամեծ կռվանը Ղարաբաղի հայ բնակչության ճակատագիրն է։ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածաշրջանի վրա հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար միջազգային երաշխիքների դիմաց: Բաքուն, սակայն, ասում է, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը իր ներքին խնդիրն է: Հուլիսի 15-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպած ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումը  բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և առարկայական»։

Հանդիպման վերաբերյալ Հայաստանի հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման, տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահական կայքը, հանդիպման օրակարգում ներառված է եղել նաև «ադրբեջանական տարածքից հայկական բանակի ստորաբաժանումների դուրսբերման» հարցը: Խոսքը վերաբերում է Արցախի ինքնապաշտպանության բանակը զինաթափելու և ցրելու Բաքվի պահանջին, որը մինչև 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմը ամբողջությամբ  ինտեգրված էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։

Շառլ Միշելը բանակցությունների այդ փուլն անվանել է «ամենաընդգրկունն ու եռանդուններից մեկը», թեև բեկում չի գրանցվել: Նրա խոսքերից մեկը, սակայն, առանձնակի զայրույթ է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: «Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը: Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ տրամադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումները երկու կողմերից, որպեսզի լինի բնակչության կարիքների բավարարումը», - ասել է նա իր եզրափակիչ ելույթում:

Շատ հայերի համար Ադրբեջանի Աղդամ քաղաքի միջոցով մարդասիրական ապրանքներ ստանալը կնշանակեր ավելի շուտ շրջափակման օրինականացում, քան դրա վերացման միջոց:

Ծագումով ստեփանակերտցի քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը CivilNet-ում գրել է, որ ցավում է, որ «Ադրբեջանը շարունակում է թելադրել օրակարգը բանակցություններում պարտադրելով, թե՛ սեփական բառապաշարը, թե՛ սեփական գաղափարները բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ»։

«Աղդամից Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական» մատակարարումների հարցը դնելով Լաչինի միջանցքի բացման խնդրի հետ նույն հարթության վրա Միշելը փաստացի օրինականացնում է Ադրբեջանի շանտաժը և Բաքվին զիջումների չգնալու նոր հնարավորություն է տալիս»,- գրել է նա։

Հաղորդվում է, որ Աղդամին մոտ գտնվող հայկական Ասկերանի որոշ բնակիչներ խոստացել են արգելապատնեշներ տեղադրել Ասկերան-Աղդամ ճանապարհին «որպեսզի հակազդեն այսպես կոչված մարդասիրական օգնությանը, որը նախատեսված է ներկրել  Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին
Ամենադիտված