Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ադրբեջանական ինտրիգային հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է նկատվում, չնայած այն հանգամանքին, որ երկու կողմերն էլ դիվանագիտական էթիկետից ելնելով պահպանում են «խաղի կանոնները»։ Ավելին, հենց այն նույն պահից, երբ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուղիղ հայտարարեց, թե ակնկալում է, որ 2025-ին Ռուսաստանն Արցախից դուրս կբերի իր խաղաղապահներին, հարաբերությունների նոր փուլ է սկսվել ոչ միայն Մոսկվա-Անկարա, այլև Մոսկվա-Բաքու ուղղությամբ:

Ըստ էության՝ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովի հասցեին պարբերաբար տիրաժավորվող թշնամանքը և Մոսկվայի հայտարարությունների մասով դժկամությունը Բաքուն սկսել է ցույց տալ դեմոնստրատիվ կերպով:

Ինչպես հայտնի է՝ Ջեյհուն Բայրամովը հուլիսի 18-ին Բաքվում ընդունել էր ՌԴ նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին և դժգոհել, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա մեկնաբանելը», ինչը, Բաքվի դիտարկմամբ, եղել է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության տեսքստում, չի համապատասխանում Ռուսաստան-Ադրբեջան Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի սկզբունքներին: Բայրամովը պնդել է, թե Արցախի և Սյունիքի հատման կետում ապօրինի անցակետի տեղադրելն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվայից հնչող պնդումները, թե դրա պատճառով Արցախում լարված հումանիտար վիճակ է ստեղծվել, «խեղաթյուրում են իրականությունը»։

Այստեղ մի կարևոր առանձնահատուկ նկատառում անենք․ ռուս դիվանագետի առաջ Բայրամովը կրկնել է պաշարված արցախահայությանն Ակնա-Աղդամի ճանապարհով օգնելու առաջարկը, որի բովանդակությունը հայկական վերահսկողության տակ մնացած արցախյան տարածքներն ամբողջությամբ օկուպացնելը և այնտեղից ՌԴ խաղաղաղապահներին ու ռուսական ազդեցությունը դուրս բերելն է: Շեշտենք նաև, որ այս վերջին հանգամանքով պայմանավորված օկուպացված Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն առաջ է տանում Բրյուսելը:

Կարևոր է նաև ընդգծել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիրվանագիտական բախում սպասվում էր ճիշտ այն պահից, երբ Մոսկվայում ԵԱՏՄ նիստի ժամանակ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ սաբոտաժի ենթարկեց Վլադիմիր Պուտինի միջնորդական գործողություններն ու հյուրընկալությունը: Արդեն հուլիսի 15-ի կեսօրին, երբ Բրյուսելում հյուրընկալում էին Փաշինյան-Ալիև զույգին, ՌԴ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որը ապտակ էր միաժամանակ երկուսին էլ:  Այստեղ թերևս Փաշինյանի մասով ամեն ինչ հստակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին նրա պայմանավորվածությունը փոխել է ամեն ինչ, և՛ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, և՛ խաղաղապահների տեղակայման հանգամանքների մասով:

Ահա թե ինչ էր ասվում հուլիսի 15-ի ՌԴ հայտարարության տեքստում. «Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա»:  Ընդգծենք, որ դիվանագիտական ապտակից բացի այդ տեքստում կա ավելին: Մասնավորապես, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների տեղակայման հանգամանքների փոփոխության մասին ընդգծումն անելով՝ Մոսկվան իր համար ստեղծեց հետքայլի՝ խաղաղապահներին դուրս բերելու հնարավորություն, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը կորցնի:  Ի դեպ, Մոսկվայի այդ ձևակերպումն ուղերձ էր նաև Բաքվին՝ փոխվել են խաղաղապահների տեղակայման հանգամանքները, կարող է փոխվել նաև ռուսական զորախմբի գործունեության բնույթը, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը փորձեն խլել:

Ամփոփելով հավելենք, որ հայտարարության տեքստում կա նաև պարբերություն այն մասին, որ Արցախում վիճակը զարգանում է բացասական սցենարով, խորանում է հումանիտար ճգնաժամը, ինչը կարող է բերել դրամատիկ հետևանքների, ինչին Բաքվում արձագանքեցին ամենաիսկական հիստերիայով:

Արմեն Հովասափյան

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին
Ամենադիտված