Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ առնչություն ունի Տեր-Պետրոսյանի եղբորորդին 41-ամյա կնոջ ինքնասպանության հետ. բացառիկ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Shamshyan.com կայքն այսօր մի հոդված էր հրապարակել, որում նշվում է, թե Երևանում 41-ամյա կինը՝ Վարդուհի Սարոյանը մարտի 7-ին ինքնասպանություն է գործել։ Կայքի հրապարակման համաձայն՝ Վ. Սարոյանը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել հարազատներին՝ խնդրելով իր արարքի մեջ ոչ ոքի չմեղադրել։

Հոդվածի հեղինակը միևնույն ժամանակ նշում է, որ ինքնասպանություն գործած կինն ունեզրկվել է և դրա մեջ մեղադրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուն՝ Տիգրան Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև իր փեսային՝ քրոջ ամուսնուն՝ «Ելք» դաշինքից առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանին։

Ինչպես հայտնի է, Տիգրան Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ մահացած կնոջ փեսան՝ Տիգրան Տեր-Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ևս Տիգրան Տեր-Պետրոսյանի խարդավանքի զոհն է։

Մանրամասնելով՝ մեր զրուցակիցը պատմեց, որ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ ապրել են նույն թաղամասում, բավականին լավ հարաբերություններ են ունեցել, ապա ընդդիմադիր քաղաքական հայացքները կիսելով, ավելի են մտերմացել՝ սկսած 2007 թվականից։

«2014 թվականին նրա կողմից համատեղ բիզնես սկսելու առաջարկ եղավ։ Տիգրան Տեր-Պետրոսյանը գիտեր, որ կինս անշարժ գույք ունի։ Նա ինձ ասաց, որ ինքն իր ամբողջ գույքն է դնում, ես էլ պետք է կնոջս ու քենուս հետ խոսեի՝ այսինքն երջանկահիշատակ Վարդուհու հետ, որ մեր գույքը դնենք։ Գնացինք, նստեցինք Տիգրանի հետ խոսեցինք ու եկանք ընդհանուր հայտարարի։ Դրանից հետո Տիգրան Տեր-Պետրոսյանն անընդհատ մեզ խաբում էր, ասում էր՝ բանկը գումարը չի հաստատել։ 600.000 դոլար է հաստատել, բայց ես այդ գումարը չեմ վերցնի՝ ինձ պետք է մեկ միլիոն դոլար, բանկում մարդ ուներ ծանոթ, որ պետք է դարձներ մեկ միլիոն դոլար։ Այդ ամեն ինչը ձգվեց վեց ամիս՝ Վարդուհին ասաց, որ ուզում է հանդիպել Տիգրանի հետ»։

Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը եղել է Դուբայում, վերադառնալուց հետո հանդիպել է Վարդուհու հետ. « Վարդուհին ասաց՝ համաձայն չեմ, գույքս հանեք, Տիգրանն էլ պատասխանեց՝ խնդիր չկա։ Ինձ ասաց, որ գույքը պետք է ՎՏԲ-ից տեղափոխվի «Զարգացման բանկ», և եթե մենք չենք ուզում՝ պետք է գործից դուրս գանք։ Մենք գնացինք Տիգրանենց տուն՝ իր կնոջ Մադլենայի ներկայությամբ Վարդուհին ասաց՝ գույքը հանի տուր մեզ, նա պատասխանեց՝ «էս քանի օրը կհանեմ»։ Դրանից հետո անընդհատ ձգձգում էր, մի օր զանգում էի չէր վերցնում, հետո զանգում էի, Դուբայում էր։ 2015 թվականի հունվարի կեսերին հանդիպեցինք՝ ասաց մինչև ամսվա վերջ, կամ փետրվարի կեսերին «քեզնից կմաքրվեմ»․ նա նաև ինձ առձեռն գումար էր պարտք, ասաց՝ ամբողջը կվերադարձնեմ։ Անձնական խնդիրներով մեկնել եմ Մոսկվա, այնտեղից մի քանի անգամ խոսել եմ հետը, վերադառնալուց հետո էլ հանդիպել եմ՝ վերջին անգամ։ Հանդիպել եք Երևանում գիշերվա ժամը մեկին Զաքյան փողոցի վրա գտնվող «Կավկազսկայա պլեննիցա» ռեստորանում։ Դա եղել մեր վերջին հանդիպումը։ Նա ասաց՝ երկու օրից կտա։ Ես չգիտեի, որ այդ հանդիպումից հետո պատրաստվում է գնալ օդանավակայան»

Մեր զրուցակիցը հաջորդ օրը զանգահարել է Տիրան Տեր-Պետրոսյանին՝ հեռախոսն անջատված է եղել. «Ես գիտեի, որ նա փսորիազ հիվանդություն ունի, մտածեցի՝ վատացել է, գնացի իրենց տուն։ Իր մայրն ինձ նորմալ ընդունեց, հարցրեցի՝ ո՞ւր է Տիկոն, ասաց՝«թաղեմ Տիկոյի արևը, Տիկոն չկա, սաղ Տիկոյին են ման գալիս, լիքը մարդկանց փող է պարտք»։ Ասաց, որ գիշերը 3-ի կողմերը մտել է տուն, ճամպրուկը վերցրել ու գնացել։ Հետո իմացա, որ շատ այլ մարդկանց էլ է պարտք՝ անուններ չեմ տա, թող իրենք ասեն»։

 

Մեր զրուցակիցը պատմեց, որ մի քանի անարդյունավետ փորձեր են եղել գտնել Տիգրան Տեր-Պետրոսյանին՝ ընդհանուր ընկերոջ հաշվապահի միջոցով, սակայն, վերջինս, ինչպես հետագայում է պարզվել՝ ստել է ասելով, թե Տիգրան Տեր-Պետրոսյանին չի տեսել և հետը կապ չունի․ «Դրանից հետո նրա եղբայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյանը բոլորի մոտ ասաց՝ ինձ էլ է քցել, ընկերներիցս փող է վերցրել ու քցել, հիմա ստիպված եմ տունս գրավ դնել ու այդ փողը մուծել»։

Մի քանի անգամ Տիգրան Տեր-Պետրոսյանը կապի է դուրս եկել, վայբերով մեր զրուցակցին գրել է. «Ինչ ես խառնվել իրար, կգամ փողերդ կտամ»։ Այդ նամակը մինչ այսօր պահպանված է,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Տիգրան Տեր-Մարգարյանը։

Ինչո՞ւ է Վարդուհի Սարոյանի ինքնասպանությունը կապվում նաև մեր զրուցակցի անվան հետ, Տիգրան Տեր-Մարգարյանն ասաց. «Պարզ ասեմ, մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, անգամ Տեր-Պետրոսյանի կողմից քցվելուց հետո։ Բայց հետո Վարդուհի Սարոյանն ինձ ասաց՝ իր հետ կապվել է Տիգրան Տեր-Պետրոսյանի ընդտանիքի անդամներից ինչ որ մեկը, անուն չասաց, բայց իբր իրեն ասել՝ ես էլ եմ հավասարազոր այդ խաղի մեջ։ Ես էլ ասացի՝ չեմ կարող լինել խաղի մեջ, ես էլ եմ տուժող։ Բանկն առգրավվել է իմ մեքենան, երկու բնակարան եմ վաճառել։ Ասաց չէ՝ պնդում են իբր դու էլ ես մեղսակից։ Ասել եմ՝ գործ հարուցեք, ես պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, ցանկացած ձևով ապացուցել և պատասխանատվություն կրել, բայց ես հարյուր տոկոս մեղավորություն չունեմ։ Ես օրենքի առաջ, մանավանդ Աստծո առաջ մաքուր եմ»։

Տիգրան Տեր-Մարգարյանն ասաց. «Վարդուհին միշտ ինքնասպանություններին դեմ է եղել, բնավորությամբ շատ ուժեղ մարդ էր։ Մի խոսք կա, ես չեմ սիրում, բայց նա տղամարդ կին էր։ Ես երբեք խնդիր չեմ ունեցել իր հետ, թշնամական հարաբերություններ բացարձակապես չեն եղել»։

Ի դեպ՝ մեր զրուցակիցը փորձել է կապվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խնդիրը լուծելու համար. «2008-ին եղել եմ նրա շտաբի անդամ, 2009 թվականին եղել եմ ՀԱԿ ցուցակով ավագանու թեկնածու։ Գնացի իր տուն, փորձեցի որպես մարդ, որ իր հետ ճանապարհ է անցել, խոսել, որ նա որպես մեծ խոսի, բայց նա բացարձակապես չցանկացավ որևէ բան ասել»։

Հիմա Վարդուհու մահվանից հետո ի հայտ է եկել մեկ այլ հանգամանք. «Սեպտեմբերին Վարդուհին կապվել է Մադլենա Տեր-Պետրոսյանի հետ, խոսք է տվել երկու օրվա ընթացքում հարցը լուծել, բայց այդպես էլ չի լուծվել ու արդյունքում եղավ այս դեպքը»։

Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել
Ամենադիտված