Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Հարավային Կովկասն անուշադրության չի մատնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Նույն թեմաների շուրջ է խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, անկախ հանդիպման վայրից՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, բանակցողները, օրակարգը, հիմնարար հարցերն ու քննարկման տրամաբանությունը չեն փոխվում։

Սիմպտոմատիկ է այն, որ նախօրեին Արարատ Միրզոյանն Իրանում էր, որտեղ Իրանի ղեկավարության, մասնավորապես նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ քննարկել էր Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Իրանական կողմը ևս մեկ անգամ հաստատել էր իր մոտեցումը, որի էությունն այն է, որ կտրականապես դեմ է Հարավային Կովկասի պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Դա նշանակում է, որ հայ-իրանական սահմանի 40 կմ հատվածի պահպանումը Թեհրանի համար հենց այն կարմիր գիծն է, որը ոչ մի դեպքում թույլ չի տա փոխել։

Սակայն իրավիճակը շարունակում է մնալ խիստ ոչ միանշանակ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով նախկին աշխարհակարգը, որը համարվում էր կայունության հիմնական գործոններից մեկն ինչպես աշխարհում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում, այլևս գոյություն չունի։ Իսկ թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ըստ նրա, ոչ ոք չգիտի։ Ուստի Հարավային Կովկասում խաղաղություն, ըստ Հայաստանի վարչապետի, հնարավոր է, բայց միայն ողջ քաղաքակիրթ հանրության ակտիվ աջակցությամբ։ Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ ամենակարևորը Լաչինի միջանցքի բացման հարցում ինչ-որ լուծում գտնելն է։

Այստեղ պետք է ասել, որ Հայաստանում վերջին շրջանում աճում է այն կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեջ ռուսական խաղաղապահների դերի ցածր արդյունավետության պատճառով նրանց պետք է փոխել միջազգային ուժերով։ Այդ մասին խոսում են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները. կա՛մ ԼՂՀ-ին պետք են այլ խաղաղապահներ, կա՛մ ռուսները պետք է ստանան ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի մանդատ։ Սակայն դա անհնար է, քանի որ մանդատը տրվում է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ։ Ադրբեջանը, որը Լեռնային Ղարաբաղի խնդիրը համարում է իր ներքին գործը, երբեք դրան չի համաձայնվի։ Դա Ստեփանակերտում չեն կարող չիմանալ։ Դրա համար էլ նրանց հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում։ Այդ առնչությամբ Փաշինյանը մի շատ հետաքրքիր միտք է հայտնել, որը դեռ ոչ մի տեղ չէր հնչել: Նրա խոսքով, խաղաղապահների Լեռնային Ղարաբաղում տեղակայելու նպատակը բնակչության զանգվածային բնաջնջումը կանխելն է։ «Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ, դա առնվազն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության կոտորածի վտանգ չկա, բայց եթե կա այդպիսի վտանգ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է նման որոշում կայացնել: Իսկ եթե նման վտանգ չկա, ապա դա նշանակում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է, և կողմերը ֆիքսում են խաղաղապահ ուժերի առկայության անհրաժեշտության բացակայությունն»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նման կերպ Նիկոլ Փաշինյանը փաստացի արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանն առ այն, որ խաղաղապահների գտնվելու ժամկետի ավարտից հետո, այսինքն մինչև 2025 թվականը, ռուսական զորքերը դուրս կբերվեն։ «Դրանք կարող են հետ կանչվել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հայերի գոյությանը վտանգ չի սպառնում», - պատասխանել է Փաշինյանն Էրդողանին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը չի կարող որոշել Արցախի ժողովրդի ճակատագիրը և նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների, երկխոսության կողմ»։ Հայաստանն առաջ է մղում այդ օրակարգը։ Միաժամանակ, Արցախի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, պետք է քննարկվեն Ստեփանակերտի և Բաքվի երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։ «Ադրբեջանը չի հրաժարվել բանակցային սեղանի շուրջ քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- տեղեկացրել է Փաշինյանը հավելելով, որ նման պատրաստակամություն չի երևում Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններում։

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման համար պայքարը և կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում իրենց հայտարարություններում։

Ինչպես ng.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Արմեն Խանբաբյանը, Մոսկվան, իհարկե, կանի ամեն ինչ, որպեսզի հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի կնքման միջնորդությունը չտրվի Արևմուտքին, որովհետև դա կնշանակի ոչ միայն իր ազդեցության, այլ նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի փաստացի ներկայության վերջ։ Թերևս, և նույնիսկ ամենայն հավանականությամբ, խաղաղության պայմանագրի կնքումը բավականին ժամանակ կպահանջի։ Ըստ էության, եթե ելնենք ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների ներկայության մասին Փաշինյանի հայտարարություններից, ապա կարող ենք եզրակացնել, որ և՛ ռուս խաղաղապահ ուժերը, և՛ Իրանի և Թուրքիայի սահմաններում գտնվող ռուս սահմանապահները դեռ երկար կմնան Հայաստանում։ Նրանց փոխարինման կամ հեռանալու մասին դեռևս խոսք լինել չի կարող։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»
Ամենադիտված