Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը 13,6 տոկոս հեղինակությամբ կարո՞ղ է անել բան, որին դեմ է 95 տոկոսը. Yerevan.today

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Yerevan.today-ը գրում է. «Օրերս հրապարակվեցին «Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության սոցիոլոգիական հետազոտության արդյունքերը, որոնք բավականին ուշագրավ պատկեր բացահայտեցին։

Հարցին՝ «արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում», հարցվողների 94,4 տոկոսը պատասխանել է ոչ։

2023 թվականի մայիսին նույն հարցին 86,4 տոկոսն էր պատասխանել ոչ, 2022-ի նոյեմբերին՝ 89,7 տոկոսը, 2022-ի մայիսին՝ 89,3 տոկոսը։ Այսինքն՝ հանրությունը միշտ դեմ է եղել, իսկ այս անգամ՝ արդեն 94,4 տոկոսով, ինչը թույլ է տալիս ասել՝ ամբողջ բնակչությունը դեմ է։

 

Հանրությունը թեեւ դեմ է, սակայն Նիկոլ Փաշինյանը նախ հոկտեմբերի 6-ին նախնական համաձայնություն է տվել փաստաթղթի, որով Արցախի Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմ, իսկ այս տարվա մայիս ամսից սկսած՝ մի քանի անգամ հայտարարեց նախ ինքը, ապա՝ իր պատգմավորները, ապա՝ արտաքին գործերի նախարարը, որ ճանաչում են Արցախը ադրբեջանական։

Վերլուծվող հետազոտության մեկ այլ հարցի՝ «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ընդամենը 13,6 տոկոսը։

Ապրիլին՝ ավելի շատ՝ 21,3 տոկոսը, 2022-ի նոյեմբերին՝ 17,5 տոկոսը, օգոստոսին՝ 16,1 տոկոսը, 2022-ի ապրիլին՝ 20,4 տոկոսը, 2021-ի դեկտեմբերին՝ 25 տոկոսը, որը ամենաբարձր ցուցանիշն է եղել։

Փաստացի՝ թվարկված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ ընդամենը 13,6 տոկոս։ Ավելի ցածր ցուցանիշ չի եղել անգամ պատերազմից հետո։ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ միգուցե ավելի բարձր վարկանիշ ունենար։ Վարկանիշի անկումը, կարծում եմ, հասկանալի է եւ վերլուծելու կարիք չկա․ արել են տրված ամենակարեւոր խոստումների լրիվ հակառակը։ Եթե սոցիալ-տնտեսական հարցերում խոստումները չեն կատարվել, ապա աշխարհաքաղաքական, անվտանգային, Արցախի հարցերով կատարվել են խոստացածի լրիվ հակառակը։

Մեկ այլ հարցի՝ «Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են մեր պետության առջեւ կանգնած ամենակարեւոր 3 խնդիրները», հարցվածների 32,4 տոկոսը պատասխանել է՝ Պատերազմի վտանգ, 30,7 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, 30,4 տոկոսը՝ Անվտանգության հետ կապված խնդիրներ, 27,8 տոկոսը՝ սահմանների հստակեցման խնդիրներ, 5-րդ հարցից նոր սկսում է սոցիալ-տնտեսականը։ Մայիս ամսին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ընդամենը 5-րդն տեղում էր, 2021 թվականի դեկտեմբերին՝ 9-րդ տեղում, այսօր արդեն՝ առաջին տեղում է։ Ի՞նչ է սա նշանակում․ սա նշանակում է, որ հանությունը մեր երկրի գլխավոր խնդիրներ է համարում հենց Արցախի շուրջ կատարվողը եւ դրա արդյունքում անվտանգային իրավիճակը։ Ի միջիայլոց, այս 4 հիմնական թեմաներն էր Նիկոլ Փաշինյանը շահարկելով վերընտրվում 2021 թվականին, հիմա այս 4-ն էլ ոչ միայն չի կատարել, այլեւ ընտրություններից ավելի քան երկու տարի անց, դրանք դարձել են առաջնային․ այսինքն՝ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ՝ խորացել է։

Հարցման այս երեք հարցերն ու պատասխաններից եզրակացությունը հետեւյալն է․

Նիկոլ Փաշինյանը, ունենալով ընդամենը 13,6 տոկոսանոց վարկանիշ, հավակնում է իրեն ցանկալի տարբերակով լուծել խնդիր, որին դեմ է հանրության 94,4 տոկոսը։ Սա, շեշտեմ, մի հարց է, որը նա կդժվարանար լուծել անգամ եթե ունենար ամենից բարձր հեղինակությունը, օրինակ՝ ինչպես 2018-ի ամառ-աշնանը։

Հիշենք, 2018 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանի մեկ գրառմամբ բազմահազար ժողովուրդը հավաքվեց ԱԺ դիմաց եւ կարելի է ասել տապալեց խորհրդարանը եւ գնաց արտահերթ ընտրությունների, նույն ամսվա վերջին Հայաստան այցելեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ ասաց՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է ուժեղ մանդատ ստանալ, ինչը նրան թույլ կտա վճռական, ոչ պոպուլյար քայլերի գնալ։ Այս խոսքը հասկացվեց եւ վերլուծվեց որպես ցավոտ զիջումներ Արցախի հարցում։ Փաշինյանը այդ ժամանակ ստացավ ձայների հսկայական տոկոս (թեեւ ընտրությանը մասնակիցների թիվը բավականին քիչ էր) եւ վճռական քայլերի գնաց՝ պատերազմի տեսքով։

Դրանից հետո նրա վարկանիշն ընկավ ու ընկավ, որն այժմ գրանցել է պատամական հակառեկորդ։ Եվ բնական է՝ նա այժմ չունի այդ ռեսուրսը՝ ո՛չ լեգիտիմության, ո՛չ ուժի առումով, գնալու նման քայլի։

Կարծում եմ՝ քաղաքացիներից շատերի համար հասկանալի է, թե ինչպես եւ ում, ինչ աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության եկավ։ Նույնքան հասկանալի է, որ նրան աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները «պահել են» յուրաքանչյուրը իրեն ձեռնտու կերպով Արցախի հարցը լուծելու համար։ Եվ նրանք հիմա հասկանում են, որ իրենց «պահած» տղան չի կարող դա անել՝ աջակցության խիստ դեֆիցիտի պատճառով․ 94,4 տոկոսանոց ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ ու տապալել։ Ընդդիմություն ասելով՝ ոչ թե նկատի ունենք քաղաքական ընդդիմադիր ուժերին, այլ առաջին հերթին՝ հանրությանը․ փաստացի՝ ժողովրդի 94,4 տոկոսը հավանություն չի տալիս նրա քալերին, հետեւաբար՝ ընդդիմություն է։

Ստացվեց՝ «խաղաղության պայմանագիր» կոչվածը Նիկոլ Փաշինյանը ստորագրել ուղղակի չի կարող»:

Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»
Ամենադիտված