Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկի աշխատակիցը հափշտակել է շուրջ 458 մլն դրամ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հայաստանում գործող բանկերից մեկի ներքին ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ՀՀ և այլ երկրների մի շարք քաղաքացիների հետ նախնական համաձայնությամբ, իր ծառայողական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման միջոցով, տվյալ բանկից սխեմատիկ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը։

Մասնավորապես, իրականացված հսկայածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2018թ․ ընթացքում ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Կ․Խ․-ն, ծառայողական գործունեության ընթացքում՝ 2015-2018թթ․ ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կազմել է արտերկրյա կամ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների հետ՝ ՓԲԸ-ի (բանկի) ծրագրային ապահովման տարբեր մոդուլների տեղայնացման, ներդրման և կարգաբերման, կամ սարքավորումների երաշխիքային սպասարկման, այդ սպասարկման ժամկետները երկարացնելու աշխատանքների կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր, որոնք կնքվել են Բանկի և այդ ընկերությունների միջև։ Այնուհետև պայմանագրերով նախատեսված աշխատանքներն իբրև թե կատարված լինելու վերաբերյալ կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա Բանկի կողմից այդ ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել են պայմանագրերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք հափշտակվել են Կ․Խ․-ի և այդ մասնավոր ընկերությունների անունից հանդես եկած, Կ․Խ․-ի հետ հանցավոր համաձայնությամբ գործած ՌԴ-ի, Չեխիայի, քաղաքացի հանդիսացող անձանց կողմից։

Մասնավորապես, ռուսական «Ա․․․» ընկերության հետ կնքված պայմանագրերի միջոցով բանկից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 204.391.185,6 ՀՀ դրամին համարժեք 420.000 ԱՄՆ դոլար, Չեխիայում գրանցված «Բ․․․ Ե․․․․» ընկերության հետ կնքված կեղծ պայմանագրերով՝ ընդհանուր 160.489.445 ՀՀ դրամին համարժեք 333.250 ԱՄՆ դոլար։

Իսկ ՀՀ-ում գրանցված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի հետ կնքված կեղծ պայմանագրերի միջոցով բանկից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 93.225.370 ՀՀ դրամ գումար։

Պայմանագերով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնց կարիքն իրականում բանկը չի ունեցել և դրանք երբևէ չեն օգտագործվել, ինչպես նաև բանկի հետ կնքված մի քանի պայմանագրերով, Կ․Խ․-ի և «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ տնօրենի միջև հանցավոր համաձայնության արդյունքում, «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ն բանկին մատակարարել է ապրանքներ, որոնք նա հայաստանյան այլ ընկերությունից ձեռք է բերել պայմանագրով նախատեսված գումարից կրկնակի ցածր գնով՝ հափշտակելով ավելացած գումարը։

Հափշտակությունների նկարագրված հանցավոր սխեման Կ․Խ․-ն իրականացրել է՝ գործադրելով հիշյալ սարքերի և ծառայությունների ձեռք բերման անհրաժեշտությունը հիմնավորելու համար նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնց չեն տիրապետել բանկի գնումների համար պատասխանատու անձինք։ Օգտագործվել է նաև այն հանգամանքը, որ բանկում առկա չեն եղել հաստատված պրոցեսինգային կենտրոնի, դրանից բխող համակարգերի, ձեռք բերվող մոդուլների, սարքերի այնպիսի պարամետրեր, որոնցով մանրամասնված կլինեին դրանց ֆունկցիոնալ նկարագրերը, կառուցվածքը և այլն։

Առանձին դեպքում, հատուկ հանցավոր մեխանիզմն արդյունավետ իրականացնելու նպատակով, այլ երկրում, մասնավորապես, Չեխիայի Հանրապետությունում հիմնադրվել է ՌԴ-ում գործող հիմնական գործընկեր «Բ․․․» ՍՊԸ-ի անվանը համահունչ անունով, սակայն վերջինիս հետ որևէ առնչություն չունեցող «Բ․․․ Ե․․․» ընկերություն՝ հիմնական գործընկեր վերոնշյալ ՍՊԸ-ի դուստր ընկերությունը հանդիսանալու պատրանք ստեղծելու և Բանկին մոլորության մեջ գցելու նպատակով: Ավելին՝ բանկի ղեկավարության վստահությունը շահելու նպատակով Կ․Խ-ն կազմել է ՌԴ-ում գործող հիմնական գործընկեր ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի կողմից ստորագրված և ընկերության կնիքով կնքված, ռուսերեն լեզվով կազմված կեղծ գրություն այն մասին, որ Չեխիայում հիմնադրված ընկերությունը հանդիսանում է իրենց ընկերության ենթակապալառուն, և մի շարք տեխնիկական, խորհրդատվական ու իմպլեմենտացիոն խնդիրներ, առկա պայմանագրերին համապատասխան, պատվիրակվելու են նշված ընկերությանը:

Բացի այդ Կ․Խ․-ն Չեխիայում գրանցված «Բ․․․ Ե․․․․» ընկերության հետ կնքված կեղծ պայմանագրերով հափշտակված՝ ընդհանուր 160.489.445 ՀՀ դրամին համարժեք 333.250 ԱՄՆ դոլարի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, պատկանելիությունը, ինչպես նաև դրանց առնչվող իրավունքների բնույթը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Կ․ Խ․-ի ցուցումով, փոխանցված գումարը մաս-մաս կանխիկացվել է, մասնակի փոխանցվել Կ․Խ․-ի՝ չեխական այլ բանկում բացված հաշվեհամարին՝ փոխանցման կեղծ նպատակ նշելով «տեղական վճար»: Գումարի մի մասն էլ փոխանցվել է Բանկում որպես վարորդ աշխատած անձի՝ ՀՀ-ում գործող այլ բանկում բացված հաշվեհամարին, և գումարի հանցավոր ծագումը խեղաթյուրելու համար, որպես փոխանցման կեղծ նպատակ, նշվել է «վարկ»:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Կ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (1 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասին), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին)։ Ներկայացվել է մեղարդանք և մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոփոխվել է գրավով՝ 6.100.000 դրամի չափով։

Քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցավոր գործարքներում ներգրավված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Ն․Ս․-ի, Չեխիայում գրանցված ընկերության տնօրեն Յ․Դ․-ի, ՌԴ-ում գործող «Ա․․․» ՍՊԸ-ի տնօրեն Վ․Վ․-ի, ինչպես նաև՝ արտերկրում բնակվող ՀՀ մեկ, ինչպես նաև՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի նկատմամբ։

Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար մեղարդյալներ Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի դրամական միջոցների, շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։

Վերոնշյալ անձանցից մյուս 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նրանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Ամենադիտված