Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կովկաս- կայունության տարածք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bcode.news-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղից պարբերաբար անհանգստացնող լուրեր են գալիս,  այնտեղ իրավիճակը մոտենում է հումանիտար աղետի։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար բանակցություններ են վարում կարգավորման շուրջ։ Հունիսի 1-ին Քիշնևում և հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են անվտանգության, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավունքների պահպանման հարցերը։ Բայց «բեռը դեռ նույն տեղում է», և դա անգամ չնայած Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել պետությունների խորհրդային սահմանները, այսինքն` Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

Ստացվում է, որ եվրոպական բանակցային հարթակի արդյունավետությունը կասկածի տակ է։ Պատճառն այն է, որ Արևմուտքը ադրբեջանա-հայկական հակամարտությունը լուծելու մեխանիզմը դիտարկում է մրցակցության, ավելի ճիշտ Ռուսաստանի հետ առճակատման պրիզմայով։ Անգլո-սաքսոնները օգտագործում են Բաքվի և Երևանի ղեկավարների հետ երկխոսությունը, որպես Ռուսաստանի վրա ճնշման լծակ, որպեսի նվազեցնեն նրա ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա և հետագայում դուրս մղեն Հարավային Կովկասից։ Եվ հետևաբար, նման բանակցությունների աշխարհաքաղաքական առճակատման ձևաչափի վերածելու ռիսկերը ոչ թե նվազում են, այլ ավելի են աճում։

Կովկասյան երկխոսության կազմակերպիչների առաջարկով և Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ` ադրբեջանական կողմը պարբերաբար առաջ է քաշում և ընդլայնում ակնհայտ, անհնարին պահանջներ, որոնք ոչնչացնում են Հայաստանի, առանց այն էլ անհետևողական և թույլ բանակցային դիրքերը։ Այդ մասին են վկայում 2023 թվականի հուլիսի 31-ին Անկարայում արտգործնախարարների մակարդակով ադրբեջանա-թուրքական վերջին բանակցությունները, որտեղ նրանք գրեթե բացահայտ զգուշացրել են Իրանին Զանգեզուրի տրանսպորտային երթուղու հարցում Հայաստանի կողմից գործելու աննպատակահարմարության մասին։ Հիշեցնենք, որ Թեհրանը հետևողականորեն դեմ է Անդրկովկասում սահմանների բռնի փոփոխությանը։ Եթե ​​Ադրբեջանը որոշի օգտագործել Սյունիքի միջանցքի ստեղծման ուժային սցենարը, ապա մեծ է հավանականությունը, որ Իրանը ներքաշվի այդ հակամարտության մեջ՝ առնվազն Երևանին լայն աջակցության մակարդակով։ Այդ դեպքում Թեհրանի վաղեմի «բարեկամ» Վաշինգտոնն անմիջապես կհայտնվի Բաքվի ու Անկարայի կողքին, և Ռուսաստանի շահերի հարավային գոտում տարածաշրջանային պատերազմ սանձազերծելու Արեւմուտքի առաջադրած խնդիրը հաջողությամբ կավարտվի։ Այս պարագայում Հայաստանին այդ դեպքում տրվում է գործընթացի կատալիզատորի դեր կատարել։ Դրա օրինակ է Ուկրաինան։

Այս համատեքստում Բաքուն վերջերս թարմացրել է ադրբեջանցիների վերաբնակեցման թեմաները  «Սյունիքում» և «Արևմտյան Ադրբեջանում», այսինքն, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված հողերում, որոնք ադրբեջանցիներն անվանում են ի սկզբանե ադրբեջանական։ Սա ոչ այլ ինչ է, քան հստակ ճնշում Երևանի վրա և ընդհանուր լեզու գտնելուց հրաժարում,  քաղաքական նախադրյալների ստեղծում ապակայունացման հաջորդ փուլի համար։

Բաքուն քաջ գիտակցում է, որ Փաշինյանն այսօր չունի բաց առճակատման մեջ մտնելու բավարար ներուժ։ Շատ առումներով դա նրա Մոսկվայից հեռանալու այն անհաջող փորձերի արդյունքն է, որը նրան խորհուրդ է տվել իր արտասահմանյան հովանավորը: Հայաստանում հակառուսական հռետորաբանություն կերտելու համար բնակչությունը համառորեն ստիպում են հավատալ, որ վարչապետի կողմից հնչեցված Լեռնային Ղարաբաղի տարածքից հավանական հրաժարման պատճառը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի անգործության և նրա կողմնակալության արդյունք: Արևմուտքի խոստացած օգնությունը, որի վրա, ըստ երևույթին, նա հույս էր դնում, իրականում պարզվեց, որ բարոյական անորոշ աջակցության մակարդակում էր, և ավելի շուտ առճակատում հրահրելու համր էր: Այսպիսով, Երևանի կողմից անկախ հրավիրված ԵՄ դիտորդական առաքելությունը չարդարացրեց հանրապետության ղեկավարության հույսերը։ Ֆրանսիան նույնպես, որը ձեռնպահ մնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելուց, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հուսահատվել է՝ չնայած Երևանին ուղղված ակնհայտ ակնարկներին։ Հաջորդը ցուցակում….

Մինչդեռ Ռուսաստանը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ և հաստատում է իր հանձնառությունը կողմերի միջև կառուցողական երկխոսություն ապահովել, ինչպես 2023 թվականի օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարիա Զախարովան։ Ռուսաստանը, հաշվի առնելով ազգամիջյան հարաբերությունների հաստատման պատմական և խորհրդային դրական փորձը, երկխոսության և փոխշահավետ համագործակցության միջոցով կարողանում է աստիճանաբար ձևավորել և ապահովել խաղաղությունն բարդ ու բազմաշերտ տարածաշրջանում։

Այստեղ, անհրաժեշտ և բավարար պայմանը կարգավորման գործընթացում`  օբյեկտիվորեն ներգրավված բոլոր երկրների ղեկավարների հստակ ըմբռնումն է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից ոչ տարածաշրջանային մասնակիցներին բացառելու կարևորության մասին։ Նման հարթակ է 3+3 ձևաչափը, այն է՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի երկխոսությունը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ, որը առաջարկել է ռուսական կողմը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել
Ամենադիտված