Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 21 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ֆիլիպիններ՝ Նինոյ Ակինի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828 —Պասկևիչի ղեկավարծ ռուսական բանակի և Քիոս-Մուհամեդ փաշայի թուրքական բանակի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Ախալցխայի ամրոցի մոտ, ռուսական բանակն անսպասելի հարձակվել է և անակնկալի բերել թուրքերին, որի արդյունքում գրոհով գրավվել է Ախալցխայի բերդը։

1923 – ծնվել է նկարիչ Սուրեն Սաֆարյանը։

 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է Պետպլանը։

1930– ծնվել է ազգությամբ հայ, ֆրանսիական էստրադային երգչուհի Քրիստիան Լեգրանը, որը Միշել Լեգրանի քույրն է։

1951– ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին։

1962– տեղի է ունեցել «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է Ատրպետի հայտնի պատմվածքի հիման վրա։

1967– ծնվել է ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։

1991 – վախճանվել է խորհրդահայ անասնաբույժ Վրույր Ղազարյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լատվիայի հետ։

2002- Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով և մեղադրել նրանց պետական դավաճանության մեջ:

2006- հրապարակվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցուցակը, որտեղ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտնվել է չորրորդ տեղում:

2007- դադարեցվել է երթևեկությունը Երևանի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկով՝ Կասյան փողոցով, որը միացնում է Կոմիտաս և Բաղրամյան պողոտաները: Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է «Բարեկամություն» հրապարակում տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով:

2009-Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

2010-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:

2011- դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են Կիլիկա թաղամասում գտնվող նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը, այնուհետև զենքի սպառնալիքով հափշտակել խոշոր գումար և զարդեր, ապա դիմել փախուստի:

2014-Կառավարության նիստում որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնել Պաշտպանության նախարարությանը:

2015-Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2017 – վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

2020-վախճանվել է խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր Միխաիլ Բաղդասարովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1142 – վախճանվել է միջնադարի ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան Պետրոս Աբելյարը։

1192 —Ճապոնիայում կայսրի իշխանությունը փոխարինվել է գլխավոր հրամանատարի՝ սյոգունի իշխանությամբ։

1698 —ծնվել է իտալացի երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Գվարներին։

1754 —ծնվել է անգլիացի գյուտարար Ուիլյամ Մերդոկը, որը առաջինն է եղել, որը փողոցների լուսավորության նպատակով օգտագործել է գազային լապտերներ։

1770 – Ջեյմս Կուկը հայտարարել է Ավստրալիան բրիտանական տարածք և անվանել այն Նոր Հարավային Ուելս։

1803 —ավստրալիական «Sydney Gazette» թերթը իր էջում առաջին անգամ մանրամասն նկարագրել է կոալա կենդանուն։

1841 —ամերիկաացի Ջոն Հեմպտոնն արտոնագրել է բարձրացվող ժալյուզները։

1888- ամերիկացի Ուիլյամ Բերոուզուն արտոնագրել է փող հաշվող առաջին մեքենան։

1902 —հիմնադրվել է «Կադիլլակ» ընկերությունը, որը առանձնացել է «Ջեներալ Մոթորս» ընկերությունից և սկսել է արտադրել «լյուքս» դասի ավտոմեքենաներ։ Իր անունն ընկերությունը ստացել է ի պատիվ Դետրոիտ քաղաքի հիմնադիր Անտուան դե լա Մոտտ Կադիլլակի։

1911 - Լուվրից գողացել են «Մոնա Լիզա» նկարը, որը միայն երկու տարի անց է հայտնաբերվել Ֆլորենցիայում։

1957 – ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»-ը։

1965 —անգլիական ֆուտբոլում առաջին անգամ տեղի է ունեցել խաղացողի փոխարինում խաղի ընթացքում։

1959 - Հավայան կղզիները ստացել են ԱՄՆ-ի 50-րդ նահանգի կարգավիճակ։

1968 —Չեխոսլովակիա է մտցվել վարշավյան պայմանագրի երկրների զորքը։

1981 —գիտնականներն առաջին անգամ բարձրաձայնել են Երկրագնդի գլոբալ տաքացման մասին։

1986 —ծնվել է աշխարհի և օլիմպիադանների բազմակի հաղթող յամայկացի թեթև ատլետ Հուսեին Բոլտը։

2004 — Ասլան Մասխադովի ղեկավարած չեչեն անջատողականները փորձել են գրոհով գրավել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։

Կ. Խաչիկյան

Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու
Ամենադիտված