Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն հարցում փիարվելու կոպիտ նրբերանգները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևի պետք չէ ռազմավարության փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ Արցախը լիովին գրավելուց հետո թշնամու հաջորդ հարվածն ուղղվելու է Սյունիքին՝ այն ամբողջապես Հայաստանից պոկելու կամ, այսպես ասած, «միջանցքներ» ստանալու նպատակադրությամբ: Դա ոչ միայն մակերեսին դրված ու տեսանելի է, այլև Ադրբեջանի իշխանությունը չի էլ թաքցնում իր այդ նպատակները: Այդ ամենի ու Արցախի օրհասական վիճակի, Հայաստանի ներքաղաքական ու բարոյահոգեբանական ընդհանուր լարվածության համատեքստում ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցը Սյունիք: Եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք այդ այցի բովանդակությունը, ապա դա Սյունիքով փիարվելու ընդգծված դրսևորում էր: Քարոզչական նպատակներ էին հետապնդում թե՛ Գորիսի քաղաքապետի հետ ձեռքսեղմումը, թե՛ Կապան օդանավով ավելի վաղ մեկնելը, թե՛ իր աշխատակազմի ղեկավարի ու ԱԽ քարտուղարի՝ «Սյունիք» օդանավակայանում վայրէջք կատարելը, թե՛ այցի ընթացքում եղած մյուս դրսևորումները:

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը խնդիր ուներ ցույց տալ, որ իրեն գրկաբաց ու ջերմ են ընդունում այն մարզում, որտեղ պատերազմից հետո իրեն «ողջունել» էին: Ի լրումն, այն մարզում, որի բնակավայրերը 25 տարվա խաղաղ կյանքից հետո նա՝ Նիկոլ Փաշինյանը, վերստին ոչ միայն դարձրել է սահմանամերձ, այլև, ըստ էության, դրել թշնամական կրակային ուղիղ խոցելիության տակ: Հա, բայց կարևորը ցույց տալն է, որ «ժողովուրդը» Սյունիքում, այդ ամենով հանդերձ, ուղղակի ուշագնաց է լինում Նիկոլ Փաշինյանի համար: Համենայն դեպս, նախատեսված փիար-ցուցադրությունը դա էր: Թե որքանո՞վ իրենք՝ սյունեցիները, հավատացին այդ ներկայացմանը, կամ որքանո՞վ դա տպավորություն թողեց մնացյալ հանդիսատեսի վրա, ժամանակն ու կյանքը ցույց կտան: Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքրական, եթե չասենք՝ բնութագրական: Նախ՝ Փաշինյանը, ապա իր աշխատակազմի ղեկավարն ու ԱԽ քարտուղարը երկօրյա տարբերությամբ օդանավով մեկնեցին Կապան՝ վայրէջք կատարելով «Սյունիք» օդանավակայանում, որը գտնվում է թշնամական դիրքերի կրակային հասանելիության գոտում:

Թշնամին անմիջապես հիշեցրեց իր գոյության մասին, Փաշինյանի փորձնական չվերթից հետո ու նրա ներկայացուցիչների «ներկայացուցչական չվերթից» առաջ մոտեցավ օդանավակայանին ու կրակոցներ արձակեց օդանավակայանի շենքի ուղղությամբ: ԱԱԾ-ն ավելի «սրամիտ» բան չկարողացավ հորինել, քան եղելության մասին հայտնելն ու Ադրբեջանին կոչ անելը, որ ...համատեղ քննեն միջադեպը: Շատ զվարճալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Հատկանշական է և այն, թե պաշտոնական քարոզչությունն ինչպես էր կաշվից դուրս գալիս հանրությանը համոզելու համար, որ ա) Երևանից Կապան օդանավով մեկնելը մի աներևակայելի, մի չտեսնված հնարավորություն է, որը երբեք չի եղել և միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ է հնարավոր դարձել, բ) ամեն ինչ ուղղակի հրաշալի է, պարզապես՝ չտեսնված, գ) կանոնավոր չվերթեր են լինելու, տոմսն էլ ընդամենը 20 հազար դրամ է արժենալու: Բայց բոլորն էլ հասկանում են, որ Երևան-Կապան կամ Կապան-Երևան չվերթերը էքստրիմի սիրահարների համար են: Այն իմաստով, որ ոչ ոք չի կարող վստահ լինել կամ իմանալ, թե ադրբեջանցիների մտքով երբ կանցնի կրակել օդանավի կամ օդանավակայանի, ուղևորների վրա:

Ավելին, օգոստոսի 19-ի ցուցադրական չվերթի ժամանակ էլ ադրբեջանական կողմն ակտիվացել է, ու վտանգն այնքան ակնհայտ է եղել, որ նույնիսկ փաշինյանական քարոզչությունն էր ստիպված հաղորդել, որ հյուրերն արագորեն տարհանվել են, ոչ մեկին ոչ մի վնաս չի եղել: Հա, բայց վտանգը մնացել է: Ավելին, ոչ մեկը չի՞ ցանկանում հարցնել, թե այդ ինչո՞ւ, այդ ինչպե՞ս եղավ, որ Կապանի հետ կապը օդանավի հույսին է մնացել: Ոչ մեկի մտքով չի՞ անցնում հիշել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի ահռելի հատված, նույնիսկ առանց գրիչի մեկ շարժումի, այլ «բանավոր համաձայնությամբ» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նվիրեց Ադրբեջանին՝ հռչակելով, թե դա հազարավոր տարիներ ադրբեջանական տարածք է եղել: Հասկանալի է, որ «հազարավոր տարիները» մենք սարկազմով ենք նշել այստեղ, բայց Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումը նման ենթատեքստ ուներ: Այդ զիջողականության հետևանքն այն է, որ այսօր Հայաստանի ամենառազմավարական մարզի մի զգալի մասի հետ ցամաքային կապը խիստ վտանգավոր «այլընտրանքային» ճանապարհով է ապահովվում:

Ինչ վերաբերում է օդային կապին, ապա դա ընդհանրապես անհուսալի է, քանի որ ամենից անվտանգ բանը չէ՝ թռիչքներ անել թշնամու կրակոցների «ուղեկցությամբ»: Ավելին, ադրբեջանական կողմից ակտիվորեն հայտարարություններ են հնչում, որ իրենք ոչ մի դեպքում թույլ չեն տալու «Սյունիք» օդանավակայանի կանոնավոր շահագործումը: Այսինքն, թշնամին այն աստիճանի է լկտիացել, որ բացեիբաց հայտարարում է իր մտադրությունների մասին ու դրանք ակնհայտորեն ցուցադրում: Ու դա գալիս է Նիկոլ Փաշինյանի կառավարած իշխանության թուլությունից, եթե չասենք՝ թույլիկությունից, որը հանրության վրա «իրացնում» են որպես «խաղաղության օրակարգ»: Ի դեպ, հատկանշական է և այն, թե ինչպես էր մատուցվում հենց վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի այցը պաշտոնական հաղորդագրություններում՝ «ներկայացուցչական չվերթ»: Զավեշտ է, երբ երկրի ներսում ոչ թե առաջին դեմքի, այլ նրա ենթակաների տեղաշարժը, լինի օդով, ջրով, թե ցամաքով, մատուցվում է որպես «ներկայացուցչական»: Հազիվ թե կարելի է մտաբերել նման դեպք «նախկինների» ժամանակներից, որ որևէ փոխնախարար մեկներ այս կամ այն մարզ ու դա նշվեր որպես «ներկայացուցչական այց»:

Ա՜խ, որքան են այս մարդիկ սիրում «փուչիկներ»: Այնքան, որքան սիրում են ասֆալտ կամ «ասփալտ փռել»: Ի դեպ, «փռելը» նաև ուղիղ իմաստով, որովհետև պարզվում է, որ փաշինյանական իշխանության հաղթաթուղթ-այցեքարտը՝ ասֆալտը, այնպես է փռվում, որ շատ տեղերում կարելի է պարզապես ոլորել ու «հավաքել»: Ասենք, դրա մասին արդեն ընդդիմադիրները չէ, այլ հենց իրենք են բացահայտ խոսում, հայտարարում «փակ քննարկումների» ժամանակ, որոնք, ինչպես հետո պարզվում է ու խայտառակության առիթ տալիս, այնքան էլ «փակ» չէին, այլ տեսանկարահանվում էին: Ինչպես «փակ» չէր այն քննարկումը, որտեղ Նիկոլ Փաշինյանի էկոնոմիկայի նախարարը խոստովանում էր, որ իրենց խոստումների կեսը փուչ է դուրս գալիս, իսկ ինչ էլ նշել են, որ կատարեն, թերի է կատարվում: Այ, նման դրսևորումներն են կարևոր, այլ ոչ թե փիարի համար ցուցադրվողները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց
Ամենադիտված