Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիսատ-պռատությունն ու շիլաշփոթային «էքսպերիմենտները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսումնական տարվա մեկնարկը սարերի ետևում չէ, բայց հանրակրթության ոլորտին սպառնացող «գայլը» կարծես արդեն դարանակալել է մոտակա բլրի ետևում: Սա՝ եթե պատկերավոր արտահայտվենք: Իսկ ոչ պատկերավոր և կոնկրետ ասած՝ պարզվում է, լուրջ խնդիրներ կան դասագրքերի հետ կապված: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը օրերս նշել է. «Դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացներն առանձնացված են, և բոլոր այն դասագրքերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, ներկայացվել են հրատարակման։ Այն առարկաները, որոնց համար նոր դասագրքեր դեռևս չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Իսկ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում, չնայած... նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից: Ի դեպ, արդեն իսկ տարբեր դպրոցներից ահազանգեր ենք ստանում, որ նշյալ դասարանների մի շարք դասագրքեր չեն ստացել, և ուսուցիչները նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչպես են կազմակերպելու դասապրոցեսը: Ի՞նչ է սա նշանակում: Պարզ ասած՝ սա նշանակում է, որ ԿԳՄՍՆ-ն ու ոլորտի պատասխանատուներն անգամ իրենց իսկ պլանավորած աշխատանքները չեն կարողացել ժամանակին կատարել: Այնքան չեն կարողացել, որ ստիպված են վերանայել իրենց իսկ նախատեսած «նոր չափորոշիչների» ներդրման ժամկետները, ծավալները:

Ավելին, պարզ է դառնում, որ առանձին դասագրքերի հրատարակումը «հետողորմյա» է արվել, որովհետև... «որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության»: Հասկացա՞ք: Այսինքն, այս ոլորտում այնպիսի շիլաշփոթ է, այնպիսի «ցայտնոտային» անկազմակերպվածություն, որ ԿԳՄՍՆ-ում ավելի լավ ելք չեն գտել, քան... որոշակի առարկաների դասավանդումն «ուսումնական նյութերով» իրականացնելն է: Առանց դասագրքերի: Ոմանց կարող է մանրուք թվալ, բայց ով հանրակրթությանն առնչվել է, հստակ հասկանում է, որ սա ամենաիսկական շիլաշփոթի առիթ է:

Սա աշխատանքային ու պաշտոնական պարտականությունների թերակատարում է ու թերացում: Թեպետ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության պարագայում այդ ո՞ր մի ոլորտում շիլաշփոթ չէ, որ կրթության ու հանրակրթության ասպարեզում նույն, կներեք, «բարդակը» չլինի: Ու այս «նոր չափորոշիչով», դասագրքային ապահովության կիսատ-պռատությամբ, այս շփոթով ստացվում է, որ կրթության նախարարությունը «էքսպերիմենտներ» է անում, իսկ կրթական ոլորտը նորից «փորձաճագար» է դարձրել: Բա թե՝ նոր չափորոշիչներ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»
Ամենադիտված