Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աղդամի ճանապարհի բացումը և այդտեղով տարբեր բնույթի մատակարարումներ ստանալը հանգեցնելու է առանց այն էլ ճգնաժամային վիճակի ավելի աղետալի հետևանքների». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հումանիտար աղետ, ցեղասպանության ռեալ վտանգ, Արցախում վիճակը վատթարանում է ժամ առ ժամ: Տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ, սակայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանն այս ամենը որևէ կերպ չի նպաստում: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնում է ամենաթարմ քննարկմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

«Քաշաթաղի փակված միջանցքի բացման հարցով ՄԱԿ-ում քննարկում է եղել նաև 2022 թ.-ի դեկտեմբերի 21-ին, բայց ինչպես այն ժամանակ, այս անգամ ևս որևէ գործնական արդյունք չարձանագրվեց: Երկու նիստի ժամանակ էլ ելույթ ունեցողներն ուղղակի կոչ արեցին, որ պետք է միջանցքը բացվի և այլն: Սակայն այդ կոչերի մեջ մեկ առանձնահատկություն եմ ցանկանում ընդգծել՝ թե՛ նախորդ, թե՛ այս նիստի ժամանակ առանձին պետություններ էին, որ հիշատակեցին Ադրբեջանի անունը: Մեծ մասը խոսեց անդեմ, առանց որևէ կոնկրետացման: Այն ժամանակ թիրախային խոսել են Նորվեգիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այս անգամ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մալթան: Նրանք Ադրբեջանին կոչ ուղղեցին միջանցքը բացելու մասին»,-ասում է քաղաքագետը:

Կարծիք է հայտնում՝ ՄԱԿ-ի և միջազգային որևէ կառույցի կողմից տեղի ունենալիք քննարկումների, ընդունվող փաստաթղթերի առնչությամբ չպետք է որևէ հույս և վստահություն ունենալ: «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ.-ի փետրվարի 23-ին որոշում է կայացրել, Ադրբեջանը կատարե՞ց այդ որոշման պահանջը: Ընդ որում, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր ենթակա են կատարման: Արցախի պատմությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել հետևյալը. պատմությունը չի հիշում մի դեպք, առնվազն 1918 թ.-ից սկսած, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է Ադրբեջան անունով կեղծ կազմավորումը, որ այն իր կողմից ստորագրված որևէ փաստաթղթի պահանջ, հատկապես Արցախի ու Հայաստանի առնչությամբ, կատարի: Այդպիսի փաստ արձանագրված չէ: Իրենք ընդունում են միայն ուժի լեզուն: Իմ դիտարկմամբ, Քաշաթաղի փակված միջանցքը հնարավոր է լինելու բացել ուժային ճանապարհով, ուժով պետք է վերականգնել Արցախի և Հայաստանի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը»,-նշում է Հասան-Ջալալյանը:

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում Ակնայի (Աղդամի) ճանապարհի գործարկման մասին: Պաշտոնական հաստատում այս լուրերին չի տրվում: «Եթե ընդունենք, որ դա ճիշտ է, չնայած այդ լուրերին խիստ վերապահմամբ եմ մոտենում, այդ ճանապարհի բացումը և այդտեղով տարբեր բնույթի մատակարարումներ ստանալը հանգեցնելու է առանց այն էլ ճգնաժամային վիճակի ավելի աղետալի հետևանքների: Ադրբեջանն աշխարհին, միջազգային հանրությանը ցույց է տալու, որ մարդիկ հոժարակամորեն օգտվում են այս ճանապարհից, այսինքն՝ ինտեգրացիան տեղի է ունենում, որևէ խնդիր չկա, մեր քաղաքացիները շփվում են մեզ հետ, երկխոսությունն առկա է, մարդիկ առևտուր են անում: Ադրբեջանը սա ծառայեցնելու է իր հետապնդած նպատակների սպասարկմանը: Նշվում է, որ դրանից հետո Քաշաթաղի միջանցքն ամբողջովին կամ էլ մասնակի կբացվի: Նման բան Ադրբեջանը թույլ չի տալու: Գուցե մեկ-երկու օր այն բացվի, բայց այդ ճանապարհը չի գործելու»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ճանապարհի բացումը կամ փակումն ընդամենը մարտավարական խնդիրներ են, մինչդեռ ստրատեգիական առումով թուրք-ադրբեջանական տանդեմն ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախում և Հայաստանում բնակվող հայ ժողովրդին և տիրանալ Արցախի և Հայաստանի Հանրապետության տարածքներին: «Սրանք իրենց ստրատեգիական նպատակներն են: Նրանք այս մասին ասում են բազմաթիվ խողովակներով: Ադրբեջանն ու Թուրքիան ընդունել են Շուշիի հռչակագիրը: Այն իր բովանդակությամբ ուղղված է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների և հայ ժողովրդի դեմ: Իրենց ռազմավարական խնդիրը «Մեծ Թուրան» ծրագրի կյանքի կոչումն է: Պետք է ելնենք հետևյալ մեկնակետից՝ պատմությունը, նաև մեր նորագույն՝ 1990-ական թթ. պատմությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի հետ պետք է հարաբերվել ուժով, և տեսեք, թե մեր խնդիրներն ինչպես են լուծվելու»,- ասում է քաղաքագետը:

Այս ծանր օրերին նաև Արցախի ներքաղաքական իրավիճակն է շատերին անհանգստանալու առիթ տալիս: Նախագահի հրաժարականի մասին լուրեր, հետո հերքումներ, փոխադարձ մեղադրանքներ: Քաղաքագետի կարծիքով, ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է Արցախի պետականությանը: «Արցախի պետականությունը 1990-ականներին ստեղծված պետականությունը չէ: Արցախը Հայկական լեռնաշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ պետականությունը երբեք չի դադարել, ամեն դեպքում վերջին 1500 տարվա պատմությունն է դա հուշում: Այդ պետականությունը ունեցել է տարբեր դրսևորումներ՝ թագավորության, իշխանության, մելիքության, Ղարաբաղի հայոց ազգային խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ որպես խորհրդային տիպի պետականություն, և Արցախի Հանրապետության: Կարծում եմ, որ հիմա այդ պետականության անընդհատությունը վտանգված է: Արցախի Հանրապետության՝ Սահմանադրության ուժով պետականությունը պահպանելու համար այսօր կա երկու հիմնական ինստիտուտ՝ նախագահի ինստիտուտը և խորհրդարանը: Բայց Արցախի Սահմանադրությունն ուժեղ նախագահական իշխանություն ենթադրող փաստաթուղթ է: Այսօր հիմնականում նախագահն է պատասխանատու պետականության պահպանման, շարունակականության համար»,-հավելում է Հասան-Ջալալյանն՝ ընդգծելով, որ ներկայում Արայիկ Հարությունյանը կարևոր անելիք ունի ճգնաժամի հաղթահարման հարցում:

«2023 թ. փետրվարի 23-ին Արցախի կառավարության նիստում Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար»: Կարծում եմ, ըստ էության, նա խոսել է իր մասին, որպես մի բարձրաստիճան պաշտոնատար անձի, որը շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից: Հարությունյանը 2020 թ. մայիսի 21-ին Շուշիում երդվել է «ապահովել Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը»:

Այս բառերին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ, սրանք ոչ թե գեղարվեստական, այլ նախագահի համար պարտավորություն և պատասխանատվություն ենթադրող ձևակերպումներ են, որոնք տեղ են գտել Արցախի մայր օրենքի մեջ: Հիմա հարցեր՝ Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացե՞լ է պահպանել իր երդումը, կարողացե՞լ է հանդիսանալ սահմանադրական չորս պահանջների երաշխավորը: Պատասխանը հստակ է՝ չորս պահանջներից առնվազն երկուսի երաշխավորումը Արայիկ Հարությունյանը կատարելապես ձախողել է: Նա չի կարողացել հանդիսանալ Արցախի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը: Քաղաքակիրթ երկրներում երկրի ղեկավարն իր գործառույթների կատարման մեջ ձախողելու դեպքում հեռանում է: Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը վնասում է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերին: Ուստի, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիները պետք է հրատապ կարգով սկսեն նրան պաշտոնանկ անելու գործընթացը»,-եզրափակում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց
Ամենադիտված