Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնգամյա համակարգային փտախտը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո պետական ինստիտուտների, տնտեսության, պետության համակարգային կառավարման տեսակետից ամբողջ ձեռք բերվածը հետևողականորեն քարուքանդ արվեց։ Այնպես չէ, որ թերություններ ու բացեր նախկինում չկային, քավ լիցի, բայց ժամանկի ընթացքում, ամեն դեպքում, որոշակի համակարգ ձևավորվել էր, իսկ քպականներն ամեն ինչ արեցին ու անում են եղածնէլ ավիրելու համար: Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտներում անարխիկ ու քաոսային դրություն է տիրում։ Չկա հետևողականություն, ամեն ինչ մատնված է բախտի քմահաճույքին։ Եթե բախտներս բերեց, լավ կլինի, բայց, դե, գետն ամեն անգամ գերան չի բերում։ Այդ իսկ պատճառով է, որ երբ հանկարծ ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվում, պետական համակարգը միանգամից պարալիզացվում է։

Օրինակ՝ համավարակը ցույց տվեց, որ առանց այդ էլ խնդիրներ ունեցող առողջապահական համակարգի հիմքերը մոտ մեկ տարում այնպես էին սասանվել, որ այն չէր կարողանում արձագանքել առկա մարտահրավերներին։ Ոլորտի կառավարումը վստահվել է այնպիսի մարդկանց, որոնք ի վիճակի չեն դա անել և զբաղված էին միայն բուժհաստատությունները իրենցով անելով։ Դրան գումարած՝ առողջապահական համակարգին տրամադրված գումարներն էլ արդյունավետ չեն օգտագործվում։ Հետագայում պարզվեց, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար տրամադրված գումարները վատնվել են կամ յուրացվել։ Ու սա միայն մեկ օրինակն է: Մյուս ֆորսմաժորային իրավիճակը. պատերազմը ցույց տվեց, որ անվտանգային համակարգ չունենք, այն նման է թղթե տնակի, որն արագ քանդվեց։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի այդ ամենը բարդել նախկինների վրա, իրականում փաստը մնում է փաստ, որ անվտանգային ոլորտում ինչ էլ նախկինից մնացել էր, այս իշխանությունը դա էլ ոչնչացրեց։

Բանակում առկա արատավոր երևույթների դեմ պայքարելու փոխարեն իշխանությունները միանգամից թիրախավորեցին սպաներին ու ճանապարհ անցած զինվորականներից շատերին՝ նրանց ներկայացնելով որպես թալանչիներ ու նախկինների կողմնակիցներ։ Արդյունքում նրանց մեկուսացրին բանակից։ Խոսվում էր ինտելեկտուալ ու սպառազինված բանակի մասին, բայց զինված ուժերը հասցվեցին պրիմիտիվ «տրուսիկ-մայկայի» ու «ելակի» մակարդակի։ Պրոֆեսիոնալները փոխարինվեցին իշխանություններին լոյալ կադրերով, որոնք ամեն ինչ անում էին և անում են Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար՝ անկախ նրանից, թե ինչքանով են դրանք համապատասխանում երկրի շահերին։ Բացի դրանից, այսօր մեր անվտանգային համակարգում ծանր բարոյահոգեբանական վիճակ է տիրում։

Ավելանում են ներքին տարբեր միջադեպերը, որոնք շատ հաճախ նաև ողբերգական հետևանքներ են ունենում։ Ու մինչ մեր անվտանգային համակարգն այդպես էլ ուշքի չի գալիս, այս իրավիճակից մեծապես օգտվում է հակառակորդն ու զիջումներ պարտադրում։ Պատերազմում պարտությանը հետևող իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր արտաքին քաղաքական համակարգը ևս քայքայված է։ Փոխանակ ժամանակի ընթացքում ավելի հզորացնեին դիվանագիտական ոլորտը, այն լցրեցին «թրաշամանուկներով» ու իշխանության շրջանակներում հայտնված պատեհապաշտներով, որոնք կիլոմետրերով հեռու են արտաքին քաղաքականությունից։ Արդյունքում, փորձառու շատ դիվանագետներ հեռացան, իսկ ԱԳՆ-ն դարձավ քպականներին աշխատանքի տեղավորման գործակալություն։ Իսկ որևէ մեկը հույս ունի՞, թե այս մարդիկ պետք է երկրի համար արտաքին ասպարեզում խնդիր լուծեն։ Իհարկե, ոչ: Սրան գումարած՝ ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում այնպիսի զազրելի դեպքերի, սպանությունների ու ծանր հանցագործությունների, որոնք նախկինում եզակի երևույթներ էին։

Վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել է: 2023 թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 19891 հանցագործության դեպք, իսկ 2022 թ. նույն ժամանակահատվածում՝ 17005: Ընդ որում՝ էական աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Այսպիսի իրավիճակին է նպաստում այն հանգամանքը, որ գործողություններ չեն ձեռնարկվում հանցագործությունների նախականխման ուղղությամբ, մյուս կողմից էլ՝ հանրային օրակարգ է ներմուծվել հայհոյախոսությունը, գռեհկաբանությունը և ներքին թշնամանքը։ Մի խոսքով, չկա մի ոլորտ, որն ավիրած չլինեն: Ընդ որում, գնալով ավելի հռետորական է դառնում հարցը, թե արդյո՞ք այդ ամենը պարզապես անընդունակության արդյունք է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց
Ամենադիտված