Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախահայության «աղդամյան գողգոթան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին Արցախում ինտրիգների պակաս ընդհանրապես չկա, իսկ ներքաղաքական գզվռտոցի ու սովահարությանը զուգահեռ ընթանում է նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ուժային դիվերսիֆիկացիա։ Փորձենք գնալ ըստ ընթացակարգի և այսպես․ Արայիկ Հարությունյանի հրաժարականի, հրաժարականից հրաժարվելու լուրերից և, այսպես կոչված, «աշխարհազոր գործողությունից» հետո, որով սեղանին դրվեց սպառնալիքը՝ «եթե Հարությունյանի շուրջ համախմբում չլինի, կցրեն կառավարությունն ու խորհրդարանը», սեղանին դրվեց նաև լուրերը, թե Հարությունյանը որոշել է ընդունել Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկը:

Եկեք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը․ ըստ Ստեփանակերտում տարածվող լուրերի, օգոստոսի 22-ի Անվտանգության խորհրդի նիստում Հարությունյանը տեղեկացրել է, թե Աղդամի ճանապարհով առևտուր անելու որոշում է կայացվել։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ Աղդամով Արցախ կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ՌԴ խաղաղապահների միջոցով, ինչպես եղել է մինչև հուլիսի 15-ը՝ Հակարիի կարմջի հայտնի պատմությունը։

Այս «սլիվից» հետո Հարությունյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ որևէ որոշում չի կայացվել: «Քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում վիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ», – ասել է նա: Սակայն այստեղ գոյություն ունի նաև երկրորդ ինտրիգը, որը թերևս ամենաառանցքայինն է․ բանն այն է, որ ներքին քննարկումներից բացի կա հավանականություն, որ Հարությունյանը հայտարարություն անելուց առաջ սպասում է մեկ այլ՝ Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքին: Այստեղ հատկանշական է այն, որ Բաքուն իր հերթին սկսեց լուրեր տարածել, թե Ստեփանակերտը հակված է համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։

Ի դեպ՝ Արցախի ԱԳ նախարարությունն արձագանքեց Բաքվի տարած լուրին՝ շեշտելով, որ վանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավական մեծ ռիսկեր է պարունակում։ Բոլորիս աչքի առաջ է Վագիֆ Խաչատրյանի հայտնի դեպքը, երբ նրան տարան Կարմիր Խաչի «վրայից»։  Այստեղ կարևոր է արձանագրել, որ Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին նախորդ պայմանավորվածությունն Եվլախում էր կայանալու` Խաչատրյանի առևանգումից հետո այդ հանդիպումը չեղարկվեց:

Հիմա սկսվում է ամենահետաքրքիրը․ օգոստոսի 24-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ուղղությամբ: Այսինքն՝ Արցախից դուրս գալ թույլ կտան, բայց մտնել կշարունակեն արգելել: Ի դեպ՝ Փաշինյանը խորհրդավոր «հավաստի տեղեկություններ» ձևակերպման կարիքն ընդհանրապես չուներ, քանի որ Ալիևը քանիցս բացեիբաց նշել է, որ «Արցախի հայերը կամ պետք է անցնեն Բաքվի դրոշի տակ՝ դառնան Ադրբեջանի քաղաքացի, կամ հեռանան Արցախից»: Ալիևը ցինիկաբար հավելել է, թե «փակ է Արցախ մտնող ճանապարհը, Արցախից դուրս գալու ճանապարհը իրենք երբեք չեն փակել, հայերը կարող են դուրս գալ երբ ցանկանան»:

Թերևս շատ կարևոր է փաստել, որ Աղդամի մահվան ճանապարհը արցախահայության առաջ միջազգային ամենաբարձր մակարդակով դրվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ առաջարկով տեղի ունեցած քննարկման ժամանակ: ՌԴ ներկայացուցիչն ասել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Լաչին «միջանցքները» միաժամանակ բացելը վիճակից դուրս գալու փոխզիջումային և իրատեսական ելք է: Իր հերթին ԵՄ ներկայացույցիչն շեշտել էր, որ իրենք հաշվի են առնում Աղդամ քաղաքով հայերին հումանիտար օգնություն հասցնելու Բաքվի առաջարկը:

Ըստ էության՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը Բաքվի գլխավոր կարճաժամկետ նպատակն է, այն նպատակը, որն Ալիևը բացատրել ու հիմնավորել է միջնորդների և միջազգային կառույցների առաջ: Բայց ոչ այն պատճառով, որ այդ ճանապարհն իսկապես փոխզիջումային ելք է, այլ որովհետև Նիկոլը և նրա թիմը տապալել են հարցի մարդկային և քաղաքական բովանդակությունը ՄԱԿ-ում, Բրյուսելում, Մոսկվայում ներկայացնելու և հատկապես պնդելու գործը:

Հավելենք նաև, որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն Աղդամի ճանապարհի մասին Բրյուսելում չի խոսել, որովհետև իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի թղթի տակ է, ինքը միայն Լաչինի միջանցքի մասին է բանակցում: Բանն այն է, որ այսօր Լաչինում անցակետ է տեղակայված, ասել է թե, սա խոստովանություն է, որ անգամ որևէ ջանք չի գործադրվել միջնորդներին բացատրելու համար, որ Բաքվի առաջարկած Աղդամի ճանապարհը վտանգավոր է Արցախում հայերի գոյության համար: Ավելին, ընդգծել, որ Բաքուն երեք տարի առաջ մահացու, զանգվածային ոչնչացման զենքերով նաև հենց այդ նույն Աղդամի ուղղությամբ էր հարձակվել այն մարդկանց վրա, որոնց հիմա իբր հումանիտար օգնություն է առաջարկում:

Վերջում շատ կարևոր մի արձանագրում․ Արցախի պաշարումը, արցախահայության ցեղասպանությունը հնարավոր չէ կանգնեցնել Աղդամի ճանապարհով: Այդ ճանապարհը ցեղասպանության հաջորդ փուլն է բացելու, որն ունի իր անդառնալի և ողբերգական հետևանքները։

Արմեն Հովասափյան

«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը
Ամենադիտված