Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են Արցախը փորձում նետել Բաքվի երախը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախում ստեղծված հումանիտար աղետն ավելի է խորանում։ Բնական է, որ այս իրավիճակում Հայաստանի համար թիվ մեկ օրակարգային հարցը պետք է լինի Արցախի թեման։ Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, Փաշինյանն ու իր թիմակիցները փորձեցին դա պայմանավորել այն հանգամանքով, թե իբր Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան, սակայն իրականում դրանով խաչ քաշեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարիներ շարունակ գործող միջազգային բանակցային ֆորմատի վրա։ Դրա համար էլ Ալիևը նշում է, թե միջազգային հանրությունը նախկինում երբեք Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, իսկ հիմա իրավիճակ է փոխվել։

Փաստացի միջազգային հանրության ազդեցությունը Արցախյան հարցում կորցնում է իր լեգիտիմությունը, և այդ հանգամանքից ելնելով՝ Ադրբեջանը հայտարարում է, թե դա իր ներքին գործն է, որին որևէ մեկն իրավունք չունի խառնվել։ Արցախը զիջելուց հետո էլ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե պետք է գործի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ։ Այդպիսով, Ստեփանակերտին ամբողջովին մենակ են թողնում Բաքվի սպառնալիքին դեմ հանդիման, քանի որ ուղղակի միամիտ պետք է լինել հավատալու համար, թե Բաքուն երբևիցե թույլ կտա որևէ միջազգային մեխանիզմի ստեղծում։ Բաքուն չի էլ թաքցնում, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է միայն վերաինտեգրման շուրջ՝ դրա հետ մեկտեղ առաջ մղելով Արցախի հայաթափման հեռանկարը։ Իսկ իրավիճակի վրա Հայաստանը կարող է ներազդեցություն ունենալ հիմնականում երկու ճանապարհով։

Մի ճանապարհը ռազմականն է, սակայն մի կողմից՝ ռազմական առումով Հայաստանը դեռևս պատրաստ չէ, իսկ մյուս կողմից էլ՝ կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրած ՀՀ իշխանությունները ի վիճակի չեն ռազմական գործողություններ նախաձեռնել, քանի որ իրենք արդեն համակերպվել են անվերջ զիջումներ անելու գործելակերպին։ Մյուս ճանապարհը դիվանագիտականն է։ Բայց այս ուղղությամբ մի քանի քայլ ձեռնարկելուց հետո մեր իշխանությունները համարում են, թե իրենց գործն ավարտել են՝ Արցախի թեման բարձրացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Եվ չնայած իրենց չի հաջողվել հասնել այս թեմայով որևէ բանաձևի կամ հայտարարության ընդունման, այնուամենայնիվ, հարցը միջազգայնացրել են, ու դա բավարար են համարում։ Բայց պետք է ընդունել, որ միջազգային արենան միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով չի ավարտվում, և հետևողական աշխատանքի դեպքում կարելի է հասնել միջազգային այլ հարթակներում ու կազմակերպություններում հակաադրբեջանական որոշումների ընդունմանը։

Օրինակ՝ անցած տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին հակաադրբեջանական կետի ընդունումը Ալբանիան ձախողեց, սակայն չի նշանակում, որ չպետք է փորձել տարբեր ձևաչափերով հասնել Ադրբեջանի գործողությունները դատապարտող փաստաթղթերի ընդունմանը։ Այնինչ, օրվա իշխանություններն իրենց ամբողջ կեցվածքով ցույց են տալիս, որ այս հարթակում ինչ պետք էր, արդեն արել են, ու խոր քուն են մտել: Ոչ մի արձագանք, ոչ մի խոսք Արցախի մասին: Փոխարենը բոլոր պաշտոնյաներով ու պատգամավորներով տարված են Երևանի քաղաքապետի ընտրություններով, հանդիպումներ են ունենում, քարոզարշավ իրականացնում։ Փաստացի իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է Երևանի ավագանու ընտրություններում իրենց շատ կասկածելի հաղթանակը, քան արցախահայերի ճակատագիրը։ Այս ամենով հանդերձ Փաշինյանը կարող է իրեն իրավունք վերապահել հայտարարել, թե Արցախի հարցով այնքան մտահոգ են, որ ամենաշատ օգնությունն իրենք են տրամադրել։

Օրինակ՝ տոննաներով հումանիտար օգնություն են ուղարկել Արցախ, սակայն բեռներով մեքենաները Կոռնիձորում կանգնած են, և Ադրբեջանը թույլ չի տալիս, որ այն հասնի արցախցիներին։ Կամ՝ ՀՀ կառավարությունը Արցախին 4 մլրդ դրամի վարկ է տրամադրում, որը կարող է այդպես էլ չհասնել Արցախ։ Բայց ո՞ւմ են պետք այդ վարկն ու օգնությունը, եթե չեն հասնելու Արցախ ու խնդիր չեն լուծելու։ Մի՞թե իշխանությունների համար ամենակարևորը ցուցադրականությունն է։ Այսինքն, ինչ ենք հարցնում, իհարկե այդպես է...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հրոսակները Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող երեք երիտասարդի: Ըստ ականատեսների, նրանց բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց
Ամենադիտված