Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանին փոխարինո՞ղ են գտել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման դեռեւս փակված չէ։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ, այդ մասին անձամբ էր հայտնել քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներին՝ նախկին նախագահներին եւ խորհրդարանական ուժերի ղեկավարներին։ Ասել էր, որ վերջնական որոշում է կայացրել, քանի որ հոգնել է ստեղծված վիճակից եւ իր հասցեին հնչող մեղադրանքներից։ Սակայն մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ Հարությունյանը փոշմանել է, որոշ շրջանակներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նրան մեղադրեցին խոստումը չկատարելու համար: Հանդիպման որոշ մասնակիցներ հորդորել էին, որ չգնա այդ քայլին, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Արցախի համար։

Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Հարությունյանը հրաժարական ներկայացնի։ Չնայած ՀՀ իշխանական վերնախավում կարծիք կա, որ Արայիկ Հարությունյանը պիտի հեռանա, քանի որ չի կարողանում իրագործել Փաշինյանի՝ Աղդամով առեւտուր անելու պայմանավորվածությունը, սակայն ՀՀ վարչապետը, ծանրութեթեւ անելով, հորդորել է հրաժարականը մի քանի շաբաթով հետաձգել, քանի որ այն կարող է մեծապես հարվածել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխանության ռեյտինգին։ Փաշինյանը, թերեւս, մտավախություն ունի, որ Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելով՝ ջրի երես դուրս կգան ՔՊ-ի եւ հատկապես իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանի վերաբերյալ որոշ անցանկալի դրվագներ։ Հիշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի շրջանում Ավինյանն Արցախում էր, եւ նրա ներկայությունը հանրության մոտ տպավորվեց Օգանովսկու ոճի մեջ՝ սպիտակ կոշիկներով Ստեփանակերտի փողոցներում շրջելու փաստով։ 

Եթե առաջիկայում Արցախում չկարողանան կյանքի կոչել Փաշինյան-Ալիեւ գաղտնի պայմանավորվածությունները, ապա Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, ըստ ամենայնի, կրկին օրակարգ կբարձրանա։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են Արցախի նոր նախագահացուի հարցում` շրջանառվում է նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի անունը, ով, իհարկե, Սամվել Բաբայան չէ եւ Արցախի ստվար զանգվածների մոտ բացասական էմոցիաներ չի առաջացնում, սակայն Արցախի սորոսական թեւից է եւ ամբողջությամբ կառավարելի է ՀՀ իշխանությունների կողմից։ Իսկ Սամվել Բաբայանին մեկ այլ պաշտոն կհասնի, օրինակ` իր փափագած պետնախարարի պաշտոնը։ 

Արայիկ Հարությունյանի մոտալուտ հեռացման մասին այլ տեղեկություններ էլ են շրջում։ Մի քանի օր է՝ Արցախից լուրեր են հասնում, որ Արայիկ Հարությունյանն ազատվում է իր եւ հարազատների  ունեցած բիզնեսներից։ Մասնավորապես, վերջին օրերին մասսայաբար մորթվում են Հարությունյանի եղբորը  պատկանող ցեղական տեսակի հոլանդական կաթնատու կովերը, որոնց, որպես մսացու, որպես կանոն, չեն օգտագործում։

Ինչեւէ, Արցախում ակնհայտորեն ներքաղաքական խմորումներ են ընթանում, մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը որոշ շրջանակների էր մեղադրում աթոռակռվի համար, մեղադրանքի հասցեատերերը, նրա բնորոշմամբ, հայտնի ութնյակն է, նրանք, որոնք հանդիպել էին Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել իր մոտալուտ հրաժարականի թեման։ Հիշեցնենք, որ այդ 8-ի մեջ են Արցախի նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը եւ ընդդիմադիր ուժերի ղեկավարները:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց
Ամենադիտված