Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կաղ» նոր չափորոշիչները՝ ուսումնական տարվան ընդառաջ. ի՞նչ «արտառոց կերպարներ» կարող է դասավանդեն դպրոցներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունների նախաձեռնություններն ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ կրթական բնագավառում ավելի շատ փիառի ու ձևի վրա են հիմնված, քան բովանդակության։ Արդյունքում կրթական բարեփոխումներն ավելի շատ նոր խնդիրներ են ստեղծում, քան լուծում։ Վերջնարդյունքում ստացվում է, որ ոլորտի պատասխանատուներն ուղղակի ընդունակ չեն նույնիսկ ամենատարրական պայմաններն ապահովել կրթական գործընթացների համար։ Հանրակրթական համակարգում ներդրվել են նոր չափորոշիչներ, վաղը մեկնարկում է նոր ուսումնական տարին, սակայն ի մասնավորի այդպես էլ չի հաջողվել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դպրոցականներին ապահովել դասագրքերով։ Խնդիրն այն է, որ այս դասարաններում ծրագրային փոփոխություններ են եղել, բայց ԿԳՄՍ նախարարությունում այնքան «զբաղված» են եղել, որ չեն հասցրել կազմակերպել նոր դասագրքերի տպագրությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան կատարյալ «բարդակ», բարձիթողի վիճակի վառ վկայություն։

Հետաքրքիր է, եթե այս հսկա կառույցն ի վիճակի չէ մի տարրական կազմակերպչական հարց լուծել, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ ենք պետական միջոցներ ուղղում այն պահելու համար։ Ինչևէ, ԿԳՄՍՆ-ից նշում են, թե դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին, մինչև նոր դասագրքերի տպագրումը: Այսինքն, դպրոցականները պետք է հեռախոսով հասանելիություն ստանան դասագրքերի էլեկտրոնային տարբերակներին, մինչև դրանք կտպագրվեն։ Ավելին, մեր տեղեկություններով, ծնողները այս օրերին ստիպված են այդ գրքերի էլեկտրոնային տարբերակներից յուրաքանչյուր դասագրքի մի քանի տասնյակ էջ «պրինտ» անել՝ սկզբնական շրջանում «ապահով» լինելու համար: Իսկ ո՞վ է վստահ, որ դրանք շատ շուտով կտպագրվեն կամ տպագրությունը կլինի այն քանակությամբ, որ կբավարարի աշակերտների պահանջները։

Ի դեպ, չպետք է մոռանալ դասագրքերի՝ նաև հոգեբանական նշանակության մասին։ Ուսումնական տարվա մեկնարկին սովորույթի ուժով նոր դասագրքերի ստանալը որոշակի մոտիվացիոն դերակատարություն է ունենում դպրոցականների համար։ Մյուս կողմից էլ էլեկտրոնային դասագրքերից օգտվելու պրակտիկայի միջոցով ԿԳՄՍՆ-ն խաթարում ու վնաս է հասցնում կրթական գործընթացին։ Գաղտնիք չէ, որ սմարթֆոնները կրթական պրոցեսից դպրոցականներին շեղելու հարցում մեծ դեր են կատարում։ Սմարթֆոնների ընձեռած հնարավորությունները գայթակղիչ են դպրոցականների համար, որի արդյունքում էլ նրանք, որպես կանոն, տարվում են դրանցով ու կտրվում դասապրոցեսից։ Դրա համար էլ ուսուցիչները հիմնականում փորձում են դասի ընթացքում նվազագույնի հասցնել հեռախոսի կիրառությունը։ Իսկ հիմա ուսուցիչների համար դժվար է լինելու նույնիսկ դասի ժամանակ նրանց կտրել հեռախոսներից՝ չիմանալով, թե ինչով են նրանք զբաղված «սմարթֆոններում»:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ ԿԳՄՍՆ-ն նաև ինչ-որ աշխատանքային տետրեր է հրատարակել, որոնք ցանկանում է վաճառել աշակերտներին՝ յուրաքանչյուրը 2500 դրամով: Ասել, որ սա պարզապես խայտառակություն է, նշանակում է ոչինչ չասել: Մեր տեղեկություններով, շատ դպրոցների ուսուցիչներ պարզապես ստորագրահավաք են կազմակերպել և հրաժարվում են այդ աշխատանքային տետրերից: Սակայն այս ամենի մեջ գլխավոր հարցը մնում է այն, որ եթե ԿԳՄՍՆ-ն չէր հասցնելու ներդնել կրթական նոր չափորոշիչները, ժամանակին հրատարակել այդ դասագրքերը, ապա ի՞նչ իմաստ կար շտապելու և երեք դասարանում միանգամից այս տարի ներդնելու հարցում։ Կարելի էր այն, չէ՞, հետաձգել, ինչպես 10-րդ դասարանի դեպքում, լիարժեք քննարկել, պատրաստ լինել, ապա նոր ամբողջական տեսքով ներդնել հաջորդ տարվանից։ Բայց չէ, ԿԳՄՍՆ-ն «արդյունքներ» ստանալու, իսկ իրականում փիառի մոլուցքով տարված՝ վազքի մեջ է հայտնվել։ Միգուցե ինչ-որ դրամաշնորհների հետ կապված պատասխա՞ն պետք է տալ: Հնարավոր է, բայց միայն ոչ մեր երեխաների հաշվին:

Ի դեպ, հավելենք, որ բավական մեծ աղմուկ է սպասվում նոր առարկայի ներդրման հետ կապված: Խոսքը «Առողջ ապրելակերպ» առարկայի մասին է, որը, ըստ տարածված լուրերի, անվանափոխված «Սեռական կյանքի դաստիարակությունն» է, որն էլ կրթության ոլորտի քպասորոսական պատասխանատուները ժամանակին ուզում էին ներդնել, սակայն մեծ հակազդեցության պատճառով հետ կանգնեցին այդ մտքից: Հիմա, կարծես, «շապիկը» փոխելով՝ փորձում են «սղղացնել»: Մեր ունեցած տեղեկություններով, նախարարությունն ընկած համոզում է տարբեր առարկաների ուսուցիչների՝ վերապատրաստվել ու դասավանդել նաև այդ առարկան, բայց մեծ մասը հրաժարվում է: Արդյունքում, կարծես, «մասնագետներ» են փորձում գտնել, այսպես կոչված, «արևմտյան արժեքներ» դավանող ու քարոզող հայտնի մի շարք ՀԿ-ներից:

Ավելին, ըստ ահազանգերի, դպրոցներում այս օրերին հանձնարարում են դասղեկներին, որ աշակերտների հետ զրուցեն, նախօրոք զգուշացնեն, որ եթե ուսուցիչ կամ ուսուցչուհի հայտնվի, որը էքստրավագանտ տեսք կունենա կամ «ոչ սովորական» պահվածք ու խոսելաձև, նորմալ ընդունեն: Բայց սա արդեն այլ թեմա է, որին մանրամասն դեռ կանդրադառնանք, երբ նոր ուսումնական տարվա հետ հավել յալ տեղեկություններ ստանանք նման «կերպարների»՝ դպրոց մտնելու մասին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»
Ամենադիտված