Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր աղջիկները սպասում ու կարոտում են հայրիկին, իսկ ես ապրելու ուժ եմ ստանում նրանցից». Հայկազ Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 1-ին անօդաչուի հարվածից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկազը ծնվել է Երևանում: Մայրաքաղաքում դպրոց է հաճախել, զուգահեռ՝ նաև պարի, կարատեի խմբակների: 2004-2006 թթ. ծառայել է Հայկական բանակում: Հայկազի կնոջ՝ Անիի խոսքով, եղել է խիզախ և հայրենիքին նվիրված զինվոր: 2007 թ.-ին ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքեր՝ որպես վաշտի ավագ։ Անին ասում է՝ սիրում էր իր աշխատանքը, մեծ նվիրումով էր ծառայում։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով և պատվոգրերով: 2012 թ.-ին կազմվել է Հայկազի և Անիի ընտանիքը, որտեղ երկու դուստր է ծնվել՝ Մանեն և Սուսաննան։ Նրանք ծանոթացել են Անիի բարեկամներից մեկի միջոցով, որն աշխատում էր Հայկազի հետ: «Մեր ամուսնությունից մեկ տարի առաջ էինք ծանոթացել: Մեկ տարում մեր ծանոթությունը կայացավ, նշանվեցինք, հետո ամուսնացանք: 2013 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2016 թ.-ին՝ մեր երկրորդ դուստրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անին:

Նշում է՝ ամեն ինչից առավել Հայկազը սիրել և պաշտել է ընտանիքն ու երեխաներին. «Հայկազը սիրում էր կյանքն ուրախ և տխուր պահերով։ Սիրում էր հավաքվել հարազատների ու ընկերների հետ և ամենասովորական օրը դարձնել ուրախ ու հիշարժան: Նա հիասքանչ մարդ էր, բարի էր, որևէ բացասական հատկանիշ չուներ, որ ձեզ հետ զրույցում ասեմ: Ես իր հետ իմ կյանքի լավագույն տարիներն եմ անցկացրել»: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հայկազը մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Այսպես ասենք, իրեն առաջին օրը կանչեցին, և սեպտեմբերի 28-ից նա ուղևորվել է Արցախ: Մեկ ամիս եղել է մարտի դաշտում, մասնակցել է Ջրականի, Հորադիզի և Մարտունու թեժ մարտերին։ Այդ օրերին իր հետ կապի մեջ ենք եղել: Մեկ ամիս անց վերադարձավ տուն, երկու օր հետո հրաման եկավ, իրեն նորից կանչեցին: Ոչ մեկս չէր ցանկանում, որ գնա: Արդեն անցել էինք այդ դժվարությունների միջով, հասկանում էինք, թե իրականում ինչ է տեղի ունենում մարտի դաշտում, բայց Հայկազը ոչ մեկիս չլսեց: Նորից ուղևորվեց մարտադաշտ: Այդ ընթացքում կային տղաներ, որոնք հրաժարվեցին կրկին մեկնել Արցախ»: Հայկազը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 1-ին Սրխավենդ գյուղի տարածքում՝ ԱԹՍ-ի հարվածից։

«Չորս մեքենայով են եղել: Անօդաչուն հարվածել է երկրորդ մեքենային, այնտեղ նաև Հայկազն էր: Այդ օրն առավոտյան էինք իր հետ խոսել, դեպքը ցերեկն է եղել: Ամբողջ գիշեր անհանգիստ էինք, քանի որ իր հետ կապ չկար: Հաջորդ առավոտյան արդեն իմացանք, թե ինչ է տեղի ունեցել: Էլի երկար ճանապարհ անցանք, ծնողները ԴՆԹ անալիզ հանձնեցին, ուզում էինք հաստատ համոզվել: Չնայած իր հետ եղած տղաներից ասում էին, որ նա այդ մեքենայի մեջ է եղել, բայց մեր հանգստության համար սպասեցինք ԴՆԹ-ի պատասխանին: Նոյեմբերի կեսերին արդեն հստակ գիտեինք, որ Հայկազը զոհվել է»: Հայկազի ամենակարևոր երազանքն իր աղջիկներին մեծացնելը և իրենց նպատակներին հասցնելն էր, որն, ավաղ, այժմ իրականացնել չի կարող:

«Մեր աղջիկները մինչև հիմա սպասում են հայրիկին: Մեծ աղջիկս փոխվեց հինգերորդ դասարան, փոքրս՝ երկրորդ: Ժամանակը բոլորովին էլ չի բուժում վերքերը, հետո ավելի դժվար է լինում: Հայկազից հետո կյանքի շարժիչ ուժը մեր աղջիկներն են դարձել: Հիմա իրենցից ենք ուժ ստանում, իրենց համար ապրում, որ այն, ինչ Հայկազը չհասցրեց իրագործել, կարողանանք կյանքի կոչել: Պահ է գալիս, որ թուլանում ես, բայց հետո ինքդ քեզ ասում՝ չի կարելի, աղջիկները քեզ են նայում: Մեծ աղջիկս ներս է գցում, չի արտահայտվում, իսկ փոքրս անընդհատ հիշում է, խոսում հայրիկից: Դեռ սպասում են: Մենք, որ մեծ ենք, հասկանում ենք ամեն ինչ, հոգու խորքում սպասում ենք, իրենց սպասելն այնքան բնական է»:

Հ. Գ. - Ավագ ենթասպա Հայկազ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»
Ամենադիտված